"Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ֊ն եմ"

14 3 0
                                    

  Մաս 6
Այդ սարսափելի վայրից,ինչպես ասեցի,մենակ չգնացի տուն։Ես Չանին տարա ինձ հետ։Արդեն ժամը գիշերվա 2-ն էր ու նա քնել էր տաքսու մեջ։Երբ տեղ հասանք,ես մեջքիս վրա նրան տարա տուն։
-Եկա՞ր,...էս ինչա՞։
-Յանդո,օգնիր խնդրում եմ,նա ծանր է։
-Սա մա՞րդ է,Աստված իմ։
Յանդոն իմ միակ,26 տարեկան ընկերն է,մենք միասին ենք ապրում արդեն 5 տարի։5 տարի առաջ տեղի ունեցած մեծ ավտովթարից,Յանդոյի շնորհիվ ես փրկվեցի:Նա նախկինում բռնցքամարտի չեմպիոն է եղել,իսկ հիմա սովորական բառմեն։
-Դաչոն,ինչ֊որ բան այն չէ՞,ո՞վ է էս տղամարդը,-հարցրեց Յանդոն սենյակի դուռը փակելով։
-Չգիտեմ,ես կրակն եմ ընկել,ամեն ինչ խառնվել է,գլխիցս մեծ գործերի մեջ եմ խրվել։Յանդո հնարավոր է ինձ դատեն։
-Դու մոռացա՞ր,որ փաստաբանը դու ես,ո՞վ պիտի քեզ դատի,ի՞նչ ես արել։
-Պիտի օգնես ինձ,ես քո խորհրդի կարիքն ունեմ։
Ես պատմեցի նրան ամեն ինչ,պատմեցի սկսած այսօրվա դատից,վերջացրած իմ ՚՚ծեծ ուտելուց,,։
Այսօր իմ ձախողման օրն էր։
-Պահո՜,փաստորեն օրենքի մարդը բանդիտների հետ դաշինք է կնքել,գործերդ վատ են ընկեր,-ասաց Յանդոն։
-Գիտեմ,դրա համար էլ քո կարիքն ունեմ,փրկիր ինձ...ու Չանին։
-Հա,ի դեպ սա է Չանը՞։Օտար տղամարդուն ի՞նչ գործ ունես,որ տուն ես բերել։
-Յանդո,նա երեխա է,-ասացի ես,նայելով քնած Չանին։
-Ձեռ ե՞ս առնում,էսքան մեծ երեխա որտե՞ղ ես տեսել,մի րոպե...սա խելա՞ռ է,հոգեկա՞ն։
-Հոգեկան չի,ուղղակի...ահ։
-Գժի հետ ի՞նչ գործ ունես Դաչոն։
-Յանդո՛։
-Լավ լավ,հիմա ինչ,սա էստեղ պիտի մնա՞։
-Հա,-հոգոց հանելով պատասխանեցի ես,-կամ պիտի հանձնվեմ,կամ պիտի մի հրաշքով փրկեմ և՛ ինձ,և՛ Չանին։Սիրտս կտոր֊կտոր եղավ,երբ տեսա թե ինչպես են նրան ծեծում։Յանդո դա սարսափելի էր։
-Հանգստացիր,մի բան կմտածենք չնեղվես,բայց իմ իմանալով գժին դատ չի հասնում։
-Դրանք շատ հարուստ են։Կեղծ թղթեր են պատրաստել,ըստ որի Չանը 100% առողջ է...:
-Չմտածես Դաչոն,ամեն ինչ լավ կլինի,-ինձ գրկելով ասաց նա,-ես քո կողքին եմ:
Էսպես մոտ կես ժամ էլ խոսեցինք,մի կերպ պարկեցինք ու այդ օրը լուսացրինք։

"Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ-ն եմ"Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin