8

83 8 3
                                    

Երբ հանկարծ քեզ անհամարձակ զգաս, իմացիր, որ Հեսսոնն ու Հոսոկը գիշերը միասին են հերթափոխի եղել: Շատ էլ չէր դրությունը լարված, որովհետև գրեթե չեն հասցրել զրուցել: Երկու բարդ պացիենտ են ունեցել, երրորդն էլ, մի երեխա, քնի մեջ ծանր զառանցել է: Իսկ աշխատանքային գիշերվա մյուս մասը կիսաքուն, կիսաարթուն վիճակով են անց կացրել: Իսկ երբ Չոն Հոսոկը զգաց, թե ինչպես է Հեսոնը հոգնած ու քնելուն կարոտ, թույլ տվեց պառկել իր աշխատասենյակի բազմոցին: Միակ անհարմար պահն էր, որը Հոսոկն անց էր կացնում թեթև, իսկ Հեսոնը դեռ շատ է կարմրելու:

Մանավանդ այն ժամանակ, երբ առավոտյան Նամջունը մտնի ընկերոջ աշխատասենյակ ու տեսնի առաջինը Հեսոնին' բազմոցին պառկած-քնած, ու հետո Հոսոկին' իր աշխատանքային պտտվող աթոռին քնած:

Չի զարմանում, մի թեթև լուռ ծիծաղում է ու դուրս գալիս' նպատակ ունենալով հետո մտնել: Հիմա թող հանգստանան, համ էլ պահն ավելի անհարմար կլիներ:

Ուղղակի նա Նամջունն է, միամիտ դուռը «ծանր» փակեց, ինչն էլ արթնացրեց Հեսոնին: Սկզբում մշուշոտ շուրջը նայեց, հետո նստեց տեղում' նկատելով «սոնբեին» ու... վարդագունելով, ինչպես միշտ: Անձայն վեր է կենում ու դեպի դուռը գնում' միայնակ թողնելու համար, բայց ընդհանրապես չէր էլ մտածի, որ Չոն Հոսոկն արթուն է.

- Այդ ու՞ր, - ու Հեսոնը տեղում քարանում է:

Մեջքով կանգնած:

Խորը շունչ, շրջվում է դեպի տղամարդը, ով տեղից արդեն վեր է կացել ու շարժվում էր դեպի օրիորդը.

- Դե... տու՞ն...

Ու Չոն Հոսոկն ուղղակի խլում է նրա օդը: Ուղղակի գրկում իրանից ու դունչը խորտակում պարանոցում: Հա, Քան Հեսոնը մոռանում է ճիշտ շնչելու մասին.

- Սոնբե՞...

- Էդ սոնբեն ու «դուքը», աղաչում եմ, մենակ աշխատանքի ժամանակ կասես, - ու երկուսն էլ լռեցին:

Բայց Չոն Հոսոկը պիտի հիշեցնի: Ավելի շուտ' տեղ հասցնի, վերջնական.

- Հասկանում ես, չէ՞, որ մենք արդեն հանդիպում ենք, - աչքերին նայելով: Համ էլ ժպտալով, մի քիչ, մի քիչ էլ խորամանկ:

Մի քիչ էլ վարդագույնը նկատելով.

- Դե... հա՞, - հարցնում է ու գլխի դրական շարժում ստանում, - հա, - վստահ, բայց ոչ լիարժեք:

- Դե ուրեմն էսօր ժամադրության ես, - ու հեռացավ աղջկանից, որպեսզի խալաթը հանի:

- Բայց... – հիմա շատ կարևոր արտահայտություն կհնչի, - բա հանգստանա՞լը, - մի քիչ հետո էլ, - քնե՞լը:

Հոսոկը կիտեց հոնքերն ու մի քիչ մոտեցավ' ձեռքերը կրծքին ծալելով.

- Քնե՞լն է կարևոր, թե՞ ժամադրությունը:

The Light in DarknessМесто, где живут истории. Откройте их для себя