Գլուխ 4 4 փուլեր

369 17 4
                                    

  Մինչ բժիշկ Նիկոլասը իմ դուրս գրվելու թղթերն էր ստորագրում, ու ծնողներս էլ ուշադիր լսում էին նրա խորհուրդները ինձ խնամելու վերաբերյալ,ես թերթում էի զանազան ամսագրեր ու անկանոն նետում սեղանի վրա:Հենց այդ ժամանակ պատահաբար աչքիս ընկավ մի հետաքրքիր հոդված հաշմանդամների մասին:Պարզվում է՝ այն բանից հետո,երբ բժիշկը կարդում է դատավճիռը կամ որ նույնն է հայտնում է ախտորոշումը,սկսվում են 4 փուլերը.
1-ին փուլը ՎԱԽՆ է:Հիշում եմ ՝ ինչպես մի ամիս առաջ Նիկոլասը հայտնեց,որ իմ մոտ ստորին վերջույթների պարալիզացում է ու ես զգացի ամենաիսկական վախը:Վախ անխուսափելիից,որը պարուրում է քեզ ու ստիպում հնազանդվել իրեն:
2-րդ փուլը ՊԱՅՔԱՐՆ է:Գալիս է մի ժամանակ,որ մտածում ես,թե բոլոր բժշկները հիմար են:Հուսալով ու հավատալով,որ բժիշկը սխալ է՝ սկսում ես քեզ տրամադրել պայքարին քո իսկ մարմնի դեմ,բայց երբ հասկանում ես ,որ բոլորովին անզոր ես սկսվում է հաջորդ փուլը:
3-րդ փուլը ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅՈՒՆՆ է:Հենց այս փուլում էլ իջեցնում ես ձեռքերդ ու կորցնում կյանքի իմաստը,որն ունեն բոլոր առողջ մարդիկ:Հենց այս ժամանակ էլ աշխարհը բաժանվում է 2 մասի.ՆՐԱՆՔ՝ առողջ մարդիկ, ու ԵՍ՝ բեռ ծնողներիս ու հարազատներիս համար:Իսկ եթե բախտը ժպտա կհաջորդի մյուս փուլը:
4-րդ փուլը հիասթափությունն է: Սա մի փուլ է ,երբ պարզապես հաշտվում ես ուշարունակում ապրել:Գոյատևել:
Իմ դեպքում այս բոլոր փուլերն եղել են:Եվ վախենում եմ և միաժամանակ ուզում եմ պայքարել,չնայած հասկանում եմ,որ անիմաստ է ու վերջիվերջո գիտակցում եմ,որ պետք է շարունակել ապրել:
-Ստորագրեք այստեղ էլ ու կարող եք գնալ,- ասում է Նիկոլասը:
-Բժիշկ Նիկոլաս,շատ շնորհական ենք,չգիտեմ ՝ նույնիսկ ինչպես շնորհակալությունս հայտնեմ,- ասում է մայրիկը՝ դեմքին անկեղծ ժպիտով:
-Իմ հաճախորդների ու նրանց ծնողների ժպիտն ամենալավ շնորհակալությունն է ինձ համար:
Վերջապես լքում ենք այդքան ատելի հիվանդանոցը:Ինձ դիմավորում է Նինան.
-Վիրջինիա՜,- Նինան վազում է ինձ մոտ ու գրկում իր փոքրիկ ձեռքերով:
-Բարև,- ես գրկում եմ նրան:
Հայրիկը գրկում է ինձ ու նստեցնում մեքենայի հետևի նստարանին,իսկ մայրիկը մեքենայի բեռնախցիկի մեջ է տեղադրում իմ սայալակը:Նրանք գործում են այնպես , կարծես ամբողջ կյանքում հաշմանդամ զավակ են ունեցել:Մեքենային է մոտենում Նիկոլասը.
-Դե ինչ,հուսով եմ ՝ էլ երբեք ինձ մոտ չես գա,-բժիշկը ժպտում է,- ու հիշիր , Վիրջինիա,դու նոր կյանք ես սկսում ու ես վստահ եմ,որ դու կհաղթահարես բոլոր սպասեվելիք դժվարությունները:
-Շնորհակալ եմ:
Մի քանի րոպեից մեքենան շարժվում է:Հայրիկը ղեկին է,մայրիկը՝ նրա կողքին,իսկ ես ու Նինան՝ հետևում:Ամբողջ ընթացքում քույրս ինձ ուշադիր զննում է,ես նույնիսկ անհարմար եմ զգում նրա հայացքներից:
-Դու դեռ չե՞ս կարողանում քայլել,-հարցնում է նա:
-Ոչ:
-Իսկ ե՞րբ կկարողանաս:
-Նինա՜,- միջամտում է մայրիկը:
-Ամեն ինչ կարգին է,մամ:Հիմա իմ սայլակի անիվները կփեխարինեն ոտքերիս,- պատասխանում եմ ես դառնորեն:
-Ուրեմն ես պետք է վերանայեմ իմ նկարը,- նա հանում է իր վարդագույն պայուսակից մի քանի անգամ ծալած թղթի կտոր ու տալիս է ինձ:
Նկարի մեջ Նինան է,մայրինը,հայրիկը ու ես՝ կանգնած ոտքերիս վրա ժպտում եմ:
-Պետք չէ,այն հիասքանչ է:
-Դե լավ եկեք ինչ-որ ուրախ երգ լսենք:տեսնենք ,թե ինչ կա ռադիոյով,-ասում է մայրիկը:
***
Ինչքան ուրախ եմ կրկին տանը լինել,չլսել բժիշկկների արագ քայլերը դռան հետևից,մահացած հիվանդի հարազատների լացի ձայնը,Նիկոլասի ձայնը:
-Զգույշ,- ասում է մայրիկը,երբ հայրիկը ինձ հանում է մեքենայից ու դնում սայլակի մեջ:
-Կարոտել ե՞ս տունը.- հարցնում է հայրիկը:
-Այն էլ ինչքան:
-Իսկ՝ ինչքան էինք մենք կարոտել քեզ,անգամ րես պատկերացնի:Անչափ ձանձրալի էր անցնել քո դատարկ սենյակի կողքով,- ասում է մայրիկը:
Մենք մտնում ենք տուն ու ես խորը շունչ եմ քաշում՝ զգալով հարմարավետության բույրը:
-Կգնա՞ս քո սենյակ,- հարցնում է հայրիկը:
Ես գլուխս եմ շարժում ու նա վերցնում է ինձ իր ձեռքերի վրա:-Ռաքել,տեղյակ ե՞ս, որ հիվանդանոցում հայտնվելուց հետո մեր դուստրը վերածվել է քայլող կմախքի:
Ծիծաղում եմ:Մայրիկը մոտենում է մեզ,բռնում սայլակիցս ու նայում ինձ:
- Այո ,պետք է նավ կերակրել:
Ես պինդ բռնվում եմ հայրիկիցս,երբ բարձրանում ենք աստիճաններով ու զգում եմ ծխախոտի սուր հոտը:Մտնում ենք սենյակ ու հայրիկը ինձ զգուշորեն դնում է անկողնու վրա:Մայրիկը մտնում է մեր հետևից:
-Ուրեմն այսպես,սայլակը կդնենք մահճակալի ծայրին,որպեսզի դու ազատ կարողանաս նստել անհրաժեշտության դեպքում:Նաև մենք գնել ենք այս սարք,եթե ինչ-որ մի բան պետք գա , այն մոտ պահիր ու ասա:
-Մենք նար մի նվեր ունենք քեզ համար,- ասում է հայրիկը:
-Այ դա արդեն հետաքրքիր է:
Հայրիկը դուրս է գալիս ու վերադառնում մի քանի րոպեից՝ ձեռքին հեռուստացույց:
-Սեփական հեռուստացու՜յց,-որախանում եմ ես:
-Հիմա կարող ես դիտել հեռուստացույց առանց սենյակից դուրս գալու,-ասում է մայրկը:
-Դուք ամենալավ ծնողներն եք,շնորհակալ եմ:
-Աշխատում ենք լինել,- ասում է հայրիկը:
Հմբուրելով ճակատս՝ նրանք լքում են սենյակս՝ ինձ նվիրելով այն անհրաժեշտ հանգիստը,որ Նիկոլասն էր խորհուրդ տվել:  

Սթեյս Կրամեր «Մենք՝ լրացած պիտանելիության ժամկետով»Место, где живут истории. Откройте их для себя