Գլուխ

326 15 0
                                    

  -Դե ինչպե՞ս է,- հարցնում է Լիվը:
-Ես արդեն ոչինչ չեմ զգում:
Լիվը ինչ-որ տեղից ճարել էր մի քանի խոտ:Կես ժամից ավել պարկած ենք կանաչի վրա:Այսպիսի զգեստով ցանկություն չկա պարելու և հիմա ես այնքան էլ լավ վիճակում չեմ:Միաժամանակ արտաշնչում ենք թանձր ծուխը:
-Լսիր,իմ առջև տեսնում եմ համաստեղություն Հիտլերի գլխով,- ասում է Լիվը:
Ես վայրի ծիծաղում եմ:
-Հիտլերի՞:
-Այո,հենց նա:Ահա նրա բեղերը,իսկ այստեղ աչքերը...-Լիվը մատներով երկնքում բան է ցույց տալիս:
-Ի՞նչ ես կարծում,ձախ մասնաբաժնում բոլոր սենյակներն արդեն զբաղեցված են:
-Այսպես-այսպես,մտածում եմ ՝ոչ,բայց դուք կարող եք նաև մառաններից մեկը վերցնել:
-Իմ առաջին անգամը մառանում,-ծիծաղում եմ ես:
-Դե գնա,փնտրիր նրան:
Ես իմ մեջ ուժ եմ գտնում ոտքի կանգնելու համար:Բարձրացնում եմ զգեստիս փեշը, որպեսզի հեշտ լինի քայլելը:Ճոճվում եմ այս ու այն կողմ ու փնտրում համադասարանցիներիս:
-Հեյ,դու չե՞ս տեսել Սքոտին:
-Իմ կարծիքով նա ներսում է:
-Շնորհակալություն:
Տան ճանապարհին ես բախվեցի 4 ինձ նման արբացների հետ:Չեմ հասկանում,թե մյուսների մոտ որտեղից է դեռ ուժ մանցել պարելու ու խմելու համար:Ես կարողանում եմ հսկայական ամբոխի միջից գտնել Սքոտի ընկերներից մեկին:
-Լյուկ,չե՞ս տեսել Սքոտին:
-Ոչ:
Ես հեռանում եմ ամբոխից,հանում պայուսակիցս հեռախոսս ու զանգու Սքոտին,բայց իմ առաջին,երկրորդ և երրորդ փորձերը պսակվում են անհաջողությամբ:
Գլուխս էլի պտտվում է:Զգում եմ ՝մի քիչ էլ ու կբաժանվեմ մի քանի մասի:Հասնում եմ ձախ մասնաբաժնին:Այստեղ լուռ է:Միայն դռներից այն կողմ լսվում են առանձնացած զույգերի ծիծաղը:Կրկին զանգում եմ Սքոտին:
-Դե,վերցրու հեռախոսդ:
Ես քայլում եմ երկար միջանցքով հեռախոսը պահելով ականջիս:Ինձ Թվաց,թե լսեցի Սքոտի հեռախոսի զանգի ձայնը:Անում եմ ևս մի քանի քայլ:Ոչ, ինձ չթվաց,ես իրոք լսում եմ այն: Մոտենում եմ բոլոր դռներին ու լսում,մի քանի րոպե անց կանգ եմ առնում հերթական դռան առաջ:Այստեղից զանգի ձայնը հստակ լսվում է:Բացում եմ դուռը:Սենյակում մութ է,վառում եմ լույսը,նկատում եմ Սքոտի հեռախոսը՝ պահարանին դրված:
-Սքո՞տ...-կամաց հարցնում եմ ես:
Ծիծաղ:Ես լսում եմ ծիծաղ:Այն գալիս է լոգասենյակից:Ես զգույշ մոտենում եմ դռանն ու բացում այն: Հիմա ես կուզենայի,որ ինչ-որ մեկը հարվածեր գլխիս,որ հիշողությունս ընդմիշտ կորցնեի:Չգիտեմ՝ ինչպես նկարագրեմ այն ամենն ,ինչ զգում եմ այս պահին:Այս ցավը հենց այն ցավն է,որ զգում ես ամբողջությամբ ապակու բեկորներով լցված շատ խորը փոս ընկնելիս:
Ես տեսնում եմ մեջքով կանգնած Սքոտին՝ իջեցրած անդրավարտիքով,նրա ձեռքերը գրկում են հենց այն նույն շիկահերին,ՙորին մենք հանդիպել էինք մի քանի ժամ առաջ: Շունչս կտրվում է:Մարմինս հրաժարվում է ինձ ենթարկվել: Կանգնած եմ մահացածի նման ու ոչինչ չեմ կարող ասել:
Շուտով զույգն ինփ նկատում է:Երբ տեսնում ե Սքոտի վախեցած դեմքը,ուղղակի զզվում եմ:Կոոլ չի գնում թթվածինը:Առանց հայացքս նրանից կտրելու հետ եմ գնում,հետո շուռ գալիս ու դուրս գալիս սենյակից:
-Ջինա՜,-լսում եմ Սքոտի ձայնը:
Չեմ հավատում:Ոչ:Ճիշտ չէ:Ես խմած եմ,ես խոտի ազդեցության տակ եմ,այս ամենը աչքիս է երևում,այն իրական չէ:Ես հենվում եմ պատին ու կամաց իջնում ներքև:Զգում եմ՝ ինչպես է հոգիս բաժանվում մի քանի մասի:Ոտքերս քարանում են,ուզում եմ պոկվել տեղիցս ու վազել,բայց մարմինս չի ենթարկվում ինձ:Սքոտն ու շիկահերըդուրս են գալիս սենյակից:Երկուսն էլ նայում են ինձ:
-Ի՞նչ ես լռում:Ի՞նքդ կսես նրան, թե...
-Գնա:
-Ինչպես կասես:Միայն թե չմոռանաս հետդ վերցնել ներքնաշորերս:
Շիկահերը գնում է:
Նստած եմ հատակին:Արցունքներս հոսում են այրվող այտերիս վրայով,գլխումս անհասկանալի աղմուկ է:
-Ջինա...-դե,ասա,որ սա սխալմունք է,որ դու ինձ ես սիրում,դե.-Ես վաղուց էի ուզում քեզանից բաժանվել:
-Ի՞նչ:
-Նրա անունը Պամելա է:Մենք արդեն մի քանի ամիս է հանդիպում ենք:Ես ուզում էի քեզ ասել այդ մասին,բայց...բայց նման լինել սրիկայի:Դու ինձ դուր ես գալիս,իրոք դուր ես գալիս,բայց դու,քո ծնողները ու ես 2 առանձին մոլորակ է:Գտիր խելացի,հարուստ մեկին: Մեկին,ում կցանկանան քո կողքին տեսնել ծնողներդ:Ես այսպես էլ չեմ կարող:Հոգնել եմ:
Բարձրանում եմ հատակից ու մոտենում Սքոտին:Նայում եմ նրա կապույտ աչքերին,որոնց պատճառով սիրահարվել էի նրան,նայում եմ նրա շուրթերին,որոնց փափկությունը ինձ այնքան շատ էին դուր գալիս, ու որոնց ես փափագում էի համբուրել կրկին ու կրկին,բայց հիմա նրանց վրա երևում են Պամելայի վարդագույն շրթներկի հետքեր:
-Դու տականք չես,Սքոտ,-ասում եմ ես ՝ սեղմելով ձեռքերս.-Դու ավելի վատնես:
Ես շրջվում եմ ու գնում:  

Սթեյս Կրամեր «Մենք՝ լրացած պիտանելիության ժամկետով»Место, где живут истории. Откройте их для себя