Գլուխ

436 17 2
                                        

Ես չեմ լսում երաժշտությունը,մարդկանց դեմքերը լողում են աչքերիս առաջ:Միայն թե այստեղից դուրս գամ,միայն թե դուրս գամ: Մի քիչ ու ես ազատություն կտամ էմոցիաներիս:Օդը չի հերիքում:Ներսումս ամեն ինչ դողում է:Թվում է ՝ ներսումս ինչ-որ պայթուցիկ կա ու ուրորէ կպայթի:Ես դեռ լսում եմ նրա խոսքերը,ես դեռ տեսնում եմ նրա աչքերը իմ դիմաց:Ամբողջ մարմինս դողում է ատելությունից ու ցավից:Երբեք չէի մտածի,որ մարդը,հանուն որի դու պատրաստ ես ամեն ինչի,կարող է ուղղակի վերցնել ու ոտնահարել քո զգացմունքները:
Հրում եմ մարդկանց,դուրս գալիս փողոց ու վազում ավտոկայանատեղի:Գնալ:Այն ամենը,ինչ հիմա ուզում եմ՝ գնալ:Ուզում եմ արագ հասնել տուն.պարկել պաղ անկողնուս մեջ ու քնել:Վաղը առավոտյան նա ինձ կզանգի:Ես ուղղակի վստահ եմ՝ նա կզանգի:Ներողություն կխնդրի,կասի,թե ինչքան է սիրում ինձ:Կարդարանա,որ խմած է եղել խնջույքի ժամանակ ու չի հասկացել՝ ինչ է արել ու խոսել:Դժվարանում եմ շնչել ու զգում եմ մեծ ցավ սրտիս ամեն զարկի հետ:Հասնում եմ մեքենայիս մոտ,պտտում եմ բանալին,շարժիչը գործի է ընկնում:Կաբրիոլետը մեծ աղմուկով շարժվում է տեղից:Անհնար է բառերով նկարագրել այն ամենը,ինչ հիմա կատարվում է իմ գլխում:Ականջներումս աղմուկը ավելի ու ավելի է ուժեղանում:Փողոցը աչքերիս առաջ բաժանվում է 2 մասի,մեքենան գնում է մեկ աջ մեկ ձախ:Ջինա,հավաքվիր,աղաչում եմ:Արցունքները հորդում են աչքերիցս ու ես հասկանում եմ ,որ բարձրաձայն լացելու ժամանակն է:Ձեռքերս դողում են,ես վերջնականապես կորցնում եմ ինքնատիրապետումս:Արցունքներս լցվում են բերանիս մեջ,նրանց աղի ու թթու համը զզվելի է:Լսում եմ հեռախոսիս զանգը:Մայրս:Իհարկե,մայրս է:Արդեն բավական ուշ է ու նա անհանգգստանում է:Ես ի վիճակի չեմ պատասխանել զանգին,քանի որ չեմ կարող ոչ մի բան խոսել:Հեռախոսի բարձր ձայնը շարունակում է հնչել:
-Բավական է...բավական է,բավական է,-բղավում եմ ես:
Ես դուրս եմ գալիս գլխավոր ճանապարհ,որտեղ բազմաթիվ մեքենաներ կան: Վախից սիրտս ավելի արագ է բաբախում:Իսկ հեռախոսս դեռ զանգում է,որն ինձ ավելի է նյարդայնացնում:Մեքենայի կողքի ապակուց նայում եմ հետ ու տեսնում մի բան,որն ինձ շոկի է ենթարկում:Պոչիս 2 ոստիկանական մեքենա կա:
-Քո մերը,-բղավում եմ ես:
Ինչպես երևում է, շատ արագ եմ վարել:Աստված իմ,եթե ես կանգնեմ ու նրանք տեսնեն,որ ես խմած եմ...վախենում եմ անգամ պատկերացնել,թե ինչ կլինի:Ավելի արագ քշելուց բացի ոչ մի ուրիշ լավ միտք չի գալիս գլուխս:Ոչինչ չեմ տեսնում դիմացս,կարելի է ասել վարում եմ կուրորեն:Ավելի ու ավելի եմ արագացնում ընթացքը ու դրանից ադրենալինս ավելի է բարձրանում:Դիմացս շրջադարձ է,ես ամբողջ ուժով թեքում եմ ղեկը ձախ ու կուրանում եմ հսկայական բեռնատարի պայծառ լույսերից:Սարսափից մարմինս պատվում է սառը քրտինքով:Բեռնատարը ազդանշան է տալիս,բայց ես,կուրացած պայծառ լույսից, զգում եմ,որ վախն ամբողջովին կառավարում է ինձ,բաց եմ թողնում ղեկը ու փակում աչքերս:
***

Սթեյս Կրամեր «Մենք՝ լրացած պիտանելիության ժամկետով»Место, где живут истории. Откройте их для себя