"Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ֊ն եմ"

20 3 0
                                    

  Մաս 5  

  Իմ բարձր աղմուկից մեկը խլացած,դուռը բաց արեց...ոտքը առաջ դրեց...ես շրջվեցի...
-Աստված իմ,-զարմանքից կլորացրի աջքերս ու ձեռքերով բերանս փակեցի:
Նա,ով ներս մտավ,նա' ով ոտքը ներս դրեց ու բոլորը մի գծով շարվեցին,նրանց բանդայի գլխավորը...,այդ մարդը նույն դեմքն ուներ,ինչ Չանը,նրանք ինչպես խնձորը կիսած,ինչպես ջրի երկու կաթիլ:
-Ի՞նչ եք անում,-ներս մտնելով բղավեց նա։
-Պարոն Ջեյ Մին,մենք...
-Ի՞նչ մենք,էս ի՞նչ թատրոն եք խաղում այ շնե՛ր,սրա համար ե՞մ ես ձեզ վճարում։Փախե՛ք ստեղից,շու՛տ։
-Ներեցեք մեզ,-խոնարհվեց սիգարով տղամարդը ու թիկնապահների հետ դուրս եկավ։
Երբ բաց թողեցին Չանի թևերը,նա կտորի պես ընկավ ցած,ես արագ վազեցի նրա մոտ։Գլխից ու բերանից արյունը ծորում էր,դեմքին մի կարգին տեղ չկար։
-Չան,կներես,կներես ինձ,-լացելով ասացի ես ու փորձեցի նրան հենել պատին,-կներես,ես չկարողացա քեզ պաշտպանել,կներես։
-Օրիորդ,-խոսեց ետևում կանգնածը,-դու՞ք եք փաստաբանը։
Ես չլսելու տվեցի,փոխարենը շրջազգեստիս ներգևից կտոր պատռեցի ու կապեցի Չանի ճակատը։Անգամ աջքերի մեջ էր արյուն լցվել։
Ես շրջվեցի ու դեմ առ դեմ կանգնեցի նմանակի առաջ.
-Ես եմ փաստաբանը։Համաձայն քրեական օրենսգրքի...
Նա մոտ եկավ ու ծիծաղելով ասաց.
-Դու հիմա վախենում ես։
-Ոչ մի գրամ,-պատասխանեցի ես։
-Իսկ հիմա՞,-ասաց նա ու ավելի մոտեցավ ինձ։
-Չեմ վախենում։
-Հաստա՞տ,-հարցրեց նա ու ձեռքը ձգեց դեպի ինձ ու շոյեց վարսերս։
-Հաս...հաստատ։
-Ինչ որ չեմ հավատում,-քմծիծաղ տալով բացեց պարանոցս։
Ես թուքս կուլ տվի,իրականում ես շատ էի վախենում,մատներս դողում էին ու սիրտս արագ էր խփում։Իսկ նա շատ պարզ էր դա տեսնում,թեպետ ես չէի ուզում կոտրվել նրա դիմաց։
Նա սառը մատներով,նուրբ ու դանդաղ դիպչեց պարանոցիս,բայց կոպիտ ու կտրուկ բռնեց բգիցս։Ես անգամ չկարողացա թուքս կուլ տալ,աջքերս ուր֊որ է կոպերիցս դուրս կգաին։
-Խաղ չխաղաս հետս,ինձ քո օրենքներով չես վախեցնի։Դու իմ տարածքում ես,էստեղ իմ օրենքներն են,լավ լսեցի՞ր!։
-Հա՛,թող,-հազիվ ասացի ես։
-Թող...թ....թող նրան Ջեյ,-մեջ մտավ Չանը։
Ջեյը հայացք գցեց Չանի վրա ու թողնելով ինձ սկսեց խենթի պես ծիծաղեց։
-Չէ...դուք լռիվ ցնդել եք,բացի գործից,ամեն ինչով զբաղվում եք։
-Իսկ ո՞րն է գործը,-մեջ մտա ես,-այն,որ ես իմ փաստաբանի պաշտոնով,պիտի դատը շահելու փոխարեն տանուլ տա՞մ,հա՞,դա՞ է։
-Ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում,չփորձես օրենքներդ մեջ բերել։Ես ժամանակ չունե՛մ,դու պիտի մեղադրես Չանին սպանության մեջ,այն սպանության,որը ես եմ գործել,հասկանում ե՞ս ինչ եմ ասում,-ասաց նա ու մատով հրեց ճակատիցս,-դու ստորագրել ես,մենք միասին ենք հիմա,ու ոստիկանությանը հայտնելուց առաջ կհիշես,որ մենք հանցակիցներ ենք։
-Նրան դատ չի հասնում,դու գոնե օրենքներից տեղյակ ե՞ս,-հարցրի ես թևերս խաչելով,-ես նրան էստեղ չեմ թողնի,նա հիվանդ է։
-Օրենքներից տեղյակ եմ,բայց ունեմ նաև իմ օրենքները։Իմ բժիշկներից թուղթ ունեմ,նրանք հաստատել են էս հոգեկանի 100%-անոց առողջ լինելը։
-Ես հոգեկան չ...չեմ,-դանդաղ կմկմաց Չանը։
-Համենայն դեպս մարդ էլ չես,-ծիծաղեց Ջեյը ու անդրադարձավ ինձ,-դե...հուսով եմ քայլ անելուց առաջ լավ կմտածես օրիորդ փաստաբան։
-Իմ անունը Նամ Դաչոն է։
-Թքել եմ ես քո անվան վրա,-ծիծաղեց նա։  

"Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ-ն եմ"Where stories live. Discover now