Հավանաբար <<երկնային թագավորությունից>> էլի հետ եմ իջնում...
Էլի տեսնում եմ գորշավուն պատկերներ, նման մարդկային կերպարանքներին... ականջիս հասնում է շտապօգնության ձայնը... հետո էլի այդ նույն մարդկային ձայնը.
-Խնդրու~մ եմ ... շա~տ եմ խնդրսւ~մ... քո շականակագույն աչքե~րը, որոնք միշտ փախցնում էիր...
Նա է~ր...
Ու այդ պահին հասկանում եմ , որ իմ ԿԻՍԱԴԱՏԱՐԿ հոգին, ինչ-որ մեկի ԿԻՍԱԴԱՏԱՐԿ հոգու համար նշանակություն ունի...
Զգացի , որ կիսահանգած դիակս դնում են շտապօգնության մեքենան, ամբողջ ընթացքում գլխիս նրա ձեռքն էր դրած, ձեռքը հանեց...
Գիտակցությունս կորում է...ամբողջ կյանքս անցավ փակ աչքերիս առաջով... աչքերս փակ են ... սև... սև...
միայն սև...Առաջին անգամ է ,որ աչքերս փակելիս սև գույն եմ տեսնում...
Այլևս ոչինչ չկա , դատարկություն...Կատարյալ դատարկություն... կամ էլ կատարյալ լիություն... ինչևէ նույնն են.
Կա~յծ, կարծես գիտակցությունս կիսով չափ վերականգնվել է.
Ոչ մի հոտ չեմ զգում... սարսափելի է' աչքերս չեն բացվում , միայն լսում եմ.Ամբողջությամբ չեմ կարողանում ըմբռնել լսածս.
ԿՈՄԱ...
Կոմայի մեջ եմ...Ւմ գլխում դեռ միայն հնչում է մի բառ' կոմա. Ես այնքան էլ համոզված չեմ, որ լոմայի մեջ եմ.
"Այն աշխարհի" հոտ է գալիս.Մի որոշ ժամանակ անց համոզվում եմ, որ կոմայի մեջ եմ. Ինձ թվում է, որ դա "այն աշխարհից" միևնույն է անհամեմատ լավ է.
YOU ARE READING
Կիսադատարկ մի հոգի
Spiritual"Երբ մարդ երազանք կամ նպատակ չի ունենում, արդյոք դա է դատարկությունը??" Պատմությունը մի տարօրինակ, "կիսադատարկ հոգիների" մասին մտքերով, աղջկա մասին է... Բարի ընթերցում..