Մաս 2

992 20 12
                                    

Շենքը յոթ հարկ ուներ, միանգամից երևում էր, որ օֆիսային տարածք է: Լիլիթը մտավ շենք: Պատին ցուցանակ էր փակցված, որի վրա գրված էր, թե որ հարկում որ կազմակերպությունն է:

Լիլիթը գտավ իր հարկը, վերջինն էր:
Նա քայլեց դեպի վերելակը, բայց նրանից առաջ մի տղամարդ էր կանգնած, որը վերելակի կանգնելուն պես մտավ նրա մեջ:

Դուռն արդեն փակվում էր, բայց Լիլիթը մի կերպ հասցրեց: Նա միայն վերջում նկատեց, որ դուռը այդ տղամարդու շնորհիվ բաց մնաց:

Նա մտավ, գլխով արեց իր <<փրկչին>>: Սև կոստյումով, լուրջ դեմքով ու իդեալական դիմագծերով այդ տղան նայեց նրան ու թեքեց գլուխը դեպի ելքը: Նրանք արդեն երրորդ հարկում էին:

Լիլիթը սառնություն զգաց նրա հայացքում, նա նրան դուր չեկավ:

Այդպես լռության մեջ էր շարունակվեց ևս չորս հարկ, դռները բացվեցին Լիլիթը դուրս եկավ ու հետ նայեց...Նա նույնպես դուրս էր գալիս այս հարկում:

Աղջիկը թեքեց գլուխը ու լուռ շարունակեց, տղան բավականին երիտասարդ ու բարձրահասակ էր:

Լիլիթը չներեց իր շեղումը և փորձեց կենտրոնանալ հարցազրույցի վրա: Նա ևս մեկ անգամ նայեց հարցերին և քայլեց դեպի ընդունարան:

-Բարև Ձեզ, ինչո՞վ կարող եմ օգնել:

-Ես հարցազրույցի համար եմ եկել, ինձ նշանակված էր: Լիլիթ...

-Այո, հիմա ձեզ կճանապարհռմ: Ուզում եմ զգուշացնել, որ Դուք շատ ժամանակ չունեք: Պարոն Ավագյանը շատ պլանավորված հանդիպումներ ունի:

Լիլիթին վիրավորեց քարտուղարուհու նման խոսելաձևը:

-Ուրեմն իմացեք, որ սա այդ կարևոր հանդիպումներից մեկն է:

Քարտուղարուհին չնայած նրանից առաջ էր քայլում, սակայն միևնույն է կարողացավ աչքը թեքել և արհամարհական հայացք նետել Լիլիթի ուղղությամբ, ինչը Լիլիթը ընդունեց վեր բարձրացրած հոնքերով :

Քարտուղարուհին մոտեցավ վերջին դռանը, ծեծեց այն ու ներս մտավ' Լիլիթին հայացքով կանչելով:

-Պարոն Ավագյան, ահա այն լրագրողը, որը հարցազրույց պետք է վերցնի ձեզնից,-արագ ասաց քարտուղարուհին անգամ չնկատելով, որ պարոն Ավագյանը այդ սենյակում չէ, սակայն ներս մտավ մեկ այլ դռնից' հյուրերին անգամ չնայելով:

-Այո, Դուք ազատ եք Ելենա, -ասաց նա ու սեղանին մոտենալուց հետո բարձրացրեց գլուխը, մի քանի վայրկյան նայեց Լիլիթին, հետո Ելենային և նշան արեց, որ նա գնա:

Սեքս Ու Ոչ Մի Պարտավորություն 2Место, где живут истории. Откройте их для себя