Տնից դպրոց՝ ընդամենը կես ժամ է. Մտա դպրոց, վերջին օրերն էին. Դեռ չէի նստել, երբ զանգը հնչեց. Մի կերպ անցկացնելով առաջին 3 դասերը, դասամիջոցին իջանք ներքև. Ճիշտ է աղջիկները իմ կողքին կան տարբեր մարդիկ' մեծեր, փոքրեր, ընկերուհիներ, ընկերներ ու կարծես թե ամեն ինչ հրաշալի է:
Բայց անտարբերություն է իջել վրաս, սարսափելի անտարբերություն...ես էլ եմ դառնում ԿԻՍԱԴԱՏԱՐԿ հոգով մի անձ, բայց իմ դատարկությունը մի տեսակ ուրի~շ է...----------------------------------------------------------------------------
Դպրոցը բավականին փոքր է, բոլորը ճանաչում են իրար.Նստելու զանգը տվեց, սովորությանս համաձայն ուշացա. Մնացած 4 դասերը անցան դանդաղ. Վերջապես տվեց վերջին դասի զանգը ու ես արագ , հավաքելով իրերս, դուրս թռա դպրոցից, վազելով պարապունքի... հետո էլի մի ուրիշ պարապունք , երեկոյան մյուսը... ամբողջ օրը վազում եմ այս պարապունքին, կամ այն... չնայած, որ շատ եմ հոգնում, բայց նաև միաժամանակ ուրախ եմ , որովհետև նույնիսկ ժամանակ չի լինում մտածելու... հոգնա՜ծ ներխուժում եմ տուն, հազիվ ոտքերս ու պայուսակս քարշ տալով, թեթև անում մի 2 դաս ու ... ուղիղ քնելու. Եվ բնականաբար ականջակալներով...
Ու ամեն անգամ լսելով իմ սիրած երաժշտությունը, թեկուզ դա լինի 1000-րդ անգամ , ես այն վայելում եմ , աչքերս փակ ընկղվում եմ , լուծվում այդ երաժշտության մեջ....
YOU ARE READING
Կիսադատարկ մի հոգի
Spiritual"Երբ մարդ երազանք կամ նպատակ չի ունենում, արդյոք դա է դատարկությունը??" Պատմությունը մի տարօրինակ, "կիսադատարկ հոգիների" մասին մտքերով, աղջկա մասին է... Բարի ընթերցում..