Part 5

420 14 0
                                    

Լիլին ձեռքը տարավ որ լույսը միացնի բայց Թեհյոնը բռնեց ձեռքը և չթողեց որ միացնի։
֊Թեհյոն թող լույս միացնեմ։
֊Ոչ գիտես ասում են ճիշտ մտքերն ու խոսքերը գիշերն են գալիս։ Լավ Լիլի լսիր դու ինչու ինձ չես վստահում?
֊Իսկ ինչու պետք է վստահեմ ։
֊Իսկ ինչու ես Չոնգուկին վստահում։
֊Ինչ նա քեզ ասել է?
֊Ոչ ոչինչ չի ասել բացի նրանից որ դու նրան վստահում ես։
֊Ես ինչպես կարող եմ վստահել մեկին ով մի քանի օր առաջ ուզում էր ինձ սպանել։
Թեհյոնը ոչինչ չասաց եկավ պառկեց Լիլիի կողքին։
֊Ինչ ես անում գնա քո սենյակ,֊տեսնելով որ ոչինչ չի պատասխանում թեթև հրեց նրան։
֊Թեհյոնն գնա .... լավ եթե չես ուզում գնալ ես կգնամ,֊ուզում էր գնալ բայց Թեհյոնը քաշեց նրան և պառկեցրեց իր կողքին ամուր գրկեց ու ուզում էր քնել։
֊Թեհյոն թող, լսիր ինձ թվում է դու շատ ես խմել ...թող....
֊Ոչ ես ուզում եմ քնել միգուցե գիշերվա այն երազը կրկնվի։
֊Հեյյ Չի կրկնվի բաց թող։
֊Բավական է խոսես քնի՛ր,֊ասաց Թեհյոնը և համբուրեց Լիլիի այտը։
Դա հաճելի էր երկուսի համար էլ։ Բայց և ցավոտ Լիլին հասկանում էր որ նա էլ էր միայում Թեհյոնի խաղին խաբելով ինքն իրեն։ Իսկ Թեհյոնը նա ուղղակի անում էր այն ինչ այդ պահին ուզում էր առան որևէ խաղի ու կեղծիքի։ Լիլին դեռ երկար նվնվում էր բայց հետո հոգնեց և քնեց։
Առավոտյան առաջինը Թեհյոնը արթնացավ գլխացավից։ Արթնանալուց հետո առաջին բանը որ տեսավ իր գրկի մեջ Լիլին էր քնած։ Նա մի պահ սառած հայացքով նայում էր Լիլիին։ Բայց հետ վեր կացավ գնաց խոհանոց և փորձում էր հիշել երեկվա դեպքերը և ինչպես է ,որ նա քնել էր Լիլիի հետ։ Հանկարծ ինչ որ մեկը զանգեց։ Չոնգուկն էր։
֊Ինչ էր եղել երեկ երեկոյան,֊Միանգամից ասաց Թեհյոնը։
֊Մենք քո կյանքն էինք քնարկում 😂,֊պատասխանեց Չոնգուկը ծաղրելով։
֊Այյ հիշեցի, իսկ ինչպես է եղել որ ես Լիլիի հետ եմ քնել։
֊Ինչչչչչչչչ դու արդեն քնել ես նրա հետ,֊զարմացած հարցրեց Չոնգուկը։
֊Չէ....չգիտեմ չեմ հիշում, երբ առավոտյան արթնացա նա իմ գրկում քնած էր։
֊Թեհյոն ես քեզ ասում էի արի իմ տանը մնա, ինչ ես արել դու պատկերացնում ես։
֊Չէ չեմ պատկերացնում հնարավոր է որ նա է.....
֊Թեհյոնննննննննն մտածիր նոր խոսիր հնարավոր չէ։ Լավ լսիր սպասի նա արթնանա հետո ամեն ինչ պարզ կլինի։
֊Լավ ։
Թեհյոնը մտքերի մեջ փորձում էր հիշել երեկվա դեպքերը, բայց ոչինչ չհիշեց և որոշեց գնա տեսնի Լիլին արթնացել է թե ոչ։ Գնաց դուռը բացեց ներս մտավ նա դեռ քնած էր։ Վերցրեց աթոռն ու նստեց նրա հենց դիմաց սպասելով որ արթնանա։ Մի քանի րոպեից Լիլին բացեց աչքեր , երբ տեսավ Թեհյոնին այդպես ուղիղ իր դիմաց նստած վախեցավ։
֊Ինչ ես անում այստեղ,֊քնաթաթախ հարցրեց Լիլին։
"Նա խոսում է ինձ հետ նշանակում է որ կամ ոչինչ չի եղել կամ էլ նրա համաձայնությամբ է եղել" մտածեց Թեհյոնը։
֊Դու լավ ես,֊հարցրեց Թեհյոնը փորձելով հեռվից գալ հիմնական հարցին։
֊Ես լավ եմ, բայց ինձ թվում է որ քեզ հետ ինչ որ բան այն չի, չնայած երեկ այնքան էիր խմել որ հաստատ ինչ որ բան այն պետք է չլինի։
֊Իսկ ինչու ես շատ լավ եմ։
֊Թեհյոն ինչ ես ուզում առավոտ շուտ, էլի երեկվա հարցերն ես ուզում տալ։
"Երեկվա հարցեր? Ինչ եմ հարցրել?" Թեհյոնը գլուխը կախեց և փորձում էր հիշել թե խոսքը ինչի մասին է։
֊Թեհյոն,֊Լիլին տարօրինակ հայացքով նայեց Թեհյոնին ու կարծես ամեն ինչ հասկացավ։
֊Ինչ է դու ոչինչ չես հիշում?,֊քմծիծաղով ասաց Լիլին։
Թեհյոնը արդեն չէր դիմանում այս ամենին.
֊Ոչ ոչինիչ չեմ հիշում։
֊Եվ հիմա ուզում ես ինձնից իմանալ ինչ է եղել երեկ?
֊Այո՛
֊Երեկ դու հիմար հարցեր էիր ինձ տալիս իսկ հետո քնեցիր,֊ասաց Լիլին օգտվելով առիթից և որոշ մանարամասներ չասելով։
֊Քնեցի? Քեզ հետ միայն քնեցի ?
Լիլին հասկացավ թե ինչ էր ուզում կոնկրետ իմանալ Թեհյոնը։
֊Այո որովհետև ուրիշ ոչինչ չէր կարող լինել, ինչ հիմարություններ են անցել մտքովտ,֊ասաց Լիլին բարկացած։
Իսկ Թեհյոնը կարծես թեթևացավ։
֊Լա՛վ վեր կաց հագնվիր ու ինձ համար սուրճ պատրաստիր,֊ասաց Թեհյոնը գնալով։
֊Ինչ ես քո....,֊ուզում էր ասել կինը չէ բայց, Թեհյոնը ընդհատեց։
֊Լռիր....չես բայց...,֊ասաց Թեհյոնը դռան մոտից և դուռը փակեց ու գնաց։ Նրանք իրար կես բառից հասկացան։
Լիլին մի քանի րոպեից իջավ ներքև։ Թեհյոնը նստած էր բազմոցին և հեռախոսով ինչ որ բան էր անում։ Լիլին լուռ գնաց խոհանոց սուրճ պատրաստեց ու բերեց դրեց Թեհյոնի առաջ 《թարս》 հայացքով նայելով Թեհյոնին։
֊Լսի՛ր եթե այս խաղում ինձ սպանեն ինչ կանես դու,֊հարցրեց Թեհյոնը փորձելով հասկանալ Լիլիի զգացմունքները։
֊Ոչինչ, ուղղակի վերջապես կգնամ տուն,֊ասաց Լիլին։
Թեհյոնը ժպտաց։
֊Տուն կգնաս?
֊Այո և կմոռանամ այս ամենը վատ երազի պես։
֊Չփորձեց նույնիսկ մտածել դրա մասին եթե ես մահանամ դու էլ ինձ հետ կմեռնես։ Գիտես ինչու?
֊Եվ ինչու
֊Որովհետև իմ մահին հասնել միայն հնարավոր է քո միջոցով, եթե ինչ որ մեկը քեզ բռնի կնշանակի որ ինձ էլ է բռնել։
Լիլին լրջացավ, ինչքան բան է կախված նրանից։ Ինչ անել թողնել որ պարտվեն թե օգնել որ հաղթեն։
֊Չմտածես անգամ որ կարող ես թողնել մեզ որ պարտվենք։ Դու արդեն մեզնից մեկն ես ,եթե մատնես մեզ, մեզ հետ կխորտակվես նաև դու։
Լիլին մտածում էր և ոչինչ չէր խոսում։
֊Ես...ես կօգնեմ ձեզ մինչև վերջ, բայց ես դրանից հետո ուզում եմ որ բաց թողնես ինձ ու մոռանաս իմ գոյությանը մասին,֊ասաց Լիլին մտածելուց հետո , բայց դա ճիշտ որոշում էր թե ոչ ինքն էլ չգիտեր։
֊Հիանալի է իսկ ինչ վերաբերում է բաց թողելուն ես քեզ բաց կթողեմ բայց դու ինձ չես թոնի մենակ,֊ասաց Թեհյոնը վստահ։
Լիլին լռեց։
֊Իսկ ինչու մենակ չեմ թողնի?,֊ասաց Լիլին փորձելով ցույց տալ որ նրա համար Թեհյոնը ոչինչ էր։
֊Ինչու ես հարցեր տալիս, որոնց պատասխանները արդեն գիտես,֊ասաց Թեհյոնը։
Լիլին դեռ չէր հասցրել ինչ որ մի բան ասել երբ Թեհյոնին զանգ եկավ։ Չիմին էր։
֊Հեյ Հեյ ինչպես կարող էիր ....դու շատ խմած էիր։ {Չիմին}
֊Լռիրրրրրր բավական է հիմարություններ ասես ոչինիչ էլ չի եղել։{Թեհյոն}
֊Դա Չիմին է?,֊հարցեր Լիլին։
֊Այյյհհհ լավ է։ Նա ինձնից է հարցնում? {Չիմին}
Թեհյոնը անջատեց հեռախոսը։ Եվ նայեց Լիլին։
֊Ինչու ես այդպես նայում ես ընդհամենը հարցրեցի։
Թեհյոն ոչինչ չասաց վեր կացավ տեղից ու մոտեցավ Լիլիին։ Շատ մոտեցավ ձեռքը դրեց այտին.
֊Էլ չհարցնես։
֊Ինչ ես անում,֊վախեցած ասաց Լիլին։
֊Հանգստացի ես ասել եմ որ ոչինչ չեմ անի,֊ասաց Թեհյոնը ու հետ գնաց։
Դուռն առանց թակելու ներս վազեցին Չիմինը ու Չոնգուկը։
֊Ողջույնն Լիլիի, դու ինչ որ բան էիր հարցնում իմ մասին,֊ասաց Չիմինը մոտեցավ Թեհյոնին ու Լիլին։
Լիլին հայացքը գցեց Թեհյոնի դեմքին։
֊Ինչ ինչու ես նրան նայում, նա քեզ երեկ նեղացել։{Չիմին}
֊Ոչ չի նեղացրել։{Լիլի}
Չոնգուկը մոտեցավ Թեհյոնին նրա ձեռքից քաշեց մի կողմ ու կամաց ասաց.
֊Լսիր ինչպես հարցրեցիր նրան երեկվա դեպքերի մասին։{Չոնգուկ}
֊Ես կոնկրետ չհարցրեցի նա ինքը հասկացավ ու ասաց որ ոչինչ չի եղել։{Թեհյոն}
֊Լավ պրծար։{Չոնգուկ}
֊Թեհյոն դու չես գնում։ {Չիմին}
֊Այո ճիշտ է դու պետք է գնաս։{Չոնգուկ}
֊Ձեզ ճանապարհելուց հետո միայն։ {Թեհյոն}
֊Թեհյոն մենք Լիլիի հետ կմնանք որ նա իրեն մենակ չզգա։ {Չիմին}
֊Ինչ ...չկա նման բան։ {Թեհյոն}
֊Թեհյոն հանգստացիր ես էլ եմ այսեղ մնալու և հետո մենք ամեն ինչ գիտենք։ {Չոնգուկ}
֊Լավ, բայց Լիլիի մի րոպե արի այստեղ,֊ասաց Թեհյոնը ու Լիլիի թևից բռնելով տարավ սենյակի մյուս կողմը։
֊Լսիր եթե այս երկուսը քեզ նեղացնեն զանգիր ինձ։
֊Նրանք ինձ չեն նեղացնի,֊ժպիտով ասաց Լիլին։
֊Այդքան վստահ մի եղիր և այո շատ չմոտենաս Չիմինին, հասկացար։
֊Ինու նա չի ուտի ինձ😂
֊Նորից եմ կրկնում այդքան վստահ մի եղիր ու մի մոռացիր որ նրանք էլ ինձ պես.....դու արդեն հասկացար,֊ասաց Թեհյոնը քմծիծաղով ու գնաց։
Իսկ Լիլին այդ պահին լրջացավ։ "Չէր կարող չհիշեցնել մարդասպան լինելու մասին"
֊Լիլիիիիիի արի այստեղ,֊ասաց Չիմինը ու բռնելով Լիլիի գոտկատեղից առաջ տարավ։ Լիլին Թեհյոնի խոսքերը հիշելով ուղղակի հետ քաշվեց Չիմինից։
֊Արի մի քիչ զրուցենք։ {Չիմին}
Լիլին նստեց բազմոցի մի ծայրին իսկ Չիմինը մյուս ծայրին և Չոնգուկն էլ նրանց դիմաց հեռախոսը հանելով սկսեց խաղալ։
֊Լավ իսկ ինչի մասին զրուցենք? {Լիլի}
֊Օրինակ դու գիտես թե մենք ովքեր ենք դու մարդասպաններին ու հանցագործություններին այսպես էիր պատկերացնում։
֊Ես հազիվ եմ հավատացել որ դուք մարդասպան հանցագործներ եք։ Ես նրանց լրիվ ուրիշ ձև էի պատկերացնում ու երբեք երբեք նույնիսկ իմ ամենաֆանտաստիկ երազում չէի պատկերացնի որ ես այսպես հանգիստ կխոսեմ նրանց հետ։
֊Այյյյ.....ես ինձ զգում եմ ինչպես համաշխարհային աստղ😂{Չիմին}
֊Իսկ Թեհյոնը, դու հավատում ես որ նա մարդասպան է։ {Չոնգուկ}
֊Այո իհարկե հավատում եմ ես վերջերս սկեցի հավատալ նաև որ նա մարդ է,֊քմծիծաղով ասաց Լիլին։
֊Հիանալի է գոնե նրան հիմա որպես մարդ ես տեսնում ոչ թե հրեշի😂։{Չիմին}
Չիմինը դա կատակով ասաց բայց դա լրիվ իրականություն էր Լիլիի համար։
֊Լավ իսկ դու ինչ ձևի տղաների ես սիրում։ {Չիմին}

«𝑴𝒂𝒇𝒊𝒂»Место, где живут истории. Откройте их для себя