𝑷𝒂𝒓𝒕 8.

421 17 0
                                    

֊Օօօ Կիմ Թեհյոն մեծ պատիվ է քեզ այստեղ տեսել,֊ասաց Յոն Սամը հասկանալով որ շուտով այստեղ նրանցից մեկը պարտադիր պետք է մեռնի, որ մյուսը հաղթի։
֊Այո ես էլ եմ ուրախ քեզ տեսնելու համար,֊ասաց ու նայեց Յոն Սամի կողքի կնոջը։ Դա նրա կին էր, իր մաֆիայի մի մասը։
Մեկ րոպե հետո Թեհյոնը զգաց ինչ որ մեկի ձեռքը իր ուսին, պտտվեց և տեսավ որ Լիլին էր։ Լիլիի ներկայությունը հաջողություն էր բերում գործին բայց այդ ամենը վատ էր անրադառնում նրա վրա։ Թեհյոնը բռնեց Լիլիի ձեռքից և թեթև քաշեց ներքև։ Լիլին կռացավ։ Թեհյոնը մի պահ ուշադիր նայում էր Լիլին նրան այնքան շատ էր սազում այդ կարմիր շրթներկը։ Լիլին զգալով որ Թեհյոնը ոչինչ չի ասում նայեց նրա աչքերին ու ասաց։
֊Ինչ?
֊Ինչու  ես եկել?
Լիլին ոչինչ չպատասխանեց։
֊Այն կինը որը քեզ էր նայում, զգույշ եղիր նրանից, դու գիտես եթե մաֆիայում կին կա ուրեմն նրան հաղթել անհնարին է կամ էլ հակառակը։
֊Ես հասկացա ամեն ինչ։
֊Լավ զգույշ եղիր իմ կողքից չհեռանաս և դու այսօր շատ գեղեցիկ ես,֊ասաց Թեհյոնը ու բռնելով Լիլիի դնչից մոտեցրեց իրեն ու այտը համբուրեց։
Լիլին ոչինչ չասաց ուղղակի ուղիղ կանգնեց տեղում ձեռքը Թեհյոնի ուսին դրած։
֊Շատ գեղեցիկ կին ունես Թեհյոն,֊ասաց Յոն Սամը նայելով Լիլին։
֊Այո գիտեմ,֊ասաց Թեհյոնը ինքնավստահ հայացքով նայելով Յոն Սամին
֊Այս մի պարտիան էլ խաղանք ու գնանք իմ սենյակ ավելի հանգիստ միջավայրում խոսենք։{Յոն Սամ}
֊Այո
Լիլին հետևում էր խաղին նա լարված էր։ Այս մարդը հարսնացուի զգեստով նուրբիկ աղջիկ չէ նրան հաղթել գրեթե անհնարին է թվում։ Յոն Սամի կինը ուշադիր նայում էր Լիլին ու քմծիծաղ տալիս։ Կանացի շփում միմիկաների միջոցով։ Լիլին ի պատասխան իր գիշերվա պես մութ աչքերով կարծես վերևից նայեց նրան մի ունքը վերև հանելով։ Յոն Սամի կինը զայրացած հայացք ընդունեց ու վերձրեց վիսկի բաժակը ու խմեց։ Լիլին նրան նայելով թեթև ժպտաց հասկացնելով որ նրանք կպարտվեն։ Վերջապես խաղը ավարտվեց։ Թեհյոն վեր կացավ ձեռքը դնելով Լիլիի գոտկատեղից իրեն քաշեց և ականջին ասաց
֊Ինձ թվում է դու չպետք է գաս։
֊Իսկ ինձ թվում է որ դու չպետք է առրթից օգտվես...բաց թող։
֊Հեյյ դուք չեք գալիս,֊իրենց մոտեցավ Յոն Սամի կինը։
Եթե Լիլին չգնար դա նշանակի որ պարտվել է։
֊Այո իհարկե գալիս ենք,֊ասաց Լիլին նուրբ ու հաճելի ձայնով։ Իսկ Յոն Սամի կինը մի քիչ հեռացավ իրենցից։
֊Ինչ ես անում?  Ասացի որ դու չես գալիս։
֊Ոչ ես գալիս եմ եթե չգամ կնշանակի որ ես պարտվեցի նրան, միայն տղամարդիկ չեն որ ունեն սկզբունքներ,֊ասաց Լիլին ու քայլեց առաջ։
Թեհյոն գնաց նրա հետևից։ Նրանք գնացին ինչ որ մի սենյակ գեղեցիկ կահավորված,  բայց այնտեղ պատուհաներ չկաին։
֊Եկեք նստեք ,֊ասաց Յոն Սամը նստելով բազմոցին։
Թեհյոն նստեց Յոն Սամի դիմաց իսկ Լիլին Թեհյոնի կողքին։
֊Եվ ինչ է կնոջդ անունը?,֊Յոն Սամի կինը հարցրեց Թեհյոնին բայց նայում էր Լիլին։
֊Իմ անունը Լիլի է, ֊չթողնելով որ Թեհյոնը պատասխանի, միանգամից ասաց Լիլին։
֊Շատ հաճելի է իսկ իմը Յոն Մինա,֊հաջորդեց կանացի խորամանկ ժպիտը ու ձեռքսեղմումը։
֊Լավ է որ ծանթացաք իսկ հիմա մեզ մենակ թողեք խնդրում եմ մենք պետք է տղամարդկային թեմաներից խոսենք չէ Թեհյոն?,֊ասաց Յոն Սամը նայելով Թեհյոնին։
Թեհյոնը չգտեր թե ինչ ասեր նա վախենում էր մենակ թողնել Լիլին։ Լիլին դա հասկացավ բռնեց Թեհյոնի ձեռքը ու նայեց աչքերին, ու ասաց
֊Թեհյոն արի այս ամենից հետո գնանք  քաղաքում զբոսնելու։
Այդ խոսքերով փորձում էր հասկացնել որ ամեն ինչ լավ կլինի։
Մինան քմծիծաղով նայեց Լիլին։ Իսկ Լիլին բաց թողնելով Թեհյոնի ձեռքը կանգնեց ու Մինաին ասաց
֊Գնանք?
֊Այո իհարկե
Նրանք երկուսով գնացին երկրորդ հարկի միջանցք։Մինան մի քիչ լուռ մնալուց հետո մոտեցավ Լիլին խաղալով Լիլիի մազերի հետ ասաց
֊Ասացիր ով ես դու?
Լիլիի համբերությունը ավարտվեց նա ոչինչ չասաց ու միանգամից բռնեց Մինաի կոկորդից։
֊Դու ազդում ես ինձ վրա,֊ասաց Լիլին ամուր բռնած Մինաի վզից, բայց Մինան նույնպես ուժեղ էր նա հարվածեց Լիլի դեմքին ու կարողացավ ազատվել ու հանգիս շնչել, նրա հաջորդ քայլը հարձակվելն էր Լիլիի վրա ։ Լիլին իր կյանքում երբեք կռիվ չէր արել և այն էլ աղջկա հետ։ Մինայի հարվածներին Լիլին չդիմացավ և ընկավ գետնին նրա անուշիկ դեմքին կարմրած և վերքեր կաին։Մինան մոտեցավ Լիլին բռնեց մազերիզ և վեր հանեց։
֊Դու միայն խոսել գիտես ուրիշ ոչինչ համար պիտանի չես,֊ասաց Մինան իսկ Լիլին առիթը բաց չթողեց և արմունկով հարվածեց Մինաի դեմքին, նա միանգամից բաց թողեց Լիլիի մազերը ու հետ գնաց։ Լիլին մոտեցավ բռնեց մազերից և գլուխը հարվածեց այնտեղ դրված սեղանին։ Մի քանի հարված էլ և բաց թողեց Լիլին հոգնել էր։Մինան ընկավ գետնին,  նա  հանեց ատրճանակը և պառկած տեղից պահեց Լիլիի վրա.
֊Դու իսկապես ոչինչ ես, ես վստահ եմ որ դու Թեհյոնին պետք ես ուղղակի այդ գեղեցիկ դեմքիդ համար։
֊Գիտես դու ճիշտ ես ,ես Թեհյոնին պետք չեմ , բայց դա քո գործը չէ,֊ասաց Լիլին բռնելով արճանակից իրեն քաշեց և կոթով հարվածեց Մինաի դեմքին,  նա ընկավ  գետնին և այլևս  չվեր կացավ։Լիլին շպրտեց ատրճանակը և շնչակտուր նստեց սեղանի մեջը պատին հենելով։
Իսկ ինչ էր կատարվում Թեհյոնի մոտ այդ ընթացքում ։
֊Ինչու ես եկել այստեղ {Յոն Սամ}
֊Իսկ դու չես հասկացել?{Թեհյոն}
֊Դու մեծ խնդիրներ կունենաս եթե ինձ սպանես,֊քմծիծաղով ասաց Յոն Սամը։
֊Ես այդ խնդիրներից էլ կազատվեմ, ինչպես նաև քեզնից,֊ասաց Թեհյոնը և հանելով արճանակը պահեց Յոն Սամի վրա։
Յոն Սամը ոտքով հրեց սեղանը դեպի Թեհյոնը և նրա ձեռքից ատրճանակը ընկավ։Յոն Սամը վազեց հեռախոսի մոտ որ օգնություն կանչի Թեհյոնը արագ վերցնելով ատրճանակը կրակեց թանկարժեք 90֊ականների հեռախոսին, գնալով դռան մոտ կողպեց դուռը։
֊Առանց քո շների դու ուղղակի անօգնական կատու ես։ {Թեհյոն}
Թեհյոն մոտեցավ Յոն Սամին և նրանք սկսեց կռվել վերջապես Թեհյոնը կարողացավ սպանել Յոն Սամին։ Նա շուտ ուզում էր ավարտել գործ և գնալ Լիլիի մոտ չէ որ նրան մենակ էր թողել Մինաի հետ։ Թեհյոնը վազելով բացեց դուռը ու տեսավ որ Մինան ընկած է գետնին իսկ Լիլին նստած էր սեղանին։ Վազելով մոտեցավ Լիլին ձեռքերի մեջ առավ Լիլիի տաքուկ թուշիկնեը ու ասաց
֊Դու լավ ես? Այս ինչ վերքեր են դեմքիտ։ {Թեհյոն}
Լիլին մի կողմ հրեց Թեհյոնի ձեռքերը։
֊Ատում եմ իմ կյանքը,֊ասաց Լիլին և իջավ սեղանի վրայից և ուզում էր գնալ։
Թեհյոն բռնեց ձեռքից ու ասաց
֊Ես քեզ ասում էի որ չգաս։
֊Ես չեմ փոշմանում որ եկա։ Ես փոշմանում եմ որ այն օր քեզնից կյանք խնդրեցի դրա դրմաց ամեն ինչ անելով։{Լիլի}
Թեհյոն մի ձեռքով ամուր բռնեց Լիլիի դնչից ու գոռալով ասաց
֊Քեզ ով էր խնդրում կանգնել ու նայել, անտարբեր լինեիր ինչպես բոլոր մարդիկ։ Եթե դու հիմա ինձ հետ ես չփորձեց մտածել մահվան մասին։ Լսում ես։
Լիլին աչքերից արցունքները հոսեցին
֊Թող ցավեցնում ես։{Լիլի}
Թեհյոն բաց թողեց , ձեռքերի մեջ առնելով Լիլիի դեմքը հայացքը բարձրացրեց վերև։ Ուշադիր նայելով նրա արցունքոտված աչերին Թեհյոնի սիրտը կարծես կոտրվեր։ Նա ճակատը կպցրեց Լիլիի ճակատին աչքերը փակեց և խորը շունչ քաշեց, հետո հետ գնալով ասաց
֊Լիլի ես քեզ սիրում եմ։
Լիլին աչքերը փակելով հյացքը մի կողմ թեքեց։ Լիլին չգիտեր դա անկեղծ սեր էր թե նրանց խաղի մի մասը։Լիլին հոգով կարծես փոթորիկ անցավ, նրան սեր խոստովանեց այն տղամարդը որին սիրում էր նա։ Բայց ի պատասխան այդ խոսքերին նա չէր կարողանում ասել սրտում եղածը բանականությունն ու միտքը թույլ չէի տալիս։ Դա ցավոտ էր ...ավելի ցավոտ քան յուրաքանչյուր ֆիզիկական ցավ։ Լիլին հայացքը թեքեց դեպի Թեհյոնը բռնեց նրա ձեռքերը որոնեք իր այտերի վրա էի նայելով աչքերին ասաց.
֊Հանգիստ թող ինձ Թեհյոն։
֊Ես քեզ երբեք չեմ թողնի այդ մի բանը լավ իմացիր։
֊Ես չեմ ուզում քեզ այդքան մոտ լինել ....թող ինձ Թեհյոն,֊խոսքը ֆիզիկան մոտեցման մասին չէր և դա հասկացավ Թեհյոնը։
֊Ստում ես....լռիր....մի խոսիր,֊ասաց Թեհյոնը ու գրկեց Լիլին։
Ներս մտավ Յունգին
֊Իհարկե կներեք որ խանգարում եմ բայց գոնե կարող եք տեղեկացնել որ ավարտել եք գործը։
֊Այո ավարտել ենք,֊ասաց Թեհյոնը բաց թողնելով Լիլին։
֊Հիանալի է դուք կարող եք շարունակել իսկ ես իջնեմ ներքև ու մի պարտիա էլ խաղամ,֊ասաց Յունգին ու իջավ ներքև։
Լիլին նույնպես իջավ և Թեհյոնն էլ նրա հետևից։ Դրսում Չոնգուկը սպասում էր նրանց։Լիլին գնաց և նստեց Չոնգուկի մեքենան իսկ Թեհյոնը բացելով դուռը ասաց
֊Գնացեք տուն, Չոնգուկ նրա հետ կմնաս։
֊Լավ գնացինք։
Ճանապարհին Չոնգուկը հայելու մեջից նայեց Լիլիին
֊Օհօ Լիլիի դու կռիվ ես արել?
֊Այո • հետ։
֊Դու սպանել ես նրան?
֊Չգիտեմ ես զենքի կոթով հարվածել եմ նրան։
֊Իսկ ինչու ես լաց լինում?  Դեմքիդ վերքեր շատ են ցավում?
֊Ոչ սիրտս է ցավում .... Դու գիտեիր որ Թեհյոնը ինձ է սիրում?
֊Ինչ նա քեզ ասել է?
֊Այո
֊Ուրեմն ինչու ես լաց լինում ...ես գիտեմ որ դու անտարբեր չես Թեհյոնի նկատմամբ։
֊Չոնգուկ իսկ ինչ է կյանքը?
֊Բայց դա ինչ կապ ունի?
֊Կապ ունի և այն էլ ինչքան...պատասխանիր խնդրում եմ ։
֊Դե ինձ թվում է որ կյանքը դա այն է երբ մենք ապրում ենք , ժամանակ անցկացնում ընկերների հետ, երբ մենք մեր սիրած մարդու հետ ենք , երբ երջանիկ ենք ինձ թվում է սա է կյանքը։
֊Ուրեմն ես վաղուց մեռած եմ։
Տեղ հասան Լիլին իջավ մեքենայից ու գնաց տուն։ Լիլին տարօրինակ էր շատ։ Տանը Լիլին փոխվեց գնաց լոգասենյակ լիքը լցրեց վաննան ու շորերով պառկեց մեջը։ Նա մտածում էր, նա ուզում էր հենց այդ պահիմ վերջ տալ այդ անտանելի կյանքին։ Նա սուզվեց ջրի տակ և քիչ անց սկսեց խեղդվել, սակայն դուրս չէր գալիս։ Չոնգուկը ով ներքևում սպասում էր Լիլին զգալով որ ուշանում է բարձրացավ վերև։ Մտնելով սենյակները տեսավ որ այնտեղ չէ։ Լոգարանից ջիր ձայն էր գալիս մտածեց երևի լողանում է, բայց այնուամենայնիվ ձայն տվեց .
֊Լիլի, դու այդտեղ ես?
Պատասխան չկար , բայց ներսում հաստատ ինչ որ մեկը կար ջրի ձայն էր գալիս
֊Լիլիիի?
Չոնգուկը ավելի խառնվեց երբ դռան տակից ջուրը սկսեց հոսել իր ոտքերի տակ։ Չոնգուկը կոտրեց դռան փականը և ներս մտավ։ Լիլին վաննայում ջրի տակ էր, Չոնգուկը հանեց նրան դուրս նա անգիտակից էր բայց սիրտը աշխատում էր։ Չոնգուկը մի քանի բժշկական հնարք գործադրելով ուշքի բերեց Լիլիին։ Նա հազում էր
֊Ինչ էիր անում? ,֊ասաց Չոնգուկը հանգստանալով որ ուշքի եկավ։
Լիլին ոչինչ չասաց։ Չոնգուկը գրեց նրան և տարավ ննջարան սրբիչներով փաթվեց Լիլին։ Լացելով ասաց
֊Չոնգուկ այս կյանքը չափազանց դժվար է ինձ համար։
֊Գիտեմ ոչ ոքի համար հեշտ չի , բայց դու չպետք է նման հիմարություն անես։ Դու պատկերացնում ես Թեհյոնի վիճակը երբ ես ասեմ նրան դրա մասին։
֊Խնդրում եմ չասես նրան։
֊Չեմ ասի եթե խոստանաս որ էլ երբեք նման բան չես անի։ Խոստանում ես?
Լիլին ստիպված էր ստել։
֊Այո
֊Լավ իսկ հիմա քնիր ես այստեղ կլինեմ մինչև Թեհյոնը տուն գա,֊ասաց Չոնգուկը ու դուրս եկավ սենյակից։
Շուտով Թեհյոնը եկավ
֊Չոնգուկ ամեն ինչ կարգին է։ Լիլին ինչպես էր?
֊Այո նա լավ է ,֊ստեց ընկերոջը։
֊Դե լավ է դու կարող ես գնալ մենք ամեն ինչ ավարտել ենք այնպես որ կարող ես հանգիստ քնել։
֊Լավ դե ես գնացի։
֊Չոնգուկ,֊Ասաց Թեհյոնը և մոտեցավ գրկեց Չոնգուկին։
֊Շնորհակալ եմ քեզ ընկերս, ամեն ինչի համար.....լավ իսկ հիմա գնա։
Չոնգուկը գլխով համաձայնության նշան տվեց ու գնաց։ Թեհյոնը գնաց վերև, սենյակ մտնելով տեսավ որ Լիլին քնած է մոտեցան նրան ձեռքով կպավ դեմքին ու զգաց որ թաց է երևի լողացել է մտածեց Թեհյոնը։ Չուզեց նրան արթնացնի ու գնաց քնելու։ Առավոտյան Լիլին իջավ ներքև,լուռ էր տխուր։ Թեհյոնը նստած էր բազմոցին։ Թեհյոնը բռնեց նրան և նստեց իր կողքին։ Դեմքը հպելով նրա դեմքին լուռ նստեց։
֊Թեհ....
֊Լռիր թող վայելեմ քո ներկայությունը։
Լիլին արդեն որոշել էր թե ինչ էր անելու այսօր այնպես որ նա էլ փորձեց վայելել Թեհյոնի ներկայությունը վերջին անգամ։ Լռեց ու հանգիս նստեց Թեհյոնի գրկում։ Թեհյոնը զարմացավ բայց նաև ուրախացավ։ Թեհյոնը համբուրեց Լիլիի այտը ու բաց թողեց։ Լիլին պտտվեց նայեց Թեհյոնին ու հարցրեց
֊Թեհյոն ինչ է կյանքը?
֊Կյանքը? Ինձ թվում է ես երկու անգամ եմ ապրել։ Առաջինը մինչև մորս մահանալը իսկ երկրորդ կյանքս ապրում եմ քեզ տեսնելու պահից։
֊Մայրդ մահացել է?
֊Այո նրան սպանել են այն ժամանակվա հայտնի մաֆյաների պարագլուխներից մեկը։ Նրան պատահական են սպանել , նա ուղղակի պատահմամբ ընկել էր այդ գործի մեջ ։այդ օրը դեռ աչքիս առաջ է ոստիկանները չկարողացավ ինչ որ բան անել։ Ես մեծանում էի վրեժը սիտումս և մի օր որոշեցի մտնել նրանց կեղտոտ աշխարհ ու սպանեցի նրանց այդպես էլ ես դարձա այն ինչ կամ....մարդասպան։
֊Իսկ հայրդ որտեղ է նա?
֊Ես շատ փոքր էի երբ հայս մահացավ, նա սրտի հիվանդ էր։
֊Քո սենյակի նկարի կինը մայրդ է?
֊Այո արդեն հասցրել ես տեսնել?
֊Դու մորդ ես նման
֊Իսկ դու?
֊Ես էլ եմ մորս նման իսկ բնավորությամբ ոչ ոքի նման չեմ։
֊Իսկ ինչ ես կարծում իմ երեխան ավելի շատ ինձ նման կլինի թե քեզ?
Լիլին հասկացավ Թեհյոնի ակնարկը։ Նա իսկապես կուզեր պատասխանել որ իրեն նման կլինի։ Բայց նման բան չէր կարող լինել ...
֊Ինձ թվում է կնոջդ նման կլինի։
Չթողեց որ Թեհյոնը ինչ որ բան ասի։
֊Իսկ դու ինձ կհիշես?
֊Ես քեզ երբեք չեմ մոռանա,  դու միշտ իմ կողքին պիտի լինես։
Լիլին թեման փոխեց։
֊Ես այսօր երեկոյան պիտի գնամ Ման Սունի տուն նա ինձ կանչել է ընթրելու։
֊Այո կգնաս։
Այնքան հաճելի էր երկուսի համարել այդ անկեղծ զրույցը։ Թեհյոնը ուզում էր որ այդ անկեղծության մեջ Լիլին բացեր իր սիրտը։
֊Լիլի ինչ է սերը?
֊Ես սիրահարված չեմ եղել և չգիտեմ թե ինչ է դա բայց ինձ թվում է որ դա տառապանք է ցավ։
֊Սխալվում ես.....այո դա տառապանք է ցավ բայց երբ ընդունում ես այդ սերը դու ավելի ուժեղ ես դառնում ու այդ տառապանքը ու ցավը հաղթահարում ես։
֊Իսկ եթե դա անպատասխան սեր է?
֊Ես չգիտեմ , բայց դու պետք է պայքարես քո սիրո համար։
֊Սերը կեղծիք է,֊ասաց Լիլին թեթև ժպտալով ու վեր կացավ տեղից գնաց խոհանոց։
Քիչ անց Չոնգուկը եկավ Թեհյոնի հետ զրուցելուց հետո նկատեց որ Լիլին չկա
֊Որտեղ է Լիլին?
֊Նա խոհանոցում է ինչ որ բան է պատրաստում երևի։
Թեհյոնի ձայն տվեց
֊Լիլիիիիիի
Պատասխան չկար Չոնգուկը վախեցած վեր կացավ տեղից վազելով գնաց խոհանոց ու տեսավ որ Լիլին նախաճաշ էր պատրաստում։ Թեհյոնը շփոթված եկավ Չոնգուկի հետևից։
֊Բարի լույս Չոնգուկ{Լիլի}
֊Այհ ինձ թվաց թե էլի մի հիմարություն ես արել։ Ինչու չէիր պատասխանում երբ քեզ էր ձայն տալիս? {Չոնգուկ}
֊Կներես ուղղակի չէի լսել։{Լիլի}
֊Ինչ հիմարություն ,ինչ է արել?{Թեհյոն}
Չոնգուկը խառնվեց իրար։
֊Ոչինիչ,  ոչ մի լուրջ բան մի օր մի հիմար խաղ է խաղացել իմ գլխին ինձ թվաց թե էլի նման մի բան է անում։{Չոնգուկ}
֊Աա ամեն ինչ պարզ է փաստորեն այդքան մտերմացել եք? Նման խաղեր եք խաղում իրար հետ։{Թեհյոն}
֊Այյյ Թեհյոն ես գնացի հյուրասենյակ քո հավեսը չունեմ։{Չոնգուկ}
Թեհյոնը հայացքը ուղղեց Լիլիի վրա։
֊Ինչու ես այդպես նայում ես միշտ էլ Չոնգուկի հետ մոտ եմ եղել դու դա գիտես։
֊Գիտեմ բայց չպետք է շատ մոտ լինես։
֊Ինչու?
֊Դու մոռացել ես թե ես երեկ ինչ եմ ասել քեզ?
֊Ես ոչինչ չեմ հիշում կամ պարզապես չեմ ուզում հիշել։
Թեհյոնը փոքր ինչ նյարդային մոտեցավ Լիլին ու համբուրեց Լիլին հետ գնաց ու ասաց
֊Դու խոստացել էիր որ ոչինչ չես անի առանց իմ համաձայնության։
֊Կներես բայց ես դրժում եմ խոստումս սիրտս էլ չի դիմամում,֊ասաց ու էլի համբուրեց։ Այս անգամ Լիլիի սիրտն էլ չդիմացավ ու նա պատասխանաեց համբուրին։ Համբույրից հետո Թեհյոնը գրկեց Լիլին և կամաց ասաց ականջին
֊Ես քեզ սիրում եմ ։
֊Ես քեզ ատում եմ ,֊ասաց Լիլին։
Թեհյոնը գիտեր որ այդ ատելության անվան տակ մի մեծ սեր կա։
Երեկոյան Լիլին գնաց Ման Սունի տուն ։Ման Սունը ընթրիք էր պատրաստել նրանք ընթրեցին Ման Սունը նկատեց որ Լիլին տարօրինակ էր
֊Լիլի ինչ որ բան այն չէ?
֊Ման Սուն ես վախենում եմ։
֊Ինչու, ես այստեղ եմ վախենալ պետք չէ, ֊ասաց ու եկավ նստեց Լիլիի կողքին։
֊Միթե այդ մաֆիաներ այդքան մաքուր են աշխատում։ Ինչու ոստիկանները ոչինիչ չեն կարողանում անել։
Ման Սուն լուռ էր։
֊Միթե չկան փաստեր, չկան ողջ վկաներ?։
֊Լիլի ես քեզ ուզում եմ մի բան ասել , խնդրում եմ արի իմ հետ,֊ասաց Ման Սուն ու կանգնեց։ Լիլին հետևեց նրան։ Նրանք գնացին տան տակ գտնվող նկուղը։ Երբ Ման Սուն միացրեց լույսը Լիլին տեսավ պատերին տղաների նկարները, դիակների նկարներ։ Մի փոքրիկ սեղան կար վրան դրված էր փաստաթղթեր։
֊Փաստեր կան։
֊Որտեղից քեզ այս ամենը?
֊Ես իմ կյանքի մի մասը ծախսել եմ սրանք հավաքելու համար, բայց լսիր սրա մասին ոչ ոք չպետք է իմանա։ Թղթերի մի մասը այն օրը....
Մինչ Ման Սուն խոսում էր Լիլին հաղորդագրություն ուղարկեց Թեհյոնին որ գտել է ամեն ինչ։
֊Այնպես որ մեզ միայն կեսն է մնացել, ես չգիտեմ թե ոնց կարողացան վերձնել մի մասը բայց այս անգամ ես թույլ չեմ տա որ նրանք էլի հաղթեն։
Լիլին գլուխը կախ քմծիծաղեց։
֊Դու արդեն պարտվել ես Ման Սուն։
֊Ինչ?
֊Այդ ես եմ այն մարդը որին դու փնտրում ես։
֊Դու? Հնարավոր չէ։Դու ոչինչ չգիտես։
֊Ես գիտեմ ամեն ինչ քո մասին էլ նրանց մասին էլ։

«𝑴𝒂𝒇𝒊𝒂»Место, где живут истории. Откройте их для себя