-Օպերացիա, մի խոսքով վաղը քեզ կվիրահատեն,- պատասխանեց բժիշկը.
-Իսկ ինչ խնդիր կա?
-Քո սիրտը բավականաչափ լավ չի աշխատում.
.. մմ ու դա լուրջ վտանգ է կյանքի համար.
-Լավ իսկ ինչքան ժամանակում դուրս կգրվեմ?
-10 օրում. Իսկ դուրս գրվելուց հետո 3 օր կմնաս այստեղ ու հետո կմեկնես բուժվելու.
-Դեհ, ինչ արած. Լավ օր եմ մաղթում.-ասացի ես ու դուրս եկա.Ես չեմ անհանգստանում, գիտեք ինչու՞ , որովհետև ես ապրելու առանձնապես մի մեծ իմաստ չունեմ... չնայած...
-Լե~մ, ինչ էր ասում բժիշկը?-հարցրեց Էլինեն.
-Դե, որ վաղը ինձ վիրահատում են,-պատասխանեցի թեթև ժպիտով, որպեսզի շատ ծանր չընդունեն լուրը.
-ի~, բա դորամիները*?
-Վիրահատելուց հետո կնայենք, առանձնապես զբաղվելու բան չի լինի պառկած,-ծիծաղեցի ես.
-Ոնց?? Դու ի վիճակի կլինես նայել??
-Էլե! Ինձ կոմայի մեջ չեն քցում, կնայեմ.
-Լավ,լավ.
-Ուծյու,-ծիծաղեց Դեմը, ինձ "պոնչիկ" անելով,-իմ փամփլիկին վիրահատում են, ինքը դորամիների մասին ա մտածում,- Բոլորով ծիծաղեցինք.
-Բա ուրիշ ինչի մասին մտածեմ? Որոշեք ինչ դորամի նայենք.
-Глаза ангела??- հարցրեց Էլինեն
-Ահա.Մենք վերջին սերիան էլ կնայենք, եթե Լեան չգար.
Դուք պիտի նրա դեմքը տեսնեիք, երբ հիվանդասենյակը տեսավ. Դե հա , ընդհանուր առմամբ' նրա ռեակցիան բնական էր' նույն տարիքի 3 "գառնուկներ" միասին նայում են սերիալ, որից չեն կարողանում կտրվել. Իսկ ամենակարևորը այդ ամբողջ ընթացքում նրանք ուտում են պոպ-կոռն, ֆասթ-ֆուդ ու քաղցր բամբակ կոլայով' տրամաբանորեն սենյակն էլ պիտի վատ, շատ վատ վիճակում լիներ...Հավաքելուց հետո, Լեան բացեց իր բերած տոպրակներից մի քանիսը. Ամբողոջովին նոր հագուստ էր գնել երեքիս համար.
(Մի քանի հագուստ փորձելուց հետո)
-Հավանեցիր?
-Ահա. Անչափ շնորհակալ եմ Լեա,-ասացի ես ու գրկեցի նրան.
-Մա~մ, նայի,լավ է?- հարցրեց Էլեն.
-Սազում է,- ժպիտով պատասխանեց Լեան.
-Լեմ, դու ինչ կասես?
-Շատ լավ է.-Հա, ի դեպ, Լեա գիտեիք, վաղը ինձ վիրահատում են.
-Ով ասաց?
-Բժիշկը.
-Ինչումն է խնդիրը?
-Սիրտս մի քիչ վատ է աշխատում.
-Իսկ չասաց , երբ դուրս կգրեն?
-Ընդամենը տասը օր եմ պառկելու, հետո հանգիստ կարող ենք մեկնել.
-Ու~, իմ փոքրիկի սրտիկը լավ չի աշխատում. Կվիրահատեն, կսկսի լավ աշխատել, ինձ էլ ուշադրություն կդարձնի-ասաց Դեմը ներս մտնելով.Հեռախոսազանգ. Լեայի հեռախոսն էր.
-Ալո, ասեք լսում եմ.
-....
-Լավ, հիմա կգամ,-Լեան անջատեց հեռախոսը,-Երեխեք, կարևոր հյուրեր են գալու կազմակերպություն, ես գնացի,-համբուրելով մեզ, Լեան դուրս եկավ.-Վերջին սերիան չնայենք,- ծիծաղեց Դեմը.
-Սկսեց,- ասաց Էլեն, նոութբուքը միացնելով.Սերիալը վերջացավ.
-Արդեն ես էլ գնամ, վաղը առավոտ շուտ կգամ,-ասաց Էլեն.
-Էլե~.
-Միրել , վաղը գալու եմ,-ջերմ ժպիտով գրկեց ինձ ու դուրս եկավ.Ես ու Դեմը որոշեցինք նրան ճանապարհել մինչև վերելակ, որովհետև ինձ շատ քայլել չէր կարելի.
Վերադարձանք հիվանդասենյակ. Դեմը այտիս մի փոքր համբույր թողնելով, սկսեց հավաքել սենյակը. Մինչ ես նրան հետևում էի, մի հրաշալի միտք ծագեց իմ գլխում...
Ես կասեի շա~տ հրաշալի... ինչքա~ն երկար ժամանակ է, ես դրանով չեմ զբաղվել...-----------------------------------
Դորամի*- կորեական սերիալ.
Կներեք, որ ուշ հրապարակեցի, վերջին դեպքերի պատճառով մեր ինտերնետ հասանելիությունը անջատել էին. (Որովհետև ես բնակվում եմ Էրեբունու համայնքում)
YOU ARE READING
Կիսադատարկ մի հոգի
Spiritual"Երբ մարդ երազանք կամ նպատակ չի ունենում, արդյոք դա է դատարկությունը??" Պատմությունը մի տարօրինակ, "կիսադատարկ հոգիների" մասին մտքերով, աղջկա մասին է... Բարի ընթերցում..