Չէ, չէ... դա ամենևին Ձեր պատկերացրածը չէ, նա իմ շրթունքներին չկպավ, այլ ընդամենը մեղմ ճակատիս դեռևս չսպիացած վերքին նու~րբ հպվեց... ու մի ակնթարթ և ես ընդհանրապես ցավ չունեմ... այդ պահին դա ամենա~հզոր սպեղանին էր ինձ համար...
Հանգստություն իջավ վրաս...
Քունս էլի տանում է...Արթնացա 12-ի մոտերքը, հիվանդասենյակս դատարկ է.
Ինձ աննկարագրելի կերպով հետաքրքրում է , թե ինչքան ժամանակ եմ այստեղ պառկել . Բայց ցավոք սրտի շուրջս որևէ հեռախոս կամ ամսաթիվ նայելու այլ հարմարանք չկա.
Չնայած նրան , որ չի թույլատրվում տեղիցս վեր կենալ, որոշում եմ մոտենալ հայելուն.
Մազերիս գույն ամենաքիչը 2 տոն բացբել էր, դեմքս իհարկե ամբողջովին վերքերով և կապերով, չնայաց նրան որ ես սարսափելի տեսք ունեմ, դա ինձ դուր է գալիս, բայց... բակց այս ամենը հե~չ....
Ի~մ.... ի~մ.... աչքե~րը, շագանակագույն աչքե~րը...
Թող տարօրինակ չթվա , բայց ես անչա~փ սիրում էի իմ շագանակագույն աչքերը... իսկ հիմա~...
Իմ աչքերը ՄՈԽՐԱԳՈՒՅՆ են...
Իմ գույնը... իմ ամենասիրելի գույնը...Աչքեռս հառած են հայելու մեջ իմ աչքերին... տպավորություն է , որ անմիջապես նայում եմ իմ հոգու մեջ... կիսադատարկի ու լիքը կոչվողի արանքում գտնվող հոգուն...
Չէ'... չէ'... աչքերը երբեք էլ չեն եղել և չեն լինի հոգու հայելին...
Երբ մենք մեզ լավ ենք թաքցնում մեր հոգու հեռավոր, աննկատ անկյուններում' ոչ ոք, և ոչինչ չի կաչող մեզ բացահայտել!
Դուռը բացվեց, մտավ Նա-ն նախաճաշը ձեռքին ու սկսեց ծիծաղել. Իսկապես որ ծիծաղելի էի' գզգզված մազեր, շատ լայն հիվանդանոցային հագուստ...
Նստեղի սեղանի մոտ , շա~տ սոված էի. Տպավորություն էր , որ չեմ կերել մի ամբողջ հավերժություն.
Ես ինքս էլ չգիտեի, որ դա իսկապես հավերժություն է եղել....
YOU ARE READING
Կիսադատարկ մի հոգի
Spiritual"Երբ մարդ երազանք կամ նպատակ չի ունենում, արդյոք դա է դատարկությունը??" Պատմությունը մի տարօրինակ, "կիսադատարկ հոգիների" մասին մտքերով, աղջկա մասին է... Բարի ընթերցում..