Ես չգիտեմ նա ինչու էր լացում, բայց հաստատ ուրախության արցունքներ չէին դրանք. Դրանք ցավի արցունքներն էին. Հասկացա, որ ինձ անհայտ կերպով ' նրան ցավ եմ պատճառում.
Որոշեցի լռել.-Պատմի'ր, շարունակի'ր պատմելը.-գլուխը կախ, ձեռքերի մեջ դրած ասաց նա.
-Նրանց պատճառով ես միշտ զբաղվել եմ ինքնադաստիրարակությամբ ու ինքնամշակմաբ. Ինչ-որ ասպարեզում լավ է ստացվել, մի ուրիշում էլ վատ. Մի խոսքով նրանց համար ես ուղղակի իրենց սնունդով սնվող, փող ուզող ապարատ եմ.- ասացի ես.- Բայց դե ես հույս ունեի, որ նրանք կգան' գոնե անցյալից դրդվելով.
Ես միայն հույս ունեի....Սարսափելի է չէ, երբ հասկանում ես , որ ընտանիքդ քեզ տանել չի կարողանում...
-Բաձր ես մտածում.-հոգոց հանելով պատասխանեց ինձ.- բայց դա իսկապես սարսափելի է. Այսքա~ն ժամանակ նրանք չեն եկել, դա մաքուր ապացույցն է քո խոսքերի.
Լռություն...
-Լսիր, ես ինչքան եմ հիվանդանոցում մնացել? <<այսքա~ն ժամանակ>>' ինչքան??
Հարցիցս նա շոկի մեջ էր, միանգամից երևաց , որ դեռ պատրաստ չէր պատասխան տալու.
Աչքերը դանդաղ բարձրացրեց.
Համրի տպավորություն էր թողում.
Անթարթ նայում էր ինձ, դատարկ հայացք, պարզ հասկացա' մտքերով է.
Չխախտեցի լռությունը, ես էլ լուռ իմ մտքերում անհետացա..
Լռություն...
Ես ուղղակի պաշտում եմ այն, ոչ թե, որ դա տխուր է, այլ ընդամենը ինձ վրա անէական հանգստություն է իջնում, մոռանում եմ բոլոր կիսադատարկ հոգիների գոյության մասին(այդ թվում իմ) ու աչքերս փակ 'ազատություն եմ տալիս ինձ 'իմ մտքերին... պատկերացրեք դուք ազատ մտածում եք այն ինչ ուզում եք, նստեք լու~ռ մի տեղ ու ազատ մտածեք... յուրահատուկ է , չէ?Հիմա ճիշտ է, Ձեր մտքում ծագեց միտք , որ բոլորս էլ ազատ մտածում ենք այն ինչ ուզում ենք... բայց չէ...
Չիմանալով իրական ազատությունը' մենք սուտ ազատությանն ենք ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ անվանում...
Անհայտ կերպով արցունքներ են գնում աչքերիցս, սկսեց սրբել դրանք.
Հավանաբար ավելի շուտ էր իրականություն վերադարձել ու հիմա ինձ որ փորձում վերադարձնել.
-Ըմմ...երկա~ր, շա~տ երկար....- աչքերից արցունքների հեղեղ գլորվեց.- համարյա... ը~մմ .. մոտավորապես. ...- կրկնակի ուժգնությամբ արցունքները վազեցին ցած' ներքև նիհար դեմքի վրայով.
--------------------------------------
Այսուհետ մասերը ավելի երկար են լինելու.
Իրադարձությունները հետաքրքիր են զարգանում??
Շնորհակալություն, որ կարդում եք.
YOU ARE READING
Կիսադատարկ մի հոգի
Spiritual"Երբ մարդ երազանք կամ նպատակ չի ունենում, արդյոք դա է դատարկությունը??" Պատմությունը մի տարօրինակ, "կիսադատարկ հոգիների" մասին մտքերով, աղջկա մասին է... Բարի ընթերցում..