Երբ վերջապես մտքերիցս կտրվեցի, տեսա ,որ նա արթնացել էր ,անթաքույց հետաքրքրությամբ ինձ էր զննում ու ժպտում. Նայեցի նրան,հայացքը փոխվեց, նայում էր ուղիղ աչքերիս մեջ... հայացքս փախցրի...
/դատարկության ևս 1 նշան/Տանել չեմ կարողանում,երբ նայում են ուղիղ աչքերիս մեջ, վերջիվերջո իմ էմոցիաները միայն աչքերիիս միջոցով են արտահայտվում, իսկ աչքերս ուղիղ թարթիչների պատճառով չեն երևում, բայց ուշադիր նայելիս/ինչպես նրա դեպքում էր/ թարթիչներիս արանքից նրանք հրաշալիորեն թափանցում են...
Ու երբ այդպես ուշադիր աչքերիս են նայում, ինձ թվում է , որ անմիջապես բացահայտում են "կիսադատարկությունս"...Մի խոսքով հայացքս վերադարձրի մեծ ջանքերով...
Բայց արդեն նրա դեմքն էի զննում.. լեզուս կապ էր ընկել/նման դեպքերում միշտ հակառակն է լինում/... ու նա դեռ համարձակորեն շարունակում էր ասեղապատ ձեռքս իր ափերի մեջ պահել...
Ստամոքսումս ոչ թե թիթեռներ այլ ժուկիկներ էին բզբզում, իսկ սրիրտս այնպես էր բաբախում, կարծես հենց նոր վարազներից էի փախել...Լուռ զննում էինք ու էլի լուռ փորձում էինք հասկանալ իրար..
Տարօրինակ բան ' միշտ համարել եմ, որ սեր կոչվածը դա անվերջ լուռ, իրար վրա հենված նստել է... մի խոսքով իրար վայելելը...
Ու հիմա տպավորություն էր, որ մենք իրար ձեռք բռնած երջանիկները ենք... բայց ոչ...Հանկարծ ամեն մեկս կտրվեցինք մեր մտքերից սարսափելի ցավի պատճառով ' ձեռքերը անասելի ուղղությամբ սեխմելուց էր...
Սկսեցի արագ շնչել...
-Վերջապե~ս.- աննկարագրելի ցավով շշնջաց նա.
Այնքա~ն ցավ կար նրա ձայնում...
YOU ARE READING
Կիսադատարկ մի հոգի
Spiritual"Երբ մարդ երազանք կամ նպատակ չի ունենում, արդյոք դա է դատարկությունը??" Պատմությունը մի տարօրինակ, "կիսադատարկ հոգիների" մասին մտքերով, աղջկա մասին է... Բարի ընթերցում..