-Մամ, որտե՞ղ է իմ թղթապանակը,-երկրորդ հարկի աստիճաններով արագ իջնելով հարցրեց Լիլիթը' խոհանոցում նախաճաշ պատրաստող իր մորը:
-Դու այն դրել ես հեռուստացույցի կողքի սեղանին, էլի ամեն ինչ վերջին վայրկյանին ես անում,-գլուխը օրորվելով ասաց Ռիտան:
-Դե լավ, մի բարկացիր, թե չէ ավելի շատ կուշանամ: Ի՞նչ ես պատրաստել,-թղթապանակը վերցնելով ու անհամբեր սեղանի մոտ նստելով ասաց Լիլիթը:
-Ձվածեղ ու բլիթներ: Դու համոզվա՞ծ ես, որ այդ աշխատանքը քեզ համար է :
-Մամ, եթե չէիր թողնելու, որ իմ մասնագիտությամբ աշխատեմ, ապա ինչո՞ւ եմ չորս տարի անիմաստ կորցրել ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
-Ես նկատի ունեմ այդ ամսագրում աշխատելը:
-Դե, ես դեռ ընդունված չեմ, սա իմ փորձնական հարցազրույցն է լինելու: Խմբագիրը նորմալ մարդ էր երևում , ինչո՞ւ պետք է վատ լինի:
-Չգիտեմ, ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ:
-Ի՞նչ, արա՞գ: Ես երկու տարի է ավարտել եմ ուսումս ու ահա նոր ինձ աշխատանք են առաջարկում:
-Դե, այո, դու ճիշտ ես,-մայրը մի փոքր ընկճված էր: Նա չէր սպասում, որ աղջիկը այսքան շուտ կմեծանա, ինքնուրույն փող կվաստակի:
-Մամ, մի անհանգստացիր: Թեթև, ոչ այնքան լուրջ հարցազրույց է լինելու: Նա ուղղակի երիտասարդ փաստաբան է, որը իր կարիերայի ընթացքում ոչ մի գործ տանուլ չի տվել, դեռ-Լիլիթը բացեց թղթապանակը, որպեսզի ավելի կոնկրետ ասի,-այն է 56 դատական գործ, բայց նա երիտասարդ է ու հենց դրանով էլ գրավել է մեր ուշադրությունը :
-Քանի՞ տարեկան է:
-Գրված է' 28:
-Լա՞վ ես պատրաստվել,-մտահոգ նայեց նա աղջկան ու նրան տվեց նախաճաշը:
-Այո մամ: Իսկ դու քանիսի՞ն ես գնալու աշխատանքի այսօր:
-Երկրորդ հերթ եմ վերցրել խանութում, չորսին: Դու կգաս, ես կգնամ: Եվ չմոռանաս, այսօր քո հոր ծննդյան օրն է, ծաղիկներ կգնես, որպեսզի գնանք գերեզմանոց,-Ռիտան կախեց գլուխը:
Նրանք երկուսն էլ տխրեցին:
-Լավ, ես երկուսին կգամ տուն ու կգնանք, -հանկարծ Լիլիթը աչքերը նայեցին ժամացույցին,-Աստված իմ, շուտով տասն է դառնում, իսկ ես դեռ դուրս չեմ եկել:
-Քանիսի՞ն էր հարցազրույցը:
-11:00:
-Դու կհացնես :
-Հուսանք: Ես դեռ օֆիսի տեղը պետք է փնտրեմ,-նա արագ հագավ իր բաճկոնը, ճտքավոր կոշիկները եւ դուրս եկավ:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս Ու Ոչ Մի Պարտավորություն 2
Любовные романыԵվգենյան էլ չկա, բայց Արամը դեռ շարունակում է ապրել: Նա չի մոռացել նրան: Առաջին սերը փոխում է քո ողջ կյանքը' առանց վերադարձի հնարավորության: Դու երբեք չես մոռանա քո առաջին սիրուն, ինչքան ուզում ես փորձիր: