Մաս 15
Ուղիղ մեկ ժամ անց,մենք դատարանի դռներով ներս մտանք ու քայլեցինք նեղլիկ միջանցքով դեպի դատասենյակ։
-Ջեյ,դու Յանդոյի հետ բարձրացեք,ես մտնեմ քննասենյակ,Չանի հետ մի փոքր զրուցեմ։
Մենք բաժանվեցինք,ու երբ նկատեցի,որ նրանք տեսադաշտիցս կորան,վազեցի դեպի քննասենյակ։
Չանը մեղադրյալի համազգեստով նստած էր,երբ ներս մտա' ոտքի կանգնեց։
-Չան...։
Բացի այդ երեք տառից,ավել բան չունեյի ասելու։Որքան էի ես նրան կարոտել,նրա լռությունը,նրա նուրբ ձայնն ու հևիհև շնչելը։Վազեցի դեպի նա ու պայուսակս գցելով գետնին,միանգամից գրկեցի նրան։Չունեյի ոչինչ' նրան սիրելու համար,բայց նա իմ սրտում էր,իմ մոտ։Կարծես բարեկամս լիներ,կամ ավելի ճիշտ եղբայրս։Բայց ես վստահ էի,որ ես նրա համար քույր չեմ։
-Ինչի՞ էսքան ուշ...ինչ..ինչի՞ Դաչոն,-կակազելով ու հեկեկալով ասաց նա։
-Չան,կներես ինձ,ի՞նչ արած,ես մեղավոր եմ,կներես։
-Ես սպասում էի ք...քեզ,ե..ե...ես կարոտում էի,ինչի ինձ չ..չտարար քո հե...ետ։
-Չան խոստանում եմ,եթե ինձ օգնես,մենք միասին կգնանք էստեղից ու ես քեզ էլ երբեք չեմ թողնի։
Ես նստեցի ու Չանին պատմեցի պլանիս մասին։Ռիսկային էր նրա օգնությունը,անգամ վստահ չէի,կարո՞ղ էր արդյոք նա ինձ օգնել,թե՞ ոչ,բայց պլանիս գլխավոր մասը ոչ ոք չէր կարող ավելի լավ կատարել,քան հենց ինքը' Չանը։
Երբ դուրս եկա,Ջեյը մտավ Չանի մոտ,ու մոտ 15 րոպե անց,մենք' երեքով մտանք դատասենյակ,սկսվեց դատը։
(Հեղինակ)
-Ոտքի,դատարանն է գալիս։
-Հարգելի ներկաներ տեղավորվեք,մեղադրող կողմ,կարող եք սկսել։
-Ես' Նամ Դա Չոնս,հանդես գալով որպես N 101 կասկածյալի' Լի Չան Հիի մեղադրող,խոստանում եմ ողջ դատի ընդացքում խոսել ճիշտը։
-Զբաղեցրեք ձեր տեղը մեղադրող կողմ ,դատը համարում եմ սկսված։
Սկսվեց բանավեճը։Մեղադրող կողմը պատմեց պատմությունը ,ներկայացրեց Չանի առողջությունը հաստատող թուղթը ու գլխավոր ապացույցը' դանակը։Բոլորը վստահ էին,որ դատն ավարտված է,սակայն Դաչոնը ժպտաց.
-Կարծում եք,որ սա վե՞րջն է,ո՛չ։Մենք բավականին վերջերս ստացանք մի տեսագրություն,որը հուսով եմ ամեն ինչ կասի։
Ջեյը նստած դահլիճում,իրեն շատ տարօրինակ էր պահում' կրծում էր եղունգներն ու բոլորովին չէր հետևում դատին,դողում էր։
Մեղադրող կողմը փոխանցեց տեսագրությունը դատավորի օգնականին,որն էլ միացրեց այն մեծ էկրանին։
-Գիտեմ,բոլորդ շոկի մեջ կհայտնվեք տեսագրությունից հետո,բայց ես կփորձեմ ճիշտն ասել։Ուզում եմ արդարության կողմը կանգնել։Ներկայանամ,ես Ջեյն եմ,Լի Ջեյ Մինը' կասկածյալ Չանի եղբայրը։Այո,1 տարի առաջ ծնողներիս սպանողը ես եմ եղել։
Բոլոր ներկաները խառնվեցին իրար,Դաչոնը նույնպես։Նա մտածում էր,որ կլինի ձայնագրություն,բայց պարզվեց,որ այն տեսագրություն է։Նա նայեց Ջեյին,սակայն Ջեյը վախից դողում ու եղունգներն էր կրծում,դա տարօրինակ էր Դաչոնի համար։
-Ես ներողություն եմ խնդրում կատարվածի ու հետևանքների համար,և խոստովանում եմ իմ հանցագործությունը,ի դեպ դանակի վրա իմ մատնահետքերն են։Կարող եք ձերբակալել ինձ,ես հանձնվում եմ,ես դահլճում եմ։
Դահլիճի ժողովուրդը սկսեց աղմկել,սկսեցին իրար նայել ու հայացքներով որոնել Ջեյին։Դատավորը խոսեց.
-Պահպանել լռությու՛ն։Կխնդրեյի պարոն Լի Ջեյ Մինին ոտքի կանգնել։
Ջեյը վախվորած ոտքի կանգնեց,անգամ մարդկանց չէր նայում,։Ներկաները սկսեցին աղմկել,վիրավորել ու պահանջել ցմահ ազատազրկում։Այո,Դաչոնի պլանը հենց դա էր,չհաշված նրան,որ Ջեյը նրանից մի քայլ առաջ էր։
ESTÁS LEYENDO
"Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ-ն եմ"
No FicciónԳլխավոր դերերում են' Լի Ջեյ Մինը(Լի Դոն Ուկ),Նամ Դա Չոնը(Գոհարիկ Նավասարդյան),Լի Չան Հին(Լի Դոն Ուկ) և Յոնգ Յան Դոն(X man)։