Գլուխ

339 20 4
                                    

Օլիվիան ինձ ,այնուամենայնիվ, ստիպեց դուրս գալ փողոց:Նա վստահորեն բռնեց սայլակի բռնակներից ու տարավ դեպի վերելակը:Հիվանդանոցում գտնվելու ամբողջ ընթացքում ես ոչ մի անգամ հիվանդասենյակից դուրս չէի եկել:Առաջին հերթին չէի ցանկանում տեսնել մյուս դժբախտ հիվանդներին,տեսնել իրենց հարազարների ընկճված դեմքերը:Երկրորդ՝ ոչ մի կերպ չէի կարողանում ստիպել ինձ նստել հաշմանդամի սյլակի վրա:Նստելը նրա վրա նշանակում էր հաշտվել իմ դատավճռի հետ:Հաշտվել իմ խղճուկ կյանքի հետ,նրա հետ,որ հիմա ես իմ սեփական մարմնի բանտարկյալն եմ:Բայց Նիկոլասը համարյա հրամայական տոնով Լիվի ներկայությամբ ասաց, որ գոնե մի քիչ շարժվեմ:Իմ նուրբ մաշկի վրա պարկելախոցեր էին առաջացել, մկանային հյուսվածքներս ավելի հստակ էին երևում:Չնայած բոլոր հորդորներին՝ ես կրկին հիստերիա սարքեցի ու ասեցի,որ եթե անգամ ամբողջ մարմինս էլ պատվի պարկելախոցերով,իսկ մաշկս՝ նեխվի, միևնույնն է ,ես չեմ նստելու այդ սայլակի մեջ:ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ:Լիվը,ով ականջի ծայրով էր լսում իմ ասածները,բժշկին հրամայեց ինձ ուժով նստեցնել սայլակի մեջ:
Սայլակի յուրաքանչյուր ճռռոցի հետ ներսումս խոր ցավ եմ զգում:Կարծես հսկայական օվկյանոսային ալիքի նման տիրել է ինձ այդ ցավը:Ես հաշմանդամ-սայլակավորներին համեմատում եմ խղճուկ բզեզների հետ,որոնք պատահաբար շուռ են եկել մեջքի վրա ու չեն կարողանում իրենց սովորական դիրքը ընդունել:Այդ բզեզները ինձ մոտ միշտ խղճահարություն էին առաջացնում:Ի դեպ,խղճահարության մասին:Հիմա ես հասկանում եմ ,թե ինչ է խղճահարությաունը.դա աշխարհում գոյություն ունեցող ամենազզվելի զգացումն է:Առավել ահավոր է զգալ խղճահարություն սեփական անձիդ հանդեպ,մի բան,որ ես հիմա անում եմ:Բոլորովին վերջերս ես՝ Վիրջինիա Աբրամսը, մտածում էի միայն իմ ընկերոջ,նոր համալսարանի ու հնարավոր նոր ծանոթությունների մասին:Այնքան ահավոր է,երբ քո կյանքը մի քանի րոպեում շրջվում է 360 աստիճանով:Բայց ավելի ահավոր է,երբ հանգամանքնեը քեզանից ավելի ուժեղ են և քեզ ոչինչ չի մնում բացի համակերպվելուց ու այդ փոքրիկ բզեզի նման շարունակ պայքարելուց:
-Հրաշալի եղանակ է,-ասում է Լիվը:
-Ահա...
Եվ իրոք:Մինեսոտայի համար այս եղանակը շատ տարօրինակ է:Պայծառ,այրող արև ու մեղմ քամի,որ քնքշորեն շոյում է դեմքդ:Ես երբեք հիվանդանոցի բակ դուրս չեմ եկել:Միայն իմ հիվանդասենյակի պատուհանից լսում էի հիվանդների խոսակցությունները, ծիծաղը,դեղին տերևների շրշյունը ու հեռվից անցնող մեքենաների աղմուկը: Բակը բավական գեղեցիկ է իր զանազան ցայտաղբյուրներով,վառ ծաղիկներով,որոնց արբեցուցիչ բույրը տարածվում է ամբողջ բակով մեկ:Այստեղ նաև բազմաթիվ հաստաբուն ծառներ կան:Մինչ ես ու Լիվը զբոսնում էինք, ես հաշվեցի ինձ անծանոթ թռչունների 8 բույն:Այս ամբողջ բակը խեղճ հիվանդների համար մի դրախտ է:Հենց այստեղ էլ հասունանում է մեծ հակադրություն.դրսում՝ բակում, ամեն ինչ լավ է,բոլորը ծիծաղում են,վայելում են հարազատների հետ շփումները,իսկ այդ մութ ու հարազատ շենքում՝ վիրահատարանում,պարկած է մի մարդ կամ ինչ-որ մի հիվանդասենյակում մահանում է մի հիվանդ՝ պինդ սեղմելով հարազատներից մեկի ձեռքը:Ահա և բարակ,հազիվ նկատելի սահմանը կյանքի ու մահվան միջև:
-Լսիր, արդեն ամսից ավել է,ինչ դու հիվանդանոցում ես:Մի՞թե չեն կարող քեզ արդեն դուրս գրել:
-Ամեն օր ես ինձ այդ հարցն եմ տալիս ու ամեն օր պատասխանը չեմ գտնում:
-Գժվել կարելի է,-մի պահ լռելով՝Լիվը կրկին ինձ հարց է տալիս.-իսկ Սքոտը գտե՞լ է քեզ:
-Ոչ:
Այս ամբողջ ընթացքում ես ոչ մի անգամ չեմ մտածել Սքոտի մասին:Գլխումս միայն այն մտքերն էին,թե ինչպես եմ շարունակելու իմ գոյությունը և թե արդյոք կկարողանամ ապրել ընդհանրապես:Գոյատևել:
-Սրիկա:Ինչպե՞ս կարող էր:Չէ՞ որ դու նրա համար օտար մարդ չես:Այդքան դժվա՞ր է գալ ու տեսնել՝ ինչպես ես:
-Լիվ,խնդրում եմ,պետք չէ:Նա ինձ համար դարձել է օտար և ես ինքս չեմ ուզում նրան տեսնել:
-Կներես:
Այս անգամ մեր լռությունը երկար ձգվեց:Լիվը քշում է իմ սայլակի բակի ճանապարհներից մեկով,իսկ ես շարունակում եմ նոր բներ ման գալ:
-Ի դեպ, ես վաղը մեկնում եմ:
-Ի՞նչ,-ես ձևացրի ,թե նրան չլսեցի,բայց իրականում ես լսեցի եւ նրա խոսքերը ստիպեցին,որ սիրտս շատ արագ բաբախի:
-Մեկնում եմ Չիկագո ժամը 13:30:
Ինչպես ես արդեն ասել է՝ Լիվը միակ մարդն է,ով ավելորդ անգամ չի հիշեցնում իմ դատավճռի մասին:Շփվելով նրա հետ՝ ես,թեկուզ և շատ կարճ ժամանակով, վերադառնում էի մի ամիս առաջ,երբ ես սովորական աղջիկ էի՝ հասրակ աղջկական մտքերով:Կորցնել Լիվին նշանակում է կտրել վերջին թելը,որ ինձ կապում է անցյալի ուրախ կյանքի հետ:Լիվը կանգնեցնում է սայլակը,մոտենում է ինձ,ծնկի գալիս դիամցս ու բռնում ձեռքիցս:
-Ես անչափ ուրախ եմ քեզ համար,-ասում եմ ես՝ զգալով ,որ մի քիչ էլ ու կարտասվեմ:
-Ջինա,եթե ուզում ես,ես կհրաժարվեմ այդ ուղևորությունից ու կմնամ քեզ հետ:
-Գժվե՞լ ես:Բաց թողնել նման հիանալի հնարավորություն մի խղճուկ հաշմանդամի պատճառո՞վ:Ոչ մի դեպքում:
-Դու խղճուկ հաշմանդամ չես,լսու՞մ ես,-նկատում եմ՝ ինչպես են Լիվի աչքերը լցվում արցունքներով:
-Ես չեմ կարողանա քեզ ճանապարհել:
-Հասկանում եմ:Ես կզանգեմ քեզ սկայպով,խոստանում եմ:
Մենք ամուր գրկախառնվում ենք:Զգում եմ,թե ինչպես են արցունքներս հոսում առանց խոչընդոտների:
-Ես հավատում եմ,որ քո մոտ ամեն ինչ կստացվի:

***

Մայրիկն ու հայրիկը ամեն օր այցելում էին ինձ ու պատմում տարբեր ամենաանհեթեթ պատմություններ:Օրինակ թե ինչպես է մեր հարևան Դիլանի շունը ձագեր ունեցել,ինչպես է հայրիկիս գործընկերուհին ամուսնացել:Չնայած ես անգամ չգիտեի,թե ով է այդ գործընկերուհին:Ամբողջ շաբաթվա ընթացքում ինձ տանում էին տարբեր անալիզների,գլխուղեղի ռեզոնանսային տոմոգրաֆիայի ու հետվնասվածքային էնցեֆալոպաթիայի:Սրանց պատճառով իմ ամենորյա դեղատոմսի մեջ ընդգրկվեցին և նորերը,որոնք ընդունելուց կամ սիրտս խառնում էր կամ ստամոքսս էր ահավոր ցավում:Ես ինձ զգում էի 20 տարով ավելի ծեր:Բոլոր կաթիլայիններից, կողմնակի ազդեցություններից ու բուժքույրերի ծանր խոսակցություններից ինձ փրկում էին գրքերը:Մայրիկը ինձ մոտ էր բերել մեր տան գրեթե ողջ գրադարանը,որի համար շատ շնորհակալ եմ նրան:Ես կրկին օրերով դուրս չէի գալիս փողոց,կարդում էի գրքեր,որոնք ինձ համար դարձել էին յուրատեսակ հակադեպրեսանտ ու հանգստացնող:Հենց այսպես դատարկ հիվանդասենյակում մենակ նստելով՝ մտածում էի,թե ինչքան փխրուն է մարդու օրգանիզմը:Այսօր լի ես էներգիայով ու եռանդով,կարող ես անել այն ամենն,ինչ պետք է ու ոչ մեկից կախված չլինել,իսկ վաղը ինչ-որ մի ճակատագրական վնասվածքի պատճառով դառնում ես մոլախոտ,բեռ հարազատներիդ համար:Սկզբի օրերին ինձ թվում էր,թե իմ օրգանիզմը նման չէ մյուսներին, և որ բժիշկները սխալվում են:Ես հիմարի նման մտածում էի,որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան կապաքինվի,կվերականգնվի ու ես կվերադառնամ իմ սովորական կյանքին:Կարծում եմ՝ նման մտքեր ունենում են բոլոր մարդիկ:
Հանկարծակի բացվում է հիվանդասենյակի դուռը ու ներս է մտնում Նիկոլասը.
-Վիրջինիա,-ասում է նա՝ մոտենալով մահճակալիս:
-Բարև Ձեզ:
-Ինչպե՞ս ես:
-Կայուն:
-Ես հրաշալի նորություն ունեմ:Երկու օրից տուն կգնաս:
Թվում էր՝ ուրախությունից կցատկեմ:Ինչքան էի երազում սրա մասին՝ կրկին տեսնել հարազատ տան պատերը:Դա իրոք հրաշալի նորություն էր:
-Լու՞րջ,- հարցնում եմ՝ ընկղմված ժպիտի մեջ:
-Այո,առանց այն էլ քեզ երկար պահեցինք այստեղ:Պատկերացնում եմ,թե ինչքան ես զզվել այս սպիտակ պատերից ու անտանելի բույրից:Ճիշտն ասած դրանք ինձ նույնպես ճնշում են:Շաբաթը մեկ անգամ քեզ կայցելի բուժքույրը՝ սրսկումներ անելու,որոնք կարևոր են քո մկանների ու ոսկորների համար:
Ես Նիկոլասի ձեռքում նկատում եմ ինչ-որ տարօրինակ սև իր:
-Ի՞նչ է դա:
-Սա կորսետ է:Քո ողնաշարին հիմա օգնություն է պետք,պետք է կրճատել նրա ծանրաբեռնվածությունը: Դրա համար էլ օրական 6 ժամ պարտադիր պետք է կրես սա:
Ես բարձրացնում եմ հիվանդանոցային զգեստը,Նիկոլասը հագցնում է կոստետը ու ես հասկացա,որ իմ տանջանքները դեռ չեն ավարտվել:Կորսետը այնքան ամուր է սեղմում կրծքավանդակս,որ դժվարանում եմ շնչել:Թվում էր՝ կողերս կճաքեն:Բայց կորսետը իրոք առավելություն ուներ:Հիմա ես կարող էի անել ավելի կտրուկ շարժումներ,ակտիվ բարձրանալ ու կրկին պարկած դիրք ընդունել:

Սթեյս Կրամեր «Մենք՝ լրացած պիտանելիության ժամկետով»Место, где живут истории. Откройте их для себя