Մաս 3
Նա գրկեց ինձ,այնքան ուժեղ,որ ես համարյա շնչահեղձ էի լինում:Շշմել էի:
-Ի՞նչ,մի րոպե,թող ինձ,-ասացի ես բարձր տոնով ու հետ հրեցի նրան:
-Ցուրտ է,ց..ցուրտտ է....,չէ՞:Ես քեզ գրկում եմ,որ դու էլ չմրսես,ց..ցուրտ է,-պատասխանեց կմկմալով նա ու կրկին գրկեց ինձ:
-Բայց ես չեմ...,-խոսքս կիսատ թողեցի,քանի որ դիպչելով նրա վզին,զգացի սառույցի սառնություն,-դու մրսու՞մ ես:
Նա գլխով արեց:
-Գիտես էս չար մարդիք,ինձ էստեղ են պահում,նրանք ինձ անգամ հաց չեն տվել...ե..ես սոված եմ:Բայց,բ..բայց էստեղ շատ վտանգավոր տեղ է,դու պիտի շուտ գնաս,-կմկմալով խոսեց նա:
-Վտանգավո՞ր է,ինչու՞,-հարցրի ես ու վերարկուս հանեցի,գցեցի նրա ուսերին:
-Դու բարի ես,նրանք չար են,իսկ..իսկ..իսկ ես Լի Չան Հին եմ:Ասա Չանի:
-Ինչու՞ են նրանք չար:
-Ասա Չանի,նոր կասեմ:
-Չանի:
-Ինչ սիրուն ես,-ասաց նա,ու ավելի ամուր գրկեց իրանս,-դու մոր ջերմություն ունես,ի՞նչ է քո..քո անունը:
-Դաչոն,-պատասխանեցի ես ու կրկին անցա հին խոսակցությանը,-ինչու՞ են նրանք չար:
-Անունդ էլ է սիրուն,Դ..Դաչո~ն:
-Գրողը տանի,վերջապես կպատասխանե՞ս հարցիս,-կոպիտ ու քիչ բարձր տոնով ասացի ես:
Նա կտրուկ հետ քաշվեց,կծկվեց ու վերարկուս ցած գցեց,աջքերը փակեց ու ձեռքրը խփելով ականջներին սկսեց միատոն երգել:Դողում էր թե' ցրտից,թե' վախից:Նրա հագին ընդամենը մի բարակ վերնաշապիկ կար,այս աշնան ցուրտ ամսին:
-Դե~...կներես ինձ,ես չէի ուզում,արի այստեղ Չան,-ասացի ես ու մոտենալով գրկեցի նրա գլուխը:
Նա փորձում էր դուրս պրծնել իմ ձեռքերից,բայց ես չթողեցի նրան այնքան,մինջև որ չհանգստացավ:
-Դու գոռում ես,-ասաց նա,-դու էլ ես ինձ ծեծելու:
-Չէ չէ,ես քեզ չեմ ծեծի կներես,կներես ինձ,-ասացի ես,նստեցի նրա կողքին,կրկին վերարկուս գցեցի ուսերին ու հարցրեցի,-իսկ դու քանի՞ տարեկան ես:
-Քսան...քսաներեք,քսաներեք տ..տարեկան եմ,ես քսաներեք տարեկան եմ,-պատասխանեց նա:
-Շատ լավ,ապրես Չանի,դու մեծ ու խելացի տղա ես:
Նա ժպտաց ու գլուխը դնելով ծնկներիս,կծկվեց կողքիս:
-Չան Հի~,իսկ կասե՞ս ինձ,թե ինչու են նրանք քեզ պատանդ վերցրել:
Նա սկսեց դողալ,եղունգներն էր արագ կծոտում,սկսեց ծանր ու արագ շնչել:Ի՞նչ էր կատարվում նրա հետ,ես ոչինչ չէի հասկանում:
أنت تقرأ
"Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ-ն եմ"
غير روائيԳլխավոր դերերում են' Լի Ջեյ Մինը(Լի Դոն Ուկ),Նամ Դա Չոնը(Գոհարիկ Նավասարդյան),Լի Չան Հին(Լի Դոն Ուկ) և Յոնգ Յան Դոն(X man)։