Գլուխ

616 23 15
                                    

Ես քնեցի ընդամենը կես ժամ,հետո զգացի,որ միզապարկս ուր որ է կպայթի:Ես չէի կարող դիմանալ:Հիվանդանոցում շատ ավելի հեշտ էր.ես սեղմում էի կոճակը,գալիս էր բուժքույրը ու օգնում ինձ՝ տեղադրելով հատուկ աման :Իսկ հիմա ես տանն եմ ու անգամ հասարակ զուգարան գնալը իսկական փորձություն է:Ամաչում եմ կանչել մայրիկիս,որ ինձ փոքրիկ երեխայի նման օգնի գնալ զուգարան,ուստի ամեն ինչ պետք է ինքս անեմ:Մի կերպ հասնում եմ սայլակիս ու նստում վրան,որից ակամա հրճվում եմ,քանի ոչ առաջին անգամն էի ինքնուրույն նստում :Հասնում եմ լոգարանին,բացում դուռը ու տեսնում,որ ծնողներս գնել են հատուկ հաշմանդամների համար նախատեսված զուգարանի հարմարանք:Քանդում եմ ջինսս ու նստում վրան: Պարզվում է ամեն ինչ այդքան էլ դժվար չէ:Եթե ես կարողացա ինչ-որ ան ինքնուրուն անել,ն անակում է հետագայում կկարողանամ ինքս իմ մասին հոգ տանել՝ թեթևացնելով ծնողներիս բեռը:Հիմա միայն պետք է վեր կենալ ու նստել սայլակի վրա:Բայց սա արդեն իսկսկան փորձություն էր:Նստած եմ ու չեմ կարողանում շարժվել ահավոր գլխապտույտի պատճառով,բայց այնուամենայնիվ ստիպում եմ մարմնիս ստորին մասին հնազանդվել թագավորող վերին մասին ու ձեռքս երկարացնում եմ,որ հասնեմ սայլակին:Դժբախտաբար ավելի հետ եմ հրում,իսկ գլխապտույտը շարունակվում է:Ոչինչ չեմ հասկանում,միայն զգում եմ ,թե ինչպես եմմ հայտնվում գետնին ու այդ հարմարանքի ամբեղջ պարունակությունը դատարկվում է վրաս:Սկսում եմ բղավել ու արտասվել:Այն մտքից,որ մեծ, չափահաս աղջիկ եմ ու չեմ կաչեղանում ինքնուրույն զուգարան գնալ ավելի ու ավելի վատ եմ զգում:Ես մտածում էի,որ կկարողանամ,իսկապես հույս ունեի,բայց հիմա ՝հայտնվելով գետնին իմ սեփական արտաթորանքի հետ,ափսոսում եմ,որ չեմ մահացել ավտովթարի ժամանակ:Ավելի լավ է մահանայի, քան այսպես գոյությունս քարշ տայի:
Մայրիկն ու հայրիկը վազում են լոգարան:Հայրիկը բարձրացնում է ինձ ու նստեցնում սայլակի վրա,հանում թաց հագուստը ու գցում լվացքի:Մայրկը մաքրում է հատակը ու զուգարան-սայլակին վերադարձնում նախկին դիրքին:Ծնողներս այս ամենն անում են այքան անվրդով՝ կարծես նախորոք գիտեին,որ ամեն ինչ հենց այսպես էլ լինելու է:
-Ինչո՞ւ ընկար,- հարցնում է հայրիկը՝ սրբելով մարմինս թաց սրբիչով:
-Գլուխս պտտվեց,-ասում եմ ես՝ դեռ դողալով հիստերիայից:
Երբ արդեն մահճակալիս մեջ էր,հանգստացել էի,ավելի շուտ ձևացնում էի,թե հանգստացել եմ:Ինձ զգում էի կատարյալ ոչնչություն:
Մայրիկը մտնում է սենյակ:
-Զանգեցի բժիշկ Նիկոլասին,ասաց,որ գլխապտուտը ուղեղի էնցեֆալոպաթիայի
արդյունք է:Վախը բուժքույրը կգա:
-Կներես:
-Ինչի՞ համար:
-Այս ամենի:Նրա համար,որ դու՝ գեղեցիկ,երիտասարդ մի կին, ստիպված ես հանդուրժել հաշմանդամին:
-Ի՞նչ ես խոսում,Վիրջինիա:
-Չեմ ուզում այսպես ապրել,մամ:
-Աստված իմ,եթե միայն իմանայիր՝ ինչ ցավալի է լսել այս բառերը սեփական աղջկա բերանից:Վիրջինիա,հիշիր, թե ին ասաց Հոլիգանը:Դու պետք է շարունակես ապրել,հաշմանդամությունր դատավճիռ չէ: Մենք քո ծնողներրն ենք ու միշտ կլինենք կողքիդ:Մենք կհաղթահարենք,-մի պահ լռելուց հետո շարունակեց մայրիկը,-ես քեզ սիրում եմ ,Վիրջինիա, ու եթե դու մահանայիր այդ ավտովթարի ժամանակ,ես քեզ հետ կլինեի գերեզմանոցում,որովհետև առանց քեզ չեմ կարող:Դրա համար էլ աղաչում եմ քեզ՝ հանիր այդ հիմար մտքերը գլխիցդ,պարզ է՞:

***

Ամբողջ երեկոն անցկացրի ինտերնետում: Էլեկտրոնային հասցեիս շատ նամակներ էին եկել համադասարանցիներից ու ծանոթներից,որոնք ցանկանում էին շուտափույթ ապաքինում:Դե իհարկե յուրաքանչյուրի մեջ կարելի էր հանդիպել ինձ արդեն ծանոթ արտահայտությունը «Ցավում եմ,դիմացիր»:Հնչեց սկայպի զանգի ձայնը:Լիվն է:
-Բարև:
-Բարև,ինչպե՞ս ես,- հարցնում եմ ես՝ նայելով էկրանի ոչ հստակ նկարին:
-Հիասքանչ,քեզ արդեն դուրս ե՞ն գրել:
-Ահա,առաջի օրը տանը:
-Հիանալի է,վերջապես:Ի դեպ ծանոթացիր, նա Կլերն է,-Լիվը շարժում է տեսխցիկը ու նոտբուկիս էկրանին հայտնվում է կարմիր մազերով թմբլիկ աղջկա նկար,որի քթին օղ կար.-մենք իրար հետ ծանոթացել ենք ինքնաթիռում ու նա առաջարկեց ապրել իր տանը:
-Ողջույն:
-Բարև,Լիվը պատմել է քեզ հետ կատարվածի մասին,ցավում եմ:
-Շնորհակալ եմ:
-Ջինա, ես քեզ վաղը կզանգեմ,լա՞վ:Կլերի ընկերներն են եկել, մեզ մոտ փոքրիկ երեկույթ է:
-Լավ...հաջողություն,- կեղծ ժպտում եմ ու փակում նոտբուկը:
Ինձ մի նոր զգացում համակեց:Մի կողմից ես ուրախ էի Լիվի համար:Նա ահավոր կյանք է ունեցել ու հիմա,վերջապես, երջանիկ է:Բայց մյուս կողմից ես իրեն նախանձում էի:Գիտեմ,որ շատ վատ է նախանձելը ամենամոտ ընկերուհուն, բայց, գրողը տանի, ես էլ եմ ուզում ինչ-որ տեղ գնալ,ապրել սովորական կյանքով,ծանոթանալ նոր մարդկանց հետ,զվարճանալ հավաքույթներին...բայց բավական է՝ նայեմ մոտքերիս կամ կողքիս դրված սայլակին ու անմիջապես ուզում եմ ձեռքերոց ծածկել դեմքս ու ձայնով արտասվել: Հիմա պարզ է,որ ես այլևս պետք չեմ Լիվին,որովհետև նա արդեն նոր ընկերներ ունի,իսկ հաշմանդամ ընկերուհու հետ այդքան էլ հավես չէ: Եվ վիրավորական է և դաժան,ինչքան էլ եսասիրական երևա:
Սենյակ է մտնում մայրիկը:
-Այսպես,արդեն քնելու ժամանակն է,- ա վերցնում է նոտբուկը ու դնում սեղանի վրա:
Վերջապես եկավ ժամանակը հանելու ահավոր անհարմար կորսետը,որը թվում է արդեն մտել էր մարմնիս մեջ:Հանելով կորսետը մայրիկը վախեցավ.մեջքիս ու փորիս վրա մի քանի մեծ բշտիկներ կային,որոնցից շատերը արնել էին:
-Հիմա քսուկը կբերեմ,ինչո՞վ զբաղվենք վաղը,- հարցնում է նա:
_Չգիտեմ:
-Ուրեմն ես մի բան կտածեմ:
Հետո նա մոտենում է ինձ ու համբուրում ճակատս:
-Բարի գիշեր:

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: May 30, 2016 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

Սթեյս Կրամեր «Մենք՝ լրացած պիտանելիության ժամկետով»Место, где живут истории. Откройте их для себя