Գլուխ 3Բույրը

327 17 0
                                    

Մարդը կարող է երկար ժամանակ անտարբեր լինել շրջակա միջավայրի հանդեպ:Հոգին մահանում է,իսկ օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Սկզբի 2 օրերը ես ինձ ստիպում էի չարթնանալ,բայց կոկորդիս անդադար ցավերի ու չորություն զգալու պատճառով ստիպված էի լինում արթնանալ մի կում ջրի համար:Ամեն օր արթնանում էի այն հույսով,որ այս ամենը երազ է:Դրանք դարձել են 2 անհոգի «գերաններ»:Մի անգամ,երբ ես հերթական անգամ արթնացա ու կրկին հասկացա,որ չեմ կարող շարժել ոտքերիս մատները, ես ուժգին բղավեցի:Մտածում եմ՝ բղավոցս լսեց ամբողջ հիվանդանոցը:Ես բղավեցի ամբողջ կոկորդով ՝ չխնամելով ձայնալարերս:Հիվանդասենյակ մտան 2 բուժքույրեր.մեկը հանգստացնում էր ինձ ՝ձեռքս պինդ բռնած, մյուսը՝ երակներիս մեջ ներարկեց հերթական հանգստացնող չափաբաժինը:Գուցե ես հենց դրան էլ ձգտում եմ:Երբ ես չեմ կարողանում փակել աչքերս ու քնել,սկսում եմ բղավել,որ ուժով քնեցնեն:Քունը ինձ համար փրկության միակ միջոցն էր:Այն փրկում էր ինձ այն անիծված իրականությունից,որին վերադառնալ ես արդեն չէի ուզում:

Ինձ տեղափոխեցին առանձին պալատ:Այստեղ արդեն տարբեր սնուցող սարքավորումներ չկային, որոնք ավելորդ անգամ ինձ հիշեցնում էր իմ վիճակի մասին:Միանգամից սրեցի նոր սենյակիս լռությունը:Հետո սկսվեցին խղճուկ «կարեկցանքի օրերը»:Բոլոր հարազանտները միանգամից հիշեցին իմ գոյության մասին ու իրենց պարտքը համարեցին գալ ինձ մոտ՝ հիվանդասենյակ, տխուր դեմք ընդունել ու ասել.

-Ես քեզ հասկանում եմ:

Ստու՛մ եք:Դուք ոչինչ չէ՛ք հասկանում:Ես ուզում էի , շատ էի ուզում նրանց սել դա,բայց չէի կարող:Սկզբում ֆիզիկապես ի վիճակի չէի,որովհետև անդադար բարձր բղավոցներից վնասել էի ձայնալարերս:Իսկ հետո սկսեցի ձևացնել:Չէի ուզում ոչ մեկի հետ խոսել:ՄԱյրիկն ամեն օր հերթապահում էր մահճակալիս մոտ:Զգում էի՝ ինչքան է իրեն անհանգստացնում լռությունս:Նա սեզմում էր ձեռքս ու արտասվում:Նրա արցունքները թափվում էին ձեռքերիս վրա ու իրենց թաց հետքը թողնում:Տեսնումէի,թե ինչպես է ցնցվում նրա հոգին:

Առաջին 2 շաբաթը Նիկոլասը՝ ինձ բուժող բժիշկը, արգելում էր շարժվել:Նա մարմեղ,արծաթագույն մազերով տղամարդ է,որը,ըստ իս, ինձ վերաբերվում էր ոչ թե ինչպես կենդանի հիվանդի,այլ ինչպես կենսաբանական նյութի, ում նա հաճախ վախենալու անուններով դեղեր էր նշանակում:

Իմ շուրջը վազվզում էին հոգնած բուժքույրերը,բերում էին մի բաժակ ջուր,ուղղում էին ծածկոցը,հանում էին ամանը իմ տակից:Աստված չտա ոչ մեկին զգալ այդ զզվելի զգացողությունը, երբ քո՝ չափահաս մարդու տակից մաքրում են քո կեղտը,իսկ դու ուժ չունես անգամ շնորհակալություն հայտնելու:3-րդ շաբաթում ես արդեն կարող էի կիսանստած դիրք ընդունել:Սկզբից ինձ թվում էր,թե մկաններիս փոխարեն երկաթ է,որովհետև դրանք իրոք վախենալու աստիճան կոպիտ էին:Նիկոլասը ասաց,որ ինձ մոտ մկանների թեթև կծկում է:

4-րդ շաբաթվա վերջում բժիշկը հայտնեց ծնողներիս,որ ես բարեհաջող ապաքինվում եմ:Կարերը կպնում են,ոսկորներս՝ ամրանում:Մայրս ու հայրս անչափ ուրախացան:

Լիվը աշխատում էր ինձ այցելել հնարավորին չափ հաճախ:Նա միակ մարդն էր,որ գալիս էի ինձ մոտ խղճահարությամբ չլցված,այլ ուղղակի շփվում էր այնպես, կարծես ոչինչ էլ չէր եղել:Ես անչափ շնորհակալ են նրան դրա համար:Միայն նա էր ինձ շեղում ինձ հետ կատարվածից:

5-րդ շաբաթում ես կարող էի նստել:Մեծ ջանքերի գնով ես կարողացա նստել,ինձ համար դա իսկական հերոսություն էր:Անգամ արտասվեցի ուրախությունից:Ճիշտ է՝ նստել թույլատրել էին օրական ընդամենը 2-3 րոպե:Բժիշկն ասում էր ՝ դա ողնաշարի համար մեծ ծանրաբեռնվածություն է:

***

-Անգամ եթե ասեղով ծակեմ,նա չի՞ զգա դա:

-Նինա,վերջացրու հիմար հարցերդ,-մայրս ,հայրս ու քույրս կրկին եկել են այցելության.-Մենք քեզ մրգեր ենք բերել,ես թխել եմ նաև քո սիրած դդումով թխվածքից:Օ այո,ինձ հետ եմ վերցրել նաև մի քանի ամսագիր ու գրքեր,որ չձանձրանաս:

Մայրիկը կանգնած է կոզքիս՝ ձեռքին սպիտակ ճռճռացող տոպրակ:Նայում է աչքերիս մեջ ու սպասում,որ մի բան ասեմ:

-Եվ տես,թե ինչ ենք գնել,-հայրիկը բարձրանում է աթոռից,բացում հիվանդասենյակի դուռը ու... յաջորդ վարկյանին ես լսում եմ հաշմանդամի սայլակի անիվների ճռճռոցը.-Ասեցին,որ սա ամենալավն է ,ամենահարմարավետը:

Ես շրջվում եմ ու մի կերպ կուլ տալիս այն,ինչ ը լռվել էր կոկորդումս:

-Վիրջինիա....,-լսում եմ մայրիկի ձայնը,-Աստված իմ, մի բան ասա:

-Ռաքել,մի տանջիր նրան:Նա կասի,երբ պատրաստ լինի:

Մայրիկը մոտենում ու համբուրում է ճակատս:Քթիս է հարվածում իր սիրելի օծանելիքի հաճելի բույրը:

-Մենք քեզ մոտ վաղը կգանք:

Ծնողներս ու Նինան լքում են հիվանդասենյակը:Կրկին նայում եմ սայլակին,ներսումս ինչ-որ բան ցնցվեց,աչքերս լցվում են արտասուքով:Տոթը ինձ խեղդեց,երբ պատկերացրի,որ մնացած ամբողջ կյանքս անցկացնելու եմ հաշմանդամի սյլակի վրա:

Սթեյս Կրամեր «Մենք՝ լրացած պիտանելիության ժամկետով»Место, где живут истории. Откройте их для себя