Գլուխ 1

1.9K 63 29
                                    

Զարթուցիչ. 07:30
-Ատում եմ..., - ասացի ես, բայց չշարունակեցի խոսքս ու վեր կացա անկողնուցս։
Ծանոթացեք՝իմ առավոտն է։
Ես արագ հագնվեցի, հավաքեցի մազերս, խոհանոց գնացի։ Մայրս, հայրս ու քույրս՝Քեթրինը նախաճաշում էին հյուրասենյակում։ Նրանց մոտ ես չգնացի ու նախաճաշեցի խոհանոցում՝աղախնի հետ։ Նախաճաշս ավարտելուն պես դուրս եկա տանից ու համալսարան վազեցի։ Ես լսարան մտա, այնտեղ ոչ ոք չկար, չնայած որ զանգին ընդամենը մեկ րոպե էր մնացել։ Շուտով ներս մտավ նաև դասախոսը։
-Իսկ որտեղ են մնացածը?, - հարցրեց նա։
-Չգիտեմ, ես հենց նոր եկա։
Զանգը հնչեց, բայց ոչ ոք այդպես էլ չեկավ։ Ես թույլտվություն խնդրեցի, որ տուն գնամ, քանի որ այստեղ մնալս իմաստ չուներ։ Ինձ իհարկե թույլ տվեցին, ես դուրս եկա, բայց տուն չգնացի։ Տանն ինձ չէին սպասում, ավելի լավ է չգնամ այնտեղ, ճիշտ է՝հայրս ու մայրս տանն են, բայց նրանք ինձ նույնիսկ չեն էլ նկատում, նրանք իրենց մյուս աղջկան՝Քեթրին են սիրում։ Քեթրինն իմ տարիքի է՝22 տարեկան, նա հենց իմ համալսարանում է սովորում։ Նա գեղեցիկ է, բայց ոչ խելացի։

, - ասացի ես, բայց չշարունակեցի խոսքս ու վեր կացա անկողնուցս։ Ծանոթացեք՝իմ առավոտն է։ Ես արագ հագնվեցի, հավաքեցի մազերս, խոհանոց գնացի։ Մայրս, հայրս ու քույրս՝Քեթրինը նախաճաշում էին հյուրասենյակում։ Նրանց մոտ ես չգնացի ու նախաճաշեցի խոհանոցում՝աղա...

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.

Գիտելիքը նրա համար ոչինչ է, դե իհարկե, ծնողների մահից հետո նա այնքան կարողություն կունենա, որ գիտելիքը նրան ընդհանրապես պետք չի գա։ Ծնողներս ինձ ուշադրություն չեն դարձնում։ Ես ոչինչ չեմ արել նրանց, բայց բանն այն է, որ մայրս՝խորթ մորս քույրը, մահացել էր, երբ ես երկու տարեկան էի՝քաղցկեղից, իսկ հայրս... Նրա մասին ավելի լավ է չխոսեմ։ Ճիշտ է՝նա իմ հայրն է, բայց նա ուղղակի հիմար է եղել, թողել է ինձ ու մորս և հեռացել է իր սիրուհու հետ։ Մորաքույրս էլ ստիպված էր եղել իր խնամակալության տակ առնել ինձ։
Ինձ երբեք էլ չեն սիրի, բայց դա ինձ քիչ է մտահոգում, ես դրա մասին գրեթե չեմ էլ մտածում։ Նրանք հարուստ են իհարկե, բայց դա ինձ չի վերաբերվում, կարծես ես կապ չունենամ նրանց հետ։ Ավելի լավ է այս թեմայով ընդհանրապես չխոսեմ, դուք ամեն ինչ ընթացքում կիմանաք։
Համալսարանից դուրս գալով՝ես գնացի ուղղակի զբոսնելու։ Եվ տեսա բոլոր դասընկերներիս։
-Հետաքրքիր ժամանակ անցկացրիր?, - հարցրեց Քեթրինը։
Ես ոչինչ չասացի ու շարունակեցի քայլել։
-Ես քեզ հարց տվեցի, - շարունակեց նա, մոտեցավ ինձ ու բռնեց արմունկիցս։
Ես իհարկե կարող էի նրան պատասխանել, բայց հպարտությունս թույլ չէր տալիս։ Ես շարունակում էի լռել, որը էլ ավելի էր զայրացնում նրան։ Նա կոպիտ քաշեց ձեռքս, բայց ոչ մի արդյունքի չհասավ, ես մի կողմ հրեցի նրան ու շարունակեցի քայլել։ Լավ է, որ նա հեռացավ ինձնից, ընկերներին մոտեցավ, նրանք ինչ-որ բան խոսեցին ու սկսեցին ծիծաղել։
***
Արդեն ուշ երեկո էր, երբ ես վերջապես տուն վերադարձա։ Իսկ ինչ էի անում ես այս ամբողջ ընթացքում? Ես շրջել եմ ամբողջ քաղաքով, եղել եմ տարբեր այգիներում... Ճանապարհին մտել եմ նաև սրճարան։ Ինձ ոչ ոք գումար չի տալիս, բայց ես ունեմ մի փոքր խնայած գումար, որը ստացել եմ տարբեր մրցույթների մասնակցելիս, կամ էլ հորիցս ու մորիցս(հազվադեպ դեպքեր)։
Ես տուն մտա։
-Մամ, նա եկավ, - ասաց Քեթրինը՝վազելով խոհանոց։
-Մեր գեղեցկուհին բարեհաճեց, - ասաց մայրս՝դուրս գալով խոհանոցից՝թեյը ձեռքին։
Ես ոչինչ չասացի, քանի որ սպասում էի, որ նա շարունակի, նա հաստատ ասելու ինչ-որ բան ուներ։
-Իսկ հիմա ասա, ինչու ես աղջկաս խայտառակել իր ընկերների առաջ?
-Խայտառակել? Ես? Իսկ ինչ է պատահել?
-Քեզ հիմարի տեղ մի դիր, - ասաց Քեթրինը, - ես քեզ հարց եմ տալիս, իսկ դու ինձ ընդհանրապես ուշադրություն չես դարձնում, դու իջեցնում ես վարկանիշս!
Ես սկսեցի ծիծաղել։ Ինչ վարկանիշի մասին է խոսքը? Ինչքան հիմար է նա...
-Դու դեռ ծիծաղում ես? Խոսիր, Արիանա, ինչու ես նման բան արել?, - հարցրեց մայրս։
Չնայած ինչու եմ զարմանում Քեթրինի ասածների վրա? Ահա, մայրն էլ է նույն կերպ մտածում, պտուղը ծառից հեռու չի ընկնում...
-Իսկ աղջկադ հարցրել ես, թե ինչու նա ներկա չէր դասին?, - հարցրի ես՝հեգնական տոնով։
Մայրս զարմացած նայեց Քեթրինին, իսկ ես չցանկացա ոչինչ լսել, առավել ևս՝խոսել և գնացի իմ սենյակ։ Առանց այդտեղ լինելու էլ, ես կարող եմ ասել, թե ինչ է լինելու հիմա...Հիմա նրանք կսկեն կռվել իրար հետ, ապա կվիճեն ամբողջ օրը, հետո Քեթրինը կնեղանա, չնայած ինքն է մեղավորը, ու մայրս, նրա սիրտը շահելու համար, ինչ-որ նվեր կգնի, ու նրանք կհաշտվեն։ Ահա այսպիսի «հետաքրքիր» պատմություն։
Ես պառկեցի անկողնուս ու ցանկացա քնել, բայց նույն վայրկյանին դուռս թակեցին։
-Դու այդտեղ ես?, - հարցրեց Քեթրինը։ Նրա ձայնից կարելի էր նույնիսկ վախենալ։
-Իհարկե այստեղ եմ, - ասացի ես ու վեր կացա անկողնուցս։
Նա միանգամից բացեց դուռն ու ինձ վրա հարձակվեց։
-Ինչու ասացիր նրան, որ ես դասին ներկա չեմ եղել ?, - հարցրեց նա։
-Դա այդպես չէ?
-Իհարկե այդպես է, բայց պարտադիր էր ասել? Հիմա նա ասում է, որ ինձ ոչ մի ժառանգություն էլ չի թողնի!
-Օհ, կներեք, միլեդի, չէ որ դա է Ձեզ համար ամենակարևորը։
-Հիմար, դու ծաղրում ես ինձ? Հիմա ես քեզ կսպանեմ, - ասաց նա ու գրպանից հանեց դանակը։ -Դա քեզ որտեղից?
-Քեզ համար եմ բերել։
Ես երբեք չէի պատկերացնի, որ գումարը կամ ժառանգությունը կարող է մարդուն ստիպել այսպիսի քայլ անել։
Նա դանակով ինձ մոտեցավ։
-Ոչ... Քեթրին, չանես դա..., - դողացող ձայնով ասացի ես, -օգնե...
Նա ձեռքով փակեց բերանս ու դանակով հարվածեց ինձ։ Ես սուր ցավ զգացի, ընկա հատակին, իսկ թե ինչ եղավ դրանից հետո՝ես չեմ հիշում։

***
Ես վերադարձա!!!
Չհամբերեցի մինչ մայիսի 1-ը, բացի այդ ինձ խնդրեցին մի փոքր ավելի շուտ տեղադրել նոր գիրքս։
Առաջին նկարում հենց գլխավոր հերոսուհին է՝Արիանան...
Կրկին շնորհակալ եմ բոլորիցդ😘

Միասին՝նույնիսկ երկնքումHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin