Մաս 8
Ես կամաց֊կամաց գլխի էի ընկնում,որ ինձ կրկին հիմարացրել են։
-Դու ինձ պիտի վստահես,դու հասկանում ես չէ՞ ինչի մասին եմ ես խոսում,-լուրջ տոնով հարցրի ես։
-Իհարկե,բայց վստահություն պահանջիր Չանից...ա՜,-թշվառ հոգոց հանելով բացականչեց նա,-խեղջ տղա,երևի հիմա քեզ է որոնում։Դու պիտի նկուղից միանգամից տանեիր նրան,ոչ թե սպասեյիր մուտքի մոտ։Բայց դե ինչ արած,bye bye Չան Հի։
-Ջեյշի՛,-ձեռքերս խփելով սեղանին,վեր թռա տեղիցս։
-Ի՛նչ,-նա նույնպես կանգնեց,-Նամ Դա Չոն,ինչքան անմեղ կարող է լինել 22 տարեկան աղջիկը։Մի՞թե չնկատեցիր,որ լոգանքից հետո վրայիս սպիերն անհետացան։
-Դու անցնում ես քո բոլոր սահմանները,օգտվում ես այն առիթից,որ դուք նմանակներ եք,ու ինձ մատներիդ վրա ե՞ս խաղացնում։
-Իսկ դու ի՞նչ էիր կարծում,ես պիտի Չանին քեզ տայի՞։Ու հետաքրքիր է,ո՞նց պիտի էդ խելառը քեզ պատմեր ողջ եղելիությունը։Կամ լավ,դա մի կողմ...դու հեչ վախ չունե՞ս,միշտ ե՞ս օտար տղամարդկանց տուն բերում։
-Չհամարձակվես,-մոտ եկա ես,վիրավորանքից ու բարկությունից մատս թափ տվի նրա վրա,-չփորձվես անվանս ու պատվիս հետ խաղալ։Գոնե մի փոքր հարգանք ունեցիր,ինձ հեչ,գոնե եղբորդ մի վիրավորիր,նա հիվանդ է...
-Դու ի՞նչ գիտես ընդհանրապես,-բղավեց նա,-երկու օր է նույն բանն ես անում,նույն օրենսգիրքն ու արխիվը ձեռքիդ շրջում ես,ու դու փաստաբան ե՞ս։Մի դիր քեզ էքստրասենսի տեղ,եթե հասարակ բախտագուշակ ես։
Ի՞նչ էին նշանակում նրա խոսքերը,ինչքան մութ էր նրանց' երկվորյակների կյանքը ու ինչքան բան ես իրոք չգիտեյի։
-Լավ,-երկար դադարից հետո խոսեցի ես,-շատ լավ,ամեն ինչ կանենք ինչպես հարկն է։Ահա քեզ մի թուղթ,-դեմ տվի թուղթը,-և գրիչ,-մոտեցրի գրիչը,-գրիր,մանրամասն ներկայացրա ողջ պատմությունը։
-Ես գերադասում եմ պատմելը,գրելն այնքան ձանձրալի է,-ասաց նա ու նստեց բազկաթոռիս։
Ես ոտքերս ծալելով նստեցի հատակին,տետրս բաց արի,միացրի ձայնագրիչը ու ուշադիր նայեցի նրան։
-Պատմիր,պատմիր կյանքդ սկզբից,ամենասկզբից։
ESTÁS LEYENDO
"Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ-ն եմ"
No FicciónԳլխավոր դերերում են' Լի Ջեյ Մինը(Լի Դոն Ուկ),Նամ Դա Չոնը(Գոհարիկ Նավասարդյան),Լի Չան Հին(Լի Դոն Ուկ) և Յոնգ Յան Դոն(X man)։