Պատահածից հետո Լիլիթը տուն էր գնացել և քնել: Երբ արթանացավ երեկոյան 6-ն էր: Նայեց հեռախոսին: Տիգրանից 2 բաց թողնված զանգ ուներ և 12 բաց թողնված զանգ անծանոթ համարից: Զարմացավ, սակայն այս դեպքում նա ընդհանրապես ցանկություն չուներ ինչ-որ բան ճշտելու: Նա ուղղակի իջավ խոհանոց, մայրը դեռ չէր եկել:
Սառնարանում Լիլիթը ուտելու ոչինչ չգտավ, ցանկությունն էլ կորավ, սակայն սառնարանի մի անկյունում վարդագույն գինու մի շիշ էր մնացել:
-Դե, գնացինք,-դիմելով շշին ասաց նա ու մի բաժակ վերցնելով նստեց հեռուստացույցի մոտ:
Նա բաժակը բաժակի հետևից լցնում և խմում էր: Այսպիսի պահերին է մարդ հասկանում, թե ինչքան տեղին կլիներ հիմա մտերիմ ընկերուհի ունենալը, բայց Լիլիթը այդ ընկերուհին չուներ:
Լիլիթը այնքան խմեց, որ ցանկցավ ինչ-որ մեկի հետ խոսել: Բացեց հեռախոսի հեռախոսագիրքը և սկսեց անուն փնտրել:
-Սա՝ չէ, սրան ես նեղացրել եմ...սա ինձ է նեղացրել, սա ո՞վ է....
Լիլիթը երկար փնտրեց, սակայն ոչինչ չգտավ, միայն հիշեց, որ ինչ-որ մեկը իրեն 12 անգամ զանգել է: Որոշեց պարզել, թե ով է եղել:
Զագերը գնացին: 2-րդ զանգից հետո հեռախոսը վերցրին:
-Ալո,-տղամադու ձայն էր,-Լիլիթ, դու լավ ես,-Արամն էր:
-Քեզ որտեղի՞ց իմ համարը,-արդեն կիսափակ աչքերով, գինով լի բաժակը ձեռքին հարցրեց Լիլիթը:
-Քեզ ի՞նչ է եղել, ձայնիդ հետ մի բան այն չէ...դու խմա՞ծ ես:
-Քո ինչ գործն է,-հազիվ հասկանալի ձևով ասաց աղջիկը,-գնա գրողի ծոցը, բոլորդ գնացեք:
-Որտե՞ղ ես:
-Քո ինչ գործն է...մեր տանը:
-Լավ է: ...գնա քնիր:
-Դու ո՞վ ես, որ ինձ ասում ես ես ինչ անեմ: Ես պտրաստվում եմ երեկույթի գնալ,-Լիլիթը այդ բանը հորինեց:
-Գնա քնիր,-հրամայական տոնով ասաց Արամը:
-Գնա գրողի ծոցը,-հակադարձեց Լիլիթը և անջատեց հեռախոսը:
ՄԻ քանի վայրկյան հետո հեռախոսը ևս 2 անգամ զանգց, իսկ հետո զանգերը դադարեցին:
Լիլիթը դատարկեց բաժակը և կրկին այն լցրեց: Նա հիշեց Տիգրանին և անցած գիշերը, վարդագույն գինին և նորից սկսեց լաց լինել: Հեկեկալու արդյունքում գինին թափվեց և Լիլիթի բարկությունը դրանից ավելի ուժգնացավ, նա բաժակը նետեց հեռուստացույցի վրա:
Բաժակը չափազանց բարակ էր, հեռուստացույցին ոչինչ չեղավ: Այնուհետև Լիլիթը վերցրեց հեռախոսը և սկսեց հերթով նայել իր և Տիգրանի համատեղ նկարները արշավների, երեկույթների, պիկնիկների ժամանակ:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս Ու Ոչ Մի Պարտավորություն 2
Lãng mạnԵվգենյան էլ չկա, բայց Արամը դեռ շարունակում է ապրել: Նա չի մոռացել նրան: Առաջին սերը փոխում է քո ողջ կյանքը' առանց վերադարձի հնարավորության: Դու երբեք չես մոռանա քո առաջին սիրուն, ինչքան ուզում ես փորձիր: