-գիտես... ինչքան եմ սպասե~լ... ըմմ...
-բարի օ~ր ...
Աչքերիցս արցունքները սկսեցին թափվել... ձայնս կոշտացել է... ու հիմա այն պահն է , երբ իսկապես կարիք ունես մեկի փաթաթվելուն... լու~ռ , առանց հասկանալու ինչ եմ մտածում ու զգում աչքերս հառել են նրա աչքերին... կարծես մտքերս է փորձում կարդալ...1 վարկյան անց ... արդեն նրա ձեռքերի մեջ եմ... անչափ հաճելի է , որ դիակից կիսադիակ վիճակին անցնում ես այդքան ջերմ ձեռքերում...
Ու ինչքա՜ն երկար մնացի նրա ձեռքերում , ես ինքս էլ չգիտեմ...
Հանգստւթյուն իջավ վրաս... լարվածությունս թուլացավ... քունս տանում է...
Քնած եմ...
Չեմ հասկանում ինչպես քնեցի... Աչքերս մի կերպ բացեցի՝ արդեն գիշեր է, ... ամբողջովին վերմակով եմ փաթաթված... երևի նա է ծածկել... կիսախավարի մեջ փորձում էի նրան տեսնել...
Հենց հագուստով պառկած էր կողքիս, նույնիսկ ծածկոց չէր վերցրել դարակից...
Պատուհանից փողոցի լամպերի թույլ լույսն էր ընկել... նրա դեմքը այնքա՜ն գեղեցիկ էր...
Ցանկանում էի արթնացնել նրան... բայց չարթնացրի, ուղղակի որոշեցի , որ կարող եմ մի որոշ ժամանակ ինքս ինձ ուրախություն պատճառել և նրան վայելել...
Երկա՜ր, շատ երկար նայում էի նրան...
Այնպես հանդարտ էի թե՛ ես, թե՛ նա...
Լուսադեմ է արդե՜ն...
Աչքերը բացեց ... նայեց ուղիղ իմ աչքերի մեջ և ...
YOU ARE READING
Կիսադատարկ մի հոգի
Spiritual"Երբ մարդ երազանք կամ նպատակ չի ունենում, արդյոք դա է դատարկությունը??" Պատմությունը մի տարօրինակ, "կիսադատարկ հոգիների" մասին մտքերով, աղջկա մասին է... Բարի ընթերցում..