"Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ-ն եմ"

11 2 0
                                    

Մաս 13(Փով Ջեյ)


Ես ցանկանում էի նրան։Ողջ շաբաթվա մեջ,այդ Յանդոն չի թողել մեզ մենակ,ու հիմա կրկին նա խանգարեց մեզ։Բայց Դաչոնը լաց էր լինում,մի՞թե վախենում էր ինձնից,մի՞թե մտածում էր,որ ես իրոք նրան կսպանեմ։
-Ասա,որ քնում ես,-կրկնեցի ես,ու մատներովս շոշափեցի նրա բարակ ու սպիտակ պարանոցը։
-Տեր Աստված,հայր մեր,որ երկինս ես...։
Խոսքերը շշնջալուց հետո նա կորցրեց գիտակցությունը։
-Դաչո՛ն,վեր կաց ի՞նչ եղավ...,Դաչոն արթնացի՛ր։
Ես վախեցա նրա համար,այդ պատճառով խփեցի պահարանին' ուժեղ ձայն լսվելու համար ու շտապ մտա մահճակալի տակ։Յանդոն լսեց դմփոցը,ձայն տվեց,այնուհետև ներս մտավ։

(Փովի ավարտ)

Երբ աջքերս բաց արի,Յանդոյին տեսա,որը ճնշումս էր չափում։
-Յանդո...։
-Լավ է արթնացար,ես սկսում էի արդեն անհանգստանալ։Ի՞նչ է եղել,ո՞նց ես,-ասաց նա ապարատը տեղավորելով տուփի մեջ,-ճնշումդ կարծես նորմալ է,ինչ֊որ բանից վախեցե՞լ ես։
Ես հիշեցի Ջեյին։Այո,ես վախեցել էի նրանից։Իմ տանը ես մարդասպան եմ պահում ու դեռ չգիտեմ հետագա քայլերիս մասին։
-Դաչոն,լսու՞մ ես ինձ,-հարցրեց Յանդոն,-բան չկա,երևի գերհոգնած ես,պարկիր քնիր։Հիշիր,որ այս պահերին պետք չէ լավ անել,այլ պետք է խելացի գործել։
Ճիշտ է ասում ընկերս։Ես պիտի խելացի գործեմ,սա պայքար է' պայքար ապրելու համար։
Յանդոն գնաց,իսկ ես ժամին նայեցի' լուսադեմ 5-ն էր դառնում ու պարկեցի։Անսպասելիորեն Ջեյը դուրս եկավ մահճակալի տակից ու նստեց կողքիս,իսկ ես ձևացրի թե քնած եմ։
Նա զգուշորեն պարկեց կողքիս,գրկեց իրանս ու գլուխը մցնելով մազերիս մեջ,շշուկով ասաց.
-Բարի առավոտ...։
Ի՞նչ կար մեր միջև։Նա ինձ չէր սիրում,բայց ինչ֊որ բան էր տալիս...այնպիսի մի բան,որ ես ուրիշներից չեմ կարող ստանալ։Ես վախենում էի նրանից,բայց և վստահում։Ինչու՞...ինչպե՞ս...։Արժե՞ր երկակի խաղ սկսել...,կամաց֊կամաց մտքափոխվում էի։Գուցե համբույրն էր,որ թողեց իր ազդեցությունը։
Այսպես լուսացրինք ևս մեկ շաբաթ։Ես քնած էի ձևանում,իսկ նա գրկում էր ինձ,մաղթում բարի քուն ու քնում։Եկավ երկար սպասված դատի օրը։

"Ես քո երեսն ունեմ,ես քո ԵՍ-ն եմ"Onde histórias criam vida. Descubra agora