Չի ցավում
Ուղիղ երեք ժամ եւ տասնհինգ րոպե մայրիկը պտտվում էր իմ շուրջ՝ սանրն ու մազերի լակը ձեռքին:Եւ իրոք արժեր:Նա իմ անկենդան սեւ մազերը հրաշալի լոկոների վերածեց:
Մայրս նախկին ոճաբան է ,ուստի նրա համար դժվար չէր ինձ նման թափթփված աղջկան վերածել արքայադստեր:
Այդ ամբողջ ընթացքում Նինան իմ դիմաց նստած հետեւում էր մայրիկի գործողություններին:
-Հավատս չի գալիս, ու իմ փոքրիկ աղջիկն այսքան արագ մեծացավ,- ասում է մայրիկը:
-Ես էլ եմ ուզում Վիրջինիայի նման լինել-, բղավում է Նինան:
-Ինչու՞ ,- հարցնում եմ ես ու ծիծաղում:
-Որովհետեւ դու գեղցիկ ես ,խելացի ու քո ընկերն էլ նման է Զակ Էֆրոնին:
Ես ավելի բարձր եմ ծիծաղում:
-Ի դեպ, քո Սքոտը որտե՞ղ է պատրաստվում սովորել:
-Նա դեռ չի որոշել:Բայց ամեն դեպքում նա կգա Կոնետիկուտ,որ ինձ հետ լինի:
-Ինչ հուզիչ է,- քմծիծաղելով ասաց մայրս:
-Մամ ես հասկանում եմ,որ նա քո դուրը չի գալիս,բայց դու չես նրա հետ ապրելու:Դա իմ ընտրությունն է և դու պետք է դրա հետ համակերպվես:
Մեր խոսակցությունը ընդհատում է դռան ուժեղ զանգը:
-Դա Սքոտն է:
Ես բարձրանում եմ աթոռից,ուղղում զգեստս՝ միաժամանակ նայելով հայելու մեջ:Ես անզուգական տեսք ունեմ:Ալիքավոր մազերս նուրբ հպվում են մերկ ուսերիս,կոստետը (որով,ի դեպ,դժվար է շնչել) կատարելապես ընդգծում է կուրծքս:Արծաթյա կուլոնը լրացնում է զգեստիս փեշին,որը հագեցած է արծաթյա փայլերով:
Շատ եմ անհանգստանում:Այնպիսի զգացում ունեմ կարծես թե հարսանիքս է, ոչ թե ավարտական երեկոս: Իսկ Սքոտը՝ ամուսինս, սպասում է ինձ ներքևում և անգամ չի պատկերացնում, թե ինչ տեսք ունեմ:
-Վիրջինիա,քեզ մոտ են եկել,-լսում եմ հայրիկի ձայնը:
-Արդեն գալիս եմ:
Ես, մայրիկն ու Նինան իջնում ենք աստիճաններով:Դժվար եմ շնչում ու զգում եմ, թե ինչպես եմ քրտնում:Սքոտը նայում է ուղիղ աչքերիս մեջ ու ժպտում:Ես նույնպես նայում եմ նրան ու ժպտում, չնայած իմ ժպիտը այդ պահին կեղծ է,որովհետև իմ գլխում միայն մի միտք է. միայն թե չընկնեմ աստիճաններից այս զգեստի պատճառով:
Փորձությունն հաղթահարելուց հետո ուղևորվում եմ դեպի Սքոտը:Նա էլ իր հերթին ուշադիր նայում է ինձ:
-Խնդրում եմ,մի լռիր թե չէ անհանգստությունից կընկնեմ ցած:
-Դու շատ գեղեցիկ ես:
Իմ այտերը մի վարկյանում կարմրեցին:
-Սքոտ,իսկ դու մեքենայով ե՞ս ,-հարցրեց հայրիկը:
-Ոչ,իմ մեքենան փչացել է : Ես խնդրել եմ ընկերոջս գալ մեր հետևից:
-Ընկե՞ր:Ինչ կարիք կա երրորդ ավելորդի,- հայրիկը չի հասկանում այդ արտահայտությունը ու ժպտալով նայում է ինձ:
Ես ամեն ինչ հասկանում եմ նրա աչքերից:
-Հայրիկ,դու լու՞րջ ես խոսում:
-Այո,այսօր չափազանց բարի եմ:
-Շնորհակալ եմ,- ես գրկում եմ հայրիկիս,-ես քեզ պաշտում եմ:
-Վերցրու,- հայրիկը ինձ է տալիս իր նոր կաբրիալետի բանալիները.-հուսով եմ՝ նրա հետ ոչինչ չի պատահի:
-Իհարկե:
-Սքոտ,իսկ Դուք լա՞վ եք մեքենա վարում,-հարցնում է մայրիկը:Նրա սառը տոնից մարմնովս դող անցավ:
-Հարցնում եք,-ասում է Սքոտը,-...այսինքն այո,տիկին:
-Դու ուրիշ բան մի մտածիր,ուղղակի մենք վստահում ենք քեզ մեր աղջկան...
-Նրա հետ ամեն ինչ լավ կլինի,տիկին Աբրամս:
Ես զգում եմ ,թե ինչպես է Սքոտը նյարդայնանում:Նա այնքան ուժեղ է սեղմում ձեռքս,որ մի փոքր էլ ու ես կբղավեի:
-Դե,ժամանակն է ,որ մենք գնանք,-ասում եմ ես:
-Հաջողություն:
-Լավ զվարճացեք այնտեղ,- ասում է հայրիկը:
Շնչելն ավելի հեշտ դարձավ,երբ մենք դուրս եկանք մեր տան շեմից:Ագահորեն շնչում եմ փողոցի սառը օդը:Սքոտի դեմքի արտահայտությունից կարելի է հասկանալ,որ նա ,ի տարբերություն ինձ, դեռ գրգռված է:
-Դու լավ քեզ զսպեցիր:
-Փառք Աստծո,որ այդ ամենը վերջապես ավարտվեց:
-Վերջացրու:
-Ես մտածում էի՝ քո ծնողներն ինձ կհոշոտեն:
-Սքոտ,դու նրանց դուր եկար:
-Իրո՞ք: Նրանք ինձ նայում էին այնպես,կարծես սերիական մարդասպան եմ:
-Ամեն դեպքում նրանք պետք է համակերպվեն,որովհետև ես սիրում եմ քեզ,-ես համբուրում եմ Սքոտին:
-Մենք արդեն ուշանում ենք,-կտրուկ ասում է նա ՝ հրելով ինձ:
***
Դպրոցական ավտոկայանատեղին ծայրից ծայր զբաղեցրած էր ու մենք հազիվ տեղ գտանք մեքենան կայանելու համար:
-Ես պետք է գտնեմ Լիվին:
-Կհանդիպենք սրահում:
Մենք բաժանվում ենք: Դպրոցի դահլիճը լի է մարդկանցով:Նրանք նկարվում են, հարդարում իրենց,ծիծաղում:
-Լիվ,-ասում եմ ես:
-Աստված իմ ,ինչքան գեղեցիկ ես:
-Դու նույնպես:
Ես ու Լիվ գնում ենք զուգարան՝ շպարը թարմացնելու:Ի ուրախություն մեզ՝ այնտեղ մարդ չկա:
-Մինչև հիմա չեմ կարող հավատալ,որ սա ավարական երեկույթն է,-ասում է Լիվը:
-Ես հուզմունքից դողում եմ:Ինձ են վստահել հրաժեշտի խոսքեր ասելը հարյուրավոր մարդկանց առաջ:
-Ահավոր է....բայց դու կկարողանաս,-ասում է Լիվը՝ լիզելով ճկույթը,որպեսզի մաքրի շուրթից դուրս պրծած շրթներկը.-նայիր,թե ինչ ունեմ:
Լիվը պայուսակից հանում է մի ոչ մեծ սրվակ:
-Որտեղի՞ց ես այն վերցրել:
-Օլիվիան կարող է գտնել այն ամենն,ինչ անհրաժեշտ է:Դե,-Լիվը ձեռքը պարզում է դեպի ինձ.-խմիր համարձակության համար:
-Կարծում եմ ՝ կարիք չկա:
-Վերցրու,այն քեզ կօգնի:
Ես վերցնում եմ սրվակը,բացում ու խմում մի մեծ կում:Սրվակում գտնվող հեղուկի համը նման էր ավտոմեքենայի յուղի ու օղու խառնուրդի:Սկզբից ես ծամածռեցի դեմքս զզվելի համից,հետո շունչ քաշեցի ու քիչ թե շատ կարգավորվեցի:
-Ի՞նչ է սա:
-Չգիտեմ,բայց Ջեկը՝ հորս ընկերը, ասաց, որ այն մահացու է:Երևում է ՝ չէր սխալվել:Ի դեպ Պոլն ու Շոնը ավարտական երեկույթից հետո խնջույք են կազմակերպել քաղաքից դուրս:
-Այս զիբիլը այնպես տվեց ուղեղիս,որ ինձ թվում է,թե արդեն 100 խնջույքների եմ եղել:
Լիվը ծիծաղում է:
-Նրանք մեծ տուն ունեն,լողավազան:Այնտեղ են լինելու նաև անցած տարվա շրջանավարտները:
-Եվ ի՞նչ:
-Ինչպե՞ս թե ինչ:Քեզ համար հեշտ է խոսել.դու ընկեր ունես:Իսկ ես դեռ ուզում եմ փորձել Մինեապոլիսի տղաներին Չիկագո գնալուց առաջ:
-Դու անուղղելի ես.- տաքությունը սկսեց տարածվել մարմնովս մեկ և դա նշանակում է,որ արյունս արդեն ներծծել է ալկոհոլի մոլեկուլները ու հիմա ուղեկցում է նրանց դեպի իմ ուղեղ,որ այն վերջնականապես թմրեցնի.-ծնողներս ինձ վստահել են մեքենան,ինչպե՞ս եմ ես այս վիճակում հետ գնալու:
-Աստված իմ,Ջինա՜,սա ավարտական երեկույթ է և այլևս չի կրկնվելու . հասկանու՞մ ես:Հետո Յեյլում կպատմես քո նոր ընկերներին,թե ինչպես էիր զվարճանում.չէ՞ որ նրանք անգամ գաղափար չունեն,թե դա ինչ է:Ատում եմ ինտելիգենտներին :
***
Սրահը լի է աշակերտներով ու ուսուցիչներով:Երբ պատկերացնում եմ,որ պետք է նրանց առջև ելույթ ունենամ,սարսռում եմ:Ես նստած եմ Սքոտի հետ ու մեր ձեռքերը միացած են իրար բազկաթոռի թևի ծայրին:Լիվը նստած է իմ աջ կեղմում ու ականջակալներով երգ է լսում:
Սկսվում է հանդիսավոր պահը:Բեմի կենտրոն է դուրս գալիսս մեր տնօրեն Կլարկ Սմիտը ու սկսում իր անգիր սովորած տեքստը:Կլարկը սվսվախոս է ու այդ պատճառով նրա ասածների մեծ մասը հասկանալի չէ:Իր ելույթի վերջում նա մի ժպիտ է մեզ նվիրում ու հեռանում:Հետո բեմում է հայտնվում Միսիս Վերխովսկին՝ փոխտնօրենը:Նրա հետևում գտնվող էկրանին հայտնվում են դպրոցի լավագույն աշակերտների նկարները:Դրանց մեջ ես գտնում եմ նաև իմը: Վերխոնսկին սկսում է պատմել այն մասին,թե ինչպիսին էր այս տարին:Ես,ինչպես և մնացած բոլոր ներկաները, փորձում էի չքնել:Բայց պարզվեց՝ սրանով
<<Ուրախ>> հանդիսությունը չի ավարտվում:Մեկը մյուսի հետևից բեմ են դուրս գալիս մի քանի պաշտոնավոր մարդիկ ու կարդում թղթի վրա գրված շնորհավորանքները,իսկ հետո պատմում ,թե ինչպես են սովորել դպրոցում:Իմ կոպերը հրաժարվում են ինձ հնազանդվել,ես զգում եմ,որ հիմա կքնեմ Սքոտի ուսին,բաըց հենց այդ րոպեին բեմից լսում եմ իմ անունը:
-Իսկ հիմա խոսքը տրամադրում եմ մեր լավագույն աշակերտներից մեկին՝ Վիրջինիա Աբրամսին:
Ես բեմ եմ բարձրանում ծափահարությունների ներքո:Աստված իմ,վախենում եմ:Հանդիսատեսի առաջ ելույթ ունենալն իմը չէ:Ես նախորոք գիտեյի,որ խոսքս ինչ-որ տեղ պետք է մոռանամ կամավելի վատ.կընկնեմ բեմի վրա, քանի որ ոտքերս դավաճանի նման դողում են վախից: <<Այսպես,Ջինա. Մի մտածիր ոչ մի բանի մասին,ամեն ինչ լավ կլինի>>-ասում եմ ինքս ինձ մտքիս մեջ,չնայած ինքս էլ չեմ հավատում այդ խոսքերին:Երբ հայտնվում եմ բեմում աչքերով որոնում եմ Սքոտին կամ Լիվին:Բոլորն
ուշադրությունները հրավիրում են ինձ վրա,ես դողացող ձեռքերով վերցնում եմ խոսափողը ու ստիպում ինձ ասել նախորոք պատրաստած խոսքերը:
-Ողջույն բոլորին,ես....ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս դպրոցն ավարտելու կապակցությամբ:Մենք երկար ենք սպասել այս օրվան և այն վերջապես եկավ:Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ուսուցիչներին,ովքեր այսքան տարիներ համբերել են մեզ:Հիմա բոլորիս մոտ սկսվում է կյանքի նոր փուլ:Երբ սովորում էինք դպրոցում ,մենք
2 հոգս ունեինք:Առաջինը՝ ինչպես աննկատ արտագրել ստուգողականը,-բոլորը սկսում են ծիծաղել և դա ինձ վստահություն է ներշնչում,- և երկրորդը՝ ինչպես աննկատ ծլկել ֆիզկուլտուրայի դասերից:Իսկ հիմա սկսվելու են նոր խնդիրներ,նոր հոգսեր,որոնք շատ ավելի լուրջ են,քան նրանք,որոնց սովոր էինք:Ես բոլորիս ցանկանում եմ,որ կարողանանք հաղթահարել այն բոլոր դժվարությունները,որոնց հանդիպելու ենք ապագայում,-վայրկենական դաթարից հետո շարունակում եմ.-Ես սիրում եմ քեզ,իմ դպրոց, ու ես քեզ շա՜տ կկարոտեմ:Շնորհակալություն:
Բոլորը ծափահարում էին:Ես լսում եմ սրտիս յուրաքանչյուր բաբախը,բայց հիմա ավելի հանգիստ եմ:Իմ ելույթից 20 րոպե անց հանդիսավոր մասն ավարտվում է:Դալիճում կրկին խառնաշփոթ է:Բոլորը գրկախառնվում են,համբուրում միմյանց այտերը,նկարվում ուսուցիչների հետ:
-Դու բարձունքի վրա էիր,-ասում է ինձ Սքոտը:
-Շնորհակալություն,-ես ընկղմվում եմ գոհ ժպիտի մեջ:
-Ջինա,հիասքանչ ելութ էր,-ասում է Լիվը.-Ես ասում էի չէ,որ դա քեզ կօգնի:
-Ի՞նչը կօգնի,-հարցնում է Սքոտը:
-Ըըը՜,կարևոր չէ:
-Վիրջինիա,քեզ մի րոպեով կարելի՞ է,-լսվում է Միսիս Վերխովսկու ձայնը:
-Մենք քեզ կսպասենք մեքենայի մեջ,-ասում է Լիվը:
Ես մոտենում եմ Վերխովսկուն:
-Հրաշալի ելույթ էր:
-Շնորհակալություն:
-Լսել եմ՝ Յե՞յլ ես ընդունվելու:
-Այո:
-Չնայած վստահ եմ,որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի,բայց ուզում եմ հաջողություն մաղթել:Դու մեծ ապագա ունես:
Այդ խոսքերից սկսեցի ավելի լավ զգալ ինձ:
-Եվս մեկ անգամ շնորհակալություն,-մենք գրկախառնվում ենք:
Ես լսում եմ հեռախոսիս զանգի ձայնը,Վերխովսկին գլխով է անում ու հեռանում:
-Ալո՞:
-Սիրելիս,ինչպե՞ս ես,- հարցնում է մայրիկը:
-Ամեն ինչ հրաշալի է:Ես արդեն ելույթ եմ ունեցել:
-Իսկ հիմա ու՞ր եք գնում:
-...Չգիտեմ,մենք չենք ուզում մնալ դպրոցում:Երևի ինչ-որ ռեստորան գնանք,- իմ ձայնը միշտ դողում է,երբ ստում եմ:
-Հուսով եմ ՝ ալկոհոլ չես օգտագործելու.չէ՞ որ ղեկին ես:
-Դե իհարկե,մայրիկ:Անգամ մտքիս ծայրով նման բան չեր անցնում:
ВЫ ЧИТАЕТЕ
Սթեյս Կրամեր «Մենք՝ լրացած պիտանելիության ժամկետով»
FanfictionՍթեյս Կրամեր Մենք՝ լրացած պիտանելիության ժամկետով հայերեն տարբերակ գիրքը մի աղջկա մասին է ով ավարտում է դպրոցը և անցնում է մի նոր կյանք: