''Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ-ն եմ՚՚

13 1 0
                                    

Մաս 11


Անցան օրեր։Ես քիչ թե շատ առաջ էի գնացել,փորձում էի տեսախցիկների ֆիքսածները ստուգել,ամեն տեղից հարց ու փորձ անել' կատարվածի մասին տեղեկանալու համար։Ջեյն իմ տանն էր մնում,իսկ Չանից չունեյի ոչ մի նորություն։
Մի գիշեր,երբ սենյակումս կարդում էի արխիվի թղթերից,Ջեյը դուռը թակեց.
-Կարելի՞ է,-ներս մտնելով խոսեց նա ու փռվեց անկողնուս։
-Մի խանգարիր,-մրմնջացի ես ու շարունակեցի ընթերցանությունս։
-Էտ ի՞նչ ես կարդում։
-Ջեյ խանգարում ես,լռիր մինջև վերջացնեմ։
Այս ասելուց հետո,ես էլ ոչինչ չլսեցի։Անցավ 2-3 ժամ ու ես հազիվ վերջացրի։Կատարեցի աջքերի մարզանք ու ձգվելով֊կանգնելով նկատեցի,որ Ջեյը քնած է։Մոտեցա,ոտքերը վեր բարձրացրի ու ծածկեցի վերմակով։Ուզում էի դուրս գալ,երբ նրա գրպանից հեռախոսն ընկնելով կանգնեցրեց ինձ։
Լույսը վառվում֊հանգում էր' նամակ ուներ։Նայեցի Ջեյին' քնած էր,ապա նստեցի կողքին ու միացրի հեռախոսը։Կոդը հեշտությամբ բաց արի' նրա ծննդյան տարեթիվն էր։Բաց արի նամակը,որում գրված էր. ՙՙՊարոն Ջեյ Մին,ի՞նչ անենք։Նա էս տեմպերով կմեռնի,ինչպե՞ս պիտի նստեցնենք բանտ:Լավ չի՞ լինի պարզապես սպանենք նրան,։Բացի այդ Չանն անընդհատ այդ փոքրիկ փաստաբանի անունն է տալիս,ամեն վայրկյան նրան է որոնում՚՚։
Ես լրջացա.ՙՙՄի՞թե դա իմ մասին էր,մի՞թե Չանն իմ կարիքն ունի,փաստորեն Ջեյն այնքան էլ անմեղ չէ,նա հեշտությամբ կարող է մարդ սպանել՚՚։Ընկա մտքերով ու երբ գլուխս վեր բարձրացրի,տեսա որ Ջեյի զույգ աջքերն ինձ էին նայում։Ակամայից ճվացի,բայց նա փակեց բերանս։
-Յանդոն կարթնանա,սսկվիր,-ասաց նա ու ինձ դանդաղ հրեց դեպի մահճակալը։

"Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ-ն եմ"Donde viven las historias. Descúbrelo ahora