Արծաթյա կուլոնը
-Ի՞նչ ես այդտեղ փորփրում,Ջինա,-լսում եմ ես Լիվի ձայնը չափափորձման սենյակի վարագուրից այնկողմ:
-Հիմա գալիս եմ,քիչ մնաց,-ասեցի ես ՝ միաժամանակ ուղղելով զգեստս:
Սիրտս արագ բաբախում է.կարծես խելագարվել է: Վաղը ավարտական երեկույթն է: Այնքան դժվար է գիտակցել դա: Պատրաստ եմ գրազ գալ,որ յուրաքանչյուր շրջանավարտ երազում է մի րոպե շուտ հրաժեշտ տալ դպրոցին,բայց միեւնույն ժամանակ չի ուզում մուտք գործել չափահաս կյանք: Դառնալ ինքնուրույն մարդ,ով ընդունակ է պատասխանալ տալ իր յուրաքանչյուր արարքի համար,այդքան էլ հեշտ չէ: Միայն դպրոցն ավարտելու նախաշեմին ես հասկանում,թե ինչքան արագ է ժամանակը թռչում, եւ երազում ես նորից վերադառնալ մանկություն դաժան չափահաս կյանքի հետ չառերեսվելու համար:
Ես նայում եմ հայելու մեջ եւ մի քանի րոպե չեմ ճանաչում ինքս ինձ:Ես արդեն չափահաս մարդու տեսք ունեմ:Անգամ դեմքիս արտահայտությունն է փոխվել:Այն հիմա մի տեսակ կենտրոնացած ու լուրջ է:Եւ այս պատվիրված զգեստը ամբողջությամբ լրացնում է ինձ:Այն ամբոջությամբ սեւ է՝ պատված փոքրիկ փայլերով: Շքեղ, ծավալուն փեշը թաքցնում է ոտքերս:
Ձեռքերս դողում են,երբ մի կողմ եմ տանում վարագույրը եւ դուրս եմ գալիս չափափորձման սենյակից:
Ես նայում եմ Լիվին:Նրա դեմքի հոգնած արտահայտությունը փոխվում է միանգամից:
- Վաու՜...ապշեցուցիչ է,-նա վազելով մոտենում է ինձ եւ սկսում ուսումնասիրել:-Այ սա զգեստ է՜:
-Աստված իմ,ես այսքան ժամանակ իզուր չէ,որ տանջվել եմ այս զգեստի վրա,-մեզ է մոտենում Մերին՝ դերձակը:
-Շնորհակալ եմ, Մերի,այն հիասքանչ է,-ասում եմ ես,հետո մոտենում եմ հայելուն ու կրկին ուսումնասիրում իմ զգեստը:
****
Մինեապոլիսում ընդհանրապես չի զգացվում, որ ամառ է:Օդերեւութաբանները միաձայն պնդում են,որ մոտակա բոլոր օրերին սպասվում են հորդառատ անձրեւներ:Միեւնույն ժամանակ,երբ բոլոր նորմալ մարդիկ վազվզում են՝ բռնելով իրենց մեծ անձրեւանոցները, ես ու Լիվը քայլում ենք ՝ չշտապելով ոչ մի տեղ:Մենք ամբողջությամբ թրջվել ենք:Լավ է ՝ գոնե երեկույթի զգեստներն ապահով փաթեթավորված են պայուսակում եւ նրանց ոչինչ չի սպառնում:Մենք թաքնվում ենք կանգառում:
-Վերջապես այս դժոխքը կվերջանա,- ասաց Լիվը:
-Իսկ իմ կարծիքով ամեն ինչ նոր է սկսվում:Համալսարան, աշխատանք, ընտանիք, թոշակ, մահ:Ահա եւ ամբողջ կյանքը:Երեւի դժոխքում անգամ ավելի հետաքրքիր է:
Մենք ծիծաղում ենք:Ծիծաղը միախառնվում է անձրեւի հետ : Մենք շարունակում ենք ցրտից կափկափել:
-Ես շուտով Չիկագո կմեկնեմ:
-Ինչու՞,-հարցնում եմ ես:
-Ես իմացել եմ,որ այնտեղ պարողների քաստինգ է լինելու եւ եթե բախտս բերի,ես կընդգրկվեմ ամերիկյան ամենալավ պարային թիմերից մեկի կազմում:
-Իսկ համալսարա՞նը:
-Ինչի՞ս է պետք:Աստված ինձ տվել է գեղեցիկ մարմին եւ ռիթմի զգացում: Իմ կոչումը բեմն ու բառերն են եւ ոչ թե հոգնեցուցիչ դասախոսություններն ու անքուն գիշերները հերթական քննություններից առաջ:
Ես միշտ սիրել եմ Լիվի նպատակասլացությունը:Ապշում եմ ,թե ինչպես կարող է մի մարդ,ով գտնվում է ընտանեկան այդպիսի իրավիճակում, այդքան հանճարեղ ծրագրեր կազմել ու չվախենալ ոչնչից:Լիվի ծնողները բաժանվել են ,երբ նա դեռ 5 տարեկան էր:Նա ապրում էր մոր հետ:Բայց հետո պարզվեց,որ ծնողների բաժանումը ամենասարսափելին չէր:Նրա մայրը հիվանդացավ քաղցկեղով:Նա այդ մասին իմացավ միայն այն ժամանակ,երբ արդեն շատ ուշ էր ինչ-որ բան ձեռնարկելու համար:Մոր մահից հետո նա տեղափոխվեց հոր մոտ ,ով դարձել էր հարբեցող ու անգամ խփում էր նրան:Բայց Լիվը այն մարդկանցից է ,ովքեր չեն հանձնվում:Նա ընդունվեց պարային դպրոց եւ հիմա համարվում է Մինեապոլիսի լավագույն պարուհիներից մեկը:Պարը օգնեց նրան մոռանալ ցավերն ու կորուստները:Այս շագանակագույն աչքերով ու մազերով աղջիկը միշտ եղել է ինձ համար մեկը,ում ցանկացել եմ նմանվել:
Մենք Լիվի հետ շատ մոտ ենք:Եւ այն մտքից ,որ մենք պետք է իրարից հեռու լինենք,ես ինձ շատ վատ եմ զգում:
-Իսկ դու ինչպիսի՞ պլաններ ունես:
-Ծնողներս ուզում են,որ ընդունվեմ Յեյլի համալսարան:
-Ծնողներդ....նրանք միշտ քո փոխարեն ամեն ինչ որոշում են:
-Գիտեմ,բայց եթե ես ինքս ղեկավարեի կյանքս,գուցե ամեն ինչ միայն ավելի վատ լիներ:
****
Ինչպես եւ լինում է համաձայն «Ստորության օրենքի», անձրեւը կտրվեց հենց որ ես ու Լիվը հասանք իմ տուն:
-Մեզ բալետի դպրոցում սովորեցրել են նաեւ այս շարժումը,-Նինան՝ իմ փոքր քույրը, մայրիկին ցույց էր տալիս մի շարժում:
Նինան ուղղակի սիրահարված է բալետին:Լինելով ընդամենը 6 տարեկան՝ նա սովորել է մի քանի բալետի պարուհիների կենսագրություններ եւ երազում է դառնալ նրանց պես տաղանդավոր ու հաջողակ:
-Ապրես,քաղցրս:
Մայրիկը նկատում է մեզ,բարձրանում է բազկաթոռից ու մոտենում:
-Բարեւ Ձեզ,տիկին Աբրամս:
-Բարեւ,Օլիվիյա.-մայրիկը այրում է մեզ իր հայացքով,հետո մոտենում է դարակին ու վերցնում անձրեւանոցը:-Վիրջինիա,ասա ինձ՝ ի՞նչ է սա:
-Դա անձրեւանոց է ,մամ,-ծիծաղում եմ ես:
-Ճիշտ է, անձրեւանոց է,եւ ի՞նչու է այն մարդկանց պետք:
-Մամ,վերջ տուր:Մենք հիմա կփոխվենք:
Ես ու Լիվը անցնում ենք հյորասենյակ,մայրիկն էլ՝ մեր հետեւից:
-Մնում էր միայն, որ դուք հիվանդանայիք ավարտական երեկույթից առաջ....գոնե զգեստները վերցրե՞լ եք:
-Հա,մամ:Դրանք այնքա՜ն հիասքանչ են:
-Վստահ եմ,որ դուք ամենագեղեցիկն եք լինելու երեկույթում:Դե լավ,շատ լավ է ,որ անձրեւը կտրվեց,պետք է գնամ խանութ:Հետեւիր Նինային:
-Լավ:
Հենց մայրիկը դուրս է գալիս տնից,Լիվը հանում է ծխախոտի երկաթյա տուփը:
-Վերջապես:
-Ի՞նչ ես անում:Իմ տանը չեն ծխում:
-Լավ,վերջացրու:
-Նինա,բարձրացիր քո սենյակ:
-Չէ, ես ուզում եմ ձեզ հետ մնալ:
-Նի՛նա...,-հենց որ ես սկսում եմ զայրացած նայել քրոջս, նա միանգամից հնազանդվում է : Մի քանի րոպե անց նա իր սենյակում էր:
-Լիվ, հանգցրու ծխախոտդ, ծիծաղելի չէ:
-Ախ այո. Ես մոռացել էի,որ դու քո ծնողների աղջիկ-հրեշտակն ես:
Լիվն իրավացի է:Ծնողներիս համար ես իրականում լավ աղջիկ եմ,բայց նրանք շատ բան չգիտեն:Օրինակ թե ինչպես էինք ես ու Լիվը սիգարետ ծխում այն ժամանակ, երբ ծնողներս մտածում էին,թե ես գրում եմ հետազոտական աշխատանքը կենսաբանությունից,իսկ Լիվը իմ ինձ օգնում է:Կամ թե ինչպես էինք ես ու Լիվը առաջին անգամ փորձում կոկային:Դա նրա Տասնհինգ ամյակին էր:Մենք մի քանի անգամ նայել էինք «Բասկետբոլիստի օրագիրը» ֆիլմը Դեկաբրիոյի մասնակցությամբ եւ մեզ՝ փոքրիկ անխելք աղջիկների մոտ ցանկություն առաջացավ փորձել:Հիշում եմ՝ ինչպես էր սիրտս խառնում ու որ ստիպված եղա ծնողներիս ստել,թե թունավորվել եմ լազանիայից:Բայց եթե այդ դեպքը հաշվի չառնենք, ինձ միշտ հաջողվել է զգուշորեն թաքցնել իմ երկրորդ կյանքը ծնողներիցս:Նրանց համար ես միշտ փորձում եմ լինել ջանասեր գերազանցիկ,ով քրքրել է Մինեապոլիսի բոլոր գրադարանները:Հանուն նրանց ես անգամ համաձայնվեցի սովորել Յեյլում, չնայած որ մինչեւ հիմա չեմ կարողանում հաշտվել այդ մտքի հետ:Հոգուս խորքում ես միշտ էլ ուզել եմ լինել այնպիսին,ինչպիսին Լիվն է՝ լինել անխոհեմ եւ որ վերջապես ինքս տնօրինեմ իմ կյանքը:Ու չնայած այն փաստին,որ շուտով կլինեմ տասնութ տարեկան, ես դեռ իմ մեջ բավական ուժ չեմ հավաքել ՝ իմ ցանկությունն իրագործելու:
****
Մենք նստած ենք կտուրին եւ միաժամանակ խորը շունչ ենք քաշում:Տախտակները կլանել են խոնավությունը եւ տարածում են փայտի հաճելի բուրմունք:Ես վերցնում եմ հեռախոսս ու հավաքում Սքոտի համարը: Սքոտը իմ ընկերն է, ում հետ հանդիպում եմ արդեն 2 տարի:Ես դեռ երբեք չէի ունեցել այդքան երկար հարաբերություններ:Չնայած ինչ կա թաքցնելու, ես դրանից առաջ ընդհանրապես հարաբերություններ չեմ ունեցել:Ես նրա հետ ծանոթացել եմ հենց այդ նույն տասնհինգամյակի ժամանակ:Նա ու Լիվը միասին ինձ տուն քաշ տվեցին եւ հետո նա պահել էր մազերս զուգարանակոնքի մոտ,երբ ինձանից դուրս էր գալիս այդ ամբողջ կեղտը՝ տեկիլայի եւ դառնության հետ խառնված:Այնքան էլ ռոմանտիկ չէ:Հաջորդ առավոտ Սքոտը եկավ ինձ տեսակցելու եւ միայն այդ ժամանակ կարողացա կարգին նայել նրան:Կարճ կտրված վառ շագանակագույն մազերը վերեւ էին բարձրացված եւ նա ինձ հիշեցնում էր ոզնու:Վերեւի շուրթը բարակ,ներքեւինը՝ հաստ: Աչքերը մռայլ երկնքի գույն ունեին:Մուգ,հիասքանչ:Ես երբեք ինձ այնքան գեղեցիկ չեմ համարել, որ դուր գամ տղաներին ուստի ես շատ զարմացա , երբ նա ինձ վրա ուշադրություն դարձրեց:Նա ինքնատիպ հումորի զքացում ունի ու տաքարյուն բնավորություն,որն ինձ անգամ գրավում է:Հիմա գալիս է ավելի ցավալի ժամանկաշրջան:Մենք տարբեր համալսարաններում ենք սովորելու:Շուտով մեր հանդիպումները,զանգերը,հաղոդագրությունները այդքան հաճախակի չեն լինի,իսկ մի քիչ անց էլ ընդհանրապես կդադարեն:Եւս մեկ անգամ համոզվում եմ, որ վերջին զանգը շատ դժվար ժամանակաշրջան է յուրաքանչյուրի համար:Այնքան դ'վար է քիտակցել,որ քո մասին
շուտով մոռանալու են:Նոր ծանոթությունները, տպավորությունները կփոխարինեն հներին:Ինչքան էլ ուզես հակառակն ապացուցել,միեւնույնն է փաստն անվիճելի է:
Սքոտը չի պատասխանում:Ես էլի եմ փորձում:Ինչու՞ նա չի պատասխանում զանգերիս: Ինչո՞վ է զբաղված:Աձդ րոպեներին ես վերածվում եմ տիպիկ աղջկա,որն ինձ համար զզվելի է:
-Ի՞նչ է պատահել:
-Սքոտը չի պատասխանում:
-Օ՜ դա իրոք լուրջ խնդիր է ,- ծիծաղում է Լիվը:
-Վերջացրու:Գիտես՝ վերջերս նա.... փոխվել է:Դարձել է նյարդային, ներփակված, ավելի քիչ է պատասխանում զանգերիս:
-Մտածում ես՝ նոր ընկերուհի՞ ունի:
-Ես վախենում եմ անգամ մտածել այդ մասին:
-Ջինա,քո Սքոտը գեղեցիկ ու ամրակազմ տղա է ու լրիվ նորմալ է ,որ դու նրան խանդում ես:
-Ես չեմ ուզում բաժանվել նրանից:Նա չափազանց թանկ է ինձ:
-Իսկ ո՞վ է քեզ ստիպում բաժանվել նրանից:
-Լիվ,շուտով բոլորս նոր կյանք ենք սկսելու:
-Համաձայն եմ, բայց մենք տարբեր մոլորակներ չենք գնալու:
Ես լսում եմ , թե ինչպես է մի մեքենա մոտենում իմ տանը:Ես վերջապես հանգստանում եմ:
-Սքոտն է,- ասում եմ ես:
-Ով էր կասկածում:
Մենք գնում ենք նրան դիմավորելու:Տեսնելով ծանոթ ծիծաղը՝ իմ մեջ կարծես կրակ է այրվում ու տաքացնում ինձ:
-Բարեւ:
-Բարեւ:Ես զանգում էի քեզ,իսկ դու չէիր պատասխանում:
-Հեռախոսս տանն եմ մոռացել,կներես:
-Ոչինչ,-ժպտում եմ ես:
-Դե լավ,աղավնյակներ, ես գնամ:Կտեսնվենք ավարտական երերկույթին:
Լիվը հեռանում է մեզանից:Սքոթը իր մեծ ձեռքերով գրկում է ինձ:
-Կարոտել էի:
Նրա շուրթերը գտնում են իմ շուրթերը:Ես ամուր սեղմում եմ նրա ուսերը,իսկ նա գրկում է իմ իրանը:
-Ծնողներդ տա՞նն են:
-Չէ,- ասում եմ ես ու ժպտում:
-Մենք իրար ձեռք ենք բռնում,մտնում ներս ու բարձրանում աստիճաններով:Հենց որ հասնում ենք սենյակին , Սքոտը սեղմում է ինձ պատին, ես շոյում եմ նրա պարանոցը եւ զգում եմ ՝ ինչպես են զարկում նրա երակները:Նա կրկին համբուրում է ինձ ու գրկում:Ես հրում եմ սենյակի դուռը ու երբ հայտնվում ենք ներսում,Սքոտը փակում է դուռն ու ինձ դնում անկողնուն:Ես հանում եմ վերնաշապիկս ու տեսնում ՝ ինչպես է նա արձակում գոտին:Ես ստիպում եմ Սքոտին պարկել մեջքի վրա եւ հայտնվում եմ նրա վերեւում,մոտենում շուրթերին,բայց այդ րոպեին նա կանգնեցնում է:
-Սպասիր,Ջինա,ես քեզ ասելու բան ունեմ:
Ես ցուցամատս հպում եմ նրա շուրթերին:
- Հիմա չէ:
Հաջորդ րոպեին ես կարողանում եմ համբուրել նրան:Ինձ հետ դեռ երբեք նման բան տեղի չէր ունեցել:Ես երբեք նման բուռն ցանկություն չէի ունեցել:Իմ յուրաքանչյուր համբույրով ես նրան ասում եմ , որ չեմ ուզում նրան բաց թողնել: Նա ինձ նույն կերպ է պատասխանում:Նրա մարմինն հետզհետե ավելի է տաքանում:Երկուսս էլ ծանր ենք շնչում, բայց չենք ցանկանում կանգ առնել:
-Աղջիկներ, ես տանն եմ:
Այդ րոպեին կարծես ինչ-որ մեկը հարվածեց ինձ բեյսբոլի փայտով:Ես վերադառնում եմ իրականություն:Ցատկում եմ անկողնուց, հատակից վերցնում եմ շապիկս ու հագնվում: հայելու մեջ եմ նայում:Մազերս գզգզված են,դեմքս կարմիր է՝ դեռ այրվում է:Եթե մայրիկը հիմա ներս մտնի....
-Ի՞նչ ես նստել,հագնվիր:
Սքոտը հնազանդ կատարում է իմ հրամանը:Ես վերցնում եմ սեղանից մի գիրք ու շպրտում նրան:Ես էլ նստում եմ սեղանին,բացում պատահական գիրք ու փորձում եմ հանգստանալ:
-Վիրջինիա...,- մայրս բացում է դուռն ու ուսումնասիրում սենյակը:
-Մամ, մենք այստեղ ...պարապում ենք:
-Լավ, դե ձեզ չխանգարեմ,- մայրս դուրս է գալիս սենյակից:
Ես թեթեւացած շունչ եմ քաշում՝ մի քանի վարկյան փակելով աչքերս: Տանել չեմ կարողանում նման անհարմար իրավիճակները:
-Ու ի՞նչ էր սա,-հարցնում է Սքոտը:
-Ոչ մի արտասովոր բան:Դու ի՞նչ է ուզում էիր ,որ նա տեսներ , թե ինչպես ենք գրկախառնվում:
Սքոտը բարձրանում է մահճակալից ու ուղեւորվում դեպի դուռը:
-Ես պետք է գնամ:
-Սքոտ...
-Ես իսկապես պետք է գնամ:Դեռ պետք է երեկույթին պատրաստվել:
-Ես քեզ կուղեկցեմ:
Մենք իջնում ենք առաջին հարկ:Ես պինդ սեղմում եմ նրա ձեռքը:Երեւի բոլոր աղջիկների կյանքում պատահում է , որ հայտնվում է մի տղա ու հիպնոզացնում է քեզ,դու լիովին ընկղմվում ես նրա մեջ եւ նա կարծես հենց այն միակն է, ով կախարդում է հիմար աղջնակին:
Ու շատ շուտով նա դառնում է քեզ համար ոչ թե «սովորական մի տղա», այլ մի մարդ , ում համար դու պատրաստ ես տալ ամեն ինչ ՝ միայն թե լինես նրա հետ:Դու անգամ մոռանում ես քո ինքնասիրության մասին:Ու միայն այդ ժամանակ ես հասկանում ,որ սիրահարվել ես:Ես միշտ սերը համեմատել եմ խոր փոսի հետ. հայտնվելով ամենաներքեւում ՝ էլ երբեք չես կարողանա դուրս պրծնել դրանից: Ես հենց ամենաներքեւում եմ:
-Կտեսնվենք,- ասում է Սքոտը:
-Մինչ վաղը:
Ես շրջվում եմ ու իմ դիմաց տեսնում մորս:Նա կանթել է ձեռքերը ու շեշտակի նայում է ինձ:
-Ի՞նչ եք անելու, երբ համալսարան ընդունվեք:
-Դա մեզ չի խանգարի շփվել:
-Վիրջինիա, մենք քո առջեւ բարձր նշաձող ենք դրել՝ ընդունվել Յեյլի համալսարան, ու որպեսզի մեր ծրաքրերն իրագործվեն, դու պետք է գլխիցդ հանես տղաների մասին բոլոր մտքերը ու զբաղվես ուսումով:
-Մամ, ես իմ ամբողջ կյանքում միայն դա էլ արել եմ՝ զբաղվել եմ ուսումով:
-Զբաղվում էիր մինչ այն որը , երբ քո կյանքում հայտնվեց այդ Սքոտը:
-Ի՞նչ է, ես իրավունք չունեմ հանդիպել տղաների հետ:
-Ունես,իհարկե, բայց միայն երբ կավարտես համալսարանը:
-Հիանալի է,- բղավեցի ես այնպես, որ քիչ էր մնում ձայնս կտրվեր:
Ես բարձրանում եմ աստիճաններով,մայրիկը՝ հետեւիցս:
-Վիրջինիա, մեր խոսակցությունն ավարտված չէ:
-Չէ,մամ,մենք ամեն ինչի մասին խոսեցինք:Ու մի կոչիր ինձ այդ հիմար անունով:Իմ անունը Ջինա է, հիշիր:
-Ջինա...ահավոր անուն է:
-Այդ դեպքում ընդհանրապես ինձ մի դիմիր, հասկացա՞ր:
Ես այնքան ուժեղ եմ փակում սենյակիս դուռը, որ մի քիչ էլ ու ամբողջ հատակը կպատվեր ապակու բեկորներով:
Նստում եմ գետնին ու գրկում ծնկներս:Ինձ թվում է՝ ես ապրում եմ միայն նրա համար ,որ բավարարեմ մորս պահանջները:Իսկ այն, թե ինչ եմ զգում, ոչ մեկին չի հետաքրքրում:Երբեմն այնքան եմ ուզում հանել «լավ աղջկա» դիմակը ու ցույց տալ, թե իրականում ով եմ ես:
Ես միշտ հնազանդվել եմ ծնողներիս արգելքներին:Բայց հիմա, երբ գործը հասել է Սքոտին, ես չեմ լռի:Ես սիրում եմ նրան ու ուզում եմ լինել նրա հետ:Եւ վերջապես մի քանի շաբաթից դառնալու եմ 18 տարեկան.մի՞թե պետք է շարունակեմ լռել ու հնազանդվել մայրիկիս:Դե ոչ:Ոչ մի դեպքում:
Աչքս ընկնում է նկարին,որ դրված է սեղանիս:Ես,մայրս,հայրս ու Նինան կանգնած ենք մեր կապույտ վրանի առջեւ ու ժպտում ենք:Ամեն ամառ մենք ընտանիքով գնում ենք արշավի:Այն արդեն դարձել է ավանդույթ:Նայում եմ այդ նկարին ու իմ մեջ արթնանում է իմ հակառակ կողմը:Հենց այն «հրեշտակ-աղջիկը»:Ծնողներս շատ բան են արել ինձ համար:Նրանք միշտ ինձ աջակցում են, թեեւ երբեմն ես արժանի չեմ:Յուրաքանչյուր երրորդը երազում է սովորել Յեյլի համալսարանում եւ ես այն քչերից մեկն եմ, ով ունի այդ հնարավորությունը:Ու այս ամենը միաձն ծնողներիս շնորհիվ:Հիշում եմ, թե ինչպես դուռը շրխկացրի մորս երեսին ու դրանից ավելի եմ ամաչում:
****
-Այսօր խենթ օր էր:Բոլոր հաճախորդները խուճապահար վախենում են ատամնաբույժից:
Հայրիկը, ինչպես միշտ, ընթրիկի սեղանի շուրջ պատմում է մայրիկին իր օրվա մասին:Ես հետեւում եմ այդ ամենին խոհանոցի կիսաբաց դռնից,հետո վերջապես ուժ հավաքելով՝ բացում եմ դուռը:
-Բարեւ, հայրիկ:
-Բարեւ,թանկագինս:Դե ինչ, պատրա՞ստ ես ավարտական երեկույթին:
-Օ՜,այո,-ժպիտով պատասխանում եմ ես:
Մոտենում եմ մորս ու գրկում հետեւից.
- Mam, Kneres:
-Ամեն ինչ կարգին է,նստիր,- կամաց ասում է մայրս՝ նուրբ շոյելով ձեռքս:
-Ես քեզ սիրում եմ:
-Ես էլ քեզ,աղջիկս:
-Բայց նաեւ սիրում եմ Սքոտին ու դու ստիպված կլինես համակերպվել դրա հետ:
-Վիրջինիա, ընթրիքը կսառչի:
Ես նստում եմ:Ստամոքսս գրգռվում է , երբ աչքիս է ընկնում կծու սոուսով լցոնած երկու տափակած մսի կտորները:Հենց որ սկսում եմ վայելել ընթրիքը, նկատում եմ ,թե ինչպես մայրս ու հայրս աչք չեն կտրում ինձանից:
-Ինչ-որ բան այնպես չէ՞:
-Վիրջինիա,ես ու Ռաքելը չենք կարող սպասել մինչեւ օրվա վերջ, դրա համար...
-...դրա համար մենք ուզում քեզ տալ մի նվեր վերջին զանգի կապակցությամբ:
-Նվե՞ր,- հարցնում եմ ես:
-Ես էլ եմ ուզում նվեր,- բղավեց Նինան:
-Երբ որ դու էլ քրոջդ նման լավ ավարտես դպրոցը,մենք քեզ կլողացնենք նվերներով:
Նինան գոհ ժպտաց:
Մայրիկը ինձ է տալիս մի երկար կապույտ տուփ՝ թավիշով փաթաթված:Ես դանդաղ բացում եմ այն:Ներում մի արծաթյա կուլոն է՝ «Վիրջինիա» մակագրությամբ:
-Վաու՜,- ասում եմ ես ՝ հետաքրքրությամբ զննելով նվերը,- գեղեցիկ է:
Բացում եմ կուլոնը ու տեսնում իմ ողջ ընտանիքի լուսանկարը,իսկ մյուս մասում փորագրված է .«Մենք քեզ սիրում ենք»:Մատներով հպվում եմ գրությանը ու ժպտում:Հրաշալի նվեր է , անգամ աչքերս են արցունքոտվում:
-Դե, փորձիր,- ասաց հայրս:
Ես ու մայրս մոտենում ենք հայելուն:Ես մազերս մի կողմ եմ տանում,մայրիկը կախում է կուլոնը:Մեզ են մոտենում հայրիկն ու Նինան, ու բոլորը սկսում են ուշադիր նայել ինձ:
-Ի՞նչպես է ,հավանու՞մ ես,- հարցնում է մայրս:
-Շատ,շնորհակալ եմ,- ես գրկում եմ ծնողներիս:
Այսպիսի րոպեներին ես ինձ զգում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը:Եւ դա ոչ թե նրա համար,որ ես նվեր եմ ստացել, այլ որովհետեւ իմ մտերիմները ողջ են, առողջ են ու հիմա մենք միասին ընթրում ենք,ծիծաղում ու վայելում այս հիասքանչ րոպեները:Հենց այսպիսի րոպեներին դու հասկանում ես, որ ընտանիքը քո թթվխծինն է:Միշտ ինչ-որ բանով զբաղված հայրիկը, միշտ ինչ-որ բանից դժգոհ մայրիկը ու ամբողջ օրը ճվճվացող փոքր քույրիկը. Ահա իմ թթվածինը, առանց որի գոյատեւելն այս աշխարհում անհնար է:
ВЫ ЧИТАЕТЕ
Սթեյս Կրամեր «Մենք՝ լրացած պիտանելիության ժամկետով»
FanfictionՍթեյս Կրամեր Մենք՝ լրացած պիտանելիության ժամկետով հայերեն տարբերակ գիրքը մի աղջկա մասին է ով ավարտում է դպրոցը և անցնում է մի նոր կյանք: