Քիմ Նամջունը պատուհանից նայում է Հեսսիին, ով անկողնուն նստած հեռախոսով ինչ-որ բան է անում ու պարբերաբար հոնքերը կիտում՝ զվարճացնելով բժշկին, ու ժպտում։ Այ, անգամ մի քանի մետրից երևացող այտերի առողջ վարդագույնն է ուրախացնում, հոնքերը զվարճալի կիտելն է ուրախացնում... Քայի հետ ժպտալիս տեսնելն է զվարճացնում, բայց Քայը երկու օր է չի գալիս.
- Բժիշկ Քիմ, - լսում է կողքից ծանոթ ձայնն ու շրջվում. Բուժքույր Յոնսոնը նայում է լրջորեն՝ չսպասելով պատասխանի, - լուրջ պացիենտ ունենք, ներքին արնահոսություն։
- Պատրաստեք վիրահատարանը։
Գլխի դրական շարժում, հեռանում է։ Իսկ Քիմ Նամջունը մեկ անգամ էլ է նայում Հեսիին, ով արդեն ժպտում էր, ու հետևում Յոնսոնին՝ ակամա հիշելով զրույցը։
Ընդամենը մի երեկ է անցել, սիրտը թեթև է։ Հիշում է, որ զգուշացրեց, հանգիստ տոնով բացատրեց ու ասաց՝《իմ սիրտն արդեն զբաղված է, Յոնսոն-շի》։ Ու մի թեթև ժպտաց։
Յոնսոն-շին այդ օրը թևաթափ եղավ։ Երևի երկար մտածեց, իսկ հետո բուժեղբայրներից մեկի հետ գնաց խմելու։ Սոջուն վատ բան է, բայց մի օրով գոնե օգնում է։ Ոչինչ, կհասկանա, թեկուզ և հիմա դիստանցիա պահի ու չժպտա։ Ավելի լավ է էսպես։- Կարեք, - հրամայում-պահանջում է երկար վիրահատությունից հետո ու գնում իր աշխատասենյակ։
Ուր Հոսոկն էլ փռված չէր բազմոցին։ Ինքն է պառկում ու մի պահ աչքերը փակում՝ ձեռքը ճակատին դնելով։ Բայց մի պահ, որովհետև անհնար է չլինի մի օր, որ Չոն Հոսոկը չմտնի ընկերոջ աշխատասենյակ։
Ասենք դա միայն երեկ էր։ Դե չէ՞ որ ժամադրության էր Հոսոկ-շին... Հեսոն-շիի հետ։ Հալիլույա։Բայց դե դա միա՛յն երեկ էր, ոչ մի երաշխիք չկա, որ այսօր չի հայտնվի։
Որովհետև դուռը բացվեց.- Բարի... - տեսավ ընկերոջը《իր բազմոցին》թինկը տված... որովհետև ինքն է էդպես գալիս ու թինկը տալիս։ Միշտ, Նամջուն-ա, դու ի՞նչ իրավունքով ես պառկել քո՛ աշխատասենյակի Հոսոկի՛ բազմոցին, - երեկո։ Չհասկացա, - ձեռքերը կրծքին ծալելով ու աչքերը նեղացնելով։
- Այ մարդ, - Նամջունը նստած դիրք է ընդունում, - նենց ես մտնում, մարդ կասկածում է՝ հաստա՞տ իմ աշխատասենյակում եմ։
- Փշտ-փշտ, my... my, - բառը մոռացավ, - բազմոցը անգլերեն ո՞նց էր։
- Sofa, - քմծիծաղելով ու իր աշխատասեղանի մոտ նստելով։
- Հա, sofa, my sofa, - պառկեց՝ ձեռքերը գլխի տակ դնելով, - էնպես որ... աշխատասենյակը քոնն է, բայց sofa-յի վրա իմ անունն եմ գրելու։
- Ինչի՞, քոնն արդեն զբաղված է՞, - զվարճալի ժպիտը չմաքրելով դեմքից, որովհետև գիտի՝ ինչ նկատի ունի։
ВЫ ЧИТАЕТЕ
The Light in Darkness
Fanfic- Թույլ կտա՞ս հետդ պայքարել։ - Բժիշկ Քիմ, ինձ օգնություն պետք չէ...