5

106 5 3
                                    

Թույլ կտա՞ս հետդ պայքարել: Թույլ կտա՞ս...

Ինչքա՞ն ժամանակ է Հեսսիի մտքերում պտտվում նույն նախադասությունը: Ու կապ չունի, որ պատասխանել է արդեն այդ հարցին: Ինչու՞ է սիրտը թրթռում ամեն հիշելով:

Թույլ կտա՞ս:

Հա, թույլ է տվել: Առանց հասկանալու, հոգոց հանելով ու գլխի դրական շարժում ցույց տալով, վերջում էլ «իմացիր, պարոն Քիմ, դու ես ստորագրում, ոչ թե' ես»:

Դժվար էր մտածել, դժվար էր հասկանալ, որ ինչ-որ մեկն իսկապես հոգ է տանում... կամ էլ չի՞ տանում: Չգիտի, խառնվել է, բայց դուր է գալիս այն փաստը, որ ինչ-որ մեկը չի ցանկանում մենակ թողնել նրան: Դա... դա տարօրինակ է, երևի Նամջունի փոխարեն այլ բժիշկ վաղուց էր Հեսսիին դուրս շպրտել:

Խառնվել է:

Պառկած է անկողնուն ու նայում է առաստաղին, անելու բան չկա... Չնայած որևէ մեկը թույլ էլ չի տա ինչ-որ բանով զբաղվել:

Երեկո է, իսկ քիչ այն կողմ, դռան արանքին կանգնած է Քայը: Ու Հեսսին տեսնում է: Տեսնում է ու մտածում. Քա՞յն ինչու է գալիս: Չի՞ հոգնել արդյոք:

Ու ինչու՞ հենց այսօր սկսեցին խառնվել բոլոր մտքերը:

Չնայած դրան' դեմքի արտահայտությունը չի փոխվում, միայն մի քիչ բարձրանում է, հարմար նստում ու դիմավորում... ընկերո՞ջը: Չէ, ընկեր չի անվանում.

- Ո՞նց ես, – մոտենալով ու աթոռին նստելով:

- Կլինի՞ ամեն գալով էդ հարցը չտաս, ոտք է էլի:

- Դե, որ ասում ես, - ժպիտով...

Քիմ Նամջունը դուրս էր եկել աշխատասենյակից, երևի ընդունարան էր գնում, բայց դե ուշադրություն չդարձնել չէր կարող: Սովորություն է դարձել, թեկուզ մի երկու օրվա ընթացքում: Համ էլ խոսք է տվել' հետևել ու օգնել: Ինքն իր բժշկի պարտքն է կատարում, էդպես է կարծում, համոզված է: Օգնել...

Ուրիշ ոչի՞նչ, Քիմ Նամջուն:

Հերքում է: Ուրիշ ոչինչ:

Չէ, չի խղճում:

Հայացքը թեքում է ու բաց դռան արանքից տեսնում Քային էլ, Հեսսիին էլ: Համ էլ լսում.

- ՅանՅանը ոստիկանություն է ընկել:

- Ինչի՞:

- Գողություն...

Ու, գիտեք, դա մի տեսակ ձգան հանդիսացավ: Ա՞յս միջավայրում է ապրել Հեսսին: Ու այդ միջավայրից հանելու ցանկություն առաջացավ: Մտքերում մի բան է. այդ միջավայրը հիմա էլ կարող է վատ ազդել:

Մտնում է ներս ու կանգ առնում: Գրավում է երկուսի ուշադրությունն էլ: Քայը ոտքի չի կանգնում.

The Light in DarknessМесто, где живут истории. Откройте их для себя