Մաս 7

983 19 10
                                    

Լիլիթը արթնացավ վաղ առավոտյան: Ամեն ինչ, կարծես թե, լավ էր: Հիշեց երեկ տեղի ունեցածը ու հիշեց այդ անտանելի Արամին: 

«Մի՞թե ես նրա հետ պետք է ճաշեմ»:

Նա աշխատավայրում պետք է լիներ 10:00-ին, դեռ չափազանց վաղ էր և նա որոշեց մոր համար նախաճաշ պատրաստել, նա այսօր ամբողջ օրը տանն էր մնալու հերթապահությունից հետո: Լիլիթը իր մորը շատ էր սիրում, միայն վերջերս էին նրանք իրարից օտարացել: Լիլիթը նրան էլ ոչինչ չէր պատմում, փորձում էր ավելորդ բեռ չլիներ: Մայրը շատ էր տանջվում, համենայն դեպս այդպես էր կարծում Լիլիթը: Հոր մահը նրանց ընտանիքի համար բավականին մեծ կորուստ էր: Նրանք այն ընտանիքներից չէին, որոնց անդամները յուրաքանչյուրը իր սենյակում էր փակվում տանը հայտնվելուն պես: Նրանք շատ մոտ էին: Միասին ընթրում էին, երբ բոլորը արդեն տանն էին, միասին հեռուստացույց էին նայում, հաճախ՝ ֆուտբոլ: Սա այն եզակի ընտանիքներից էր, որտեղ բոլորը ֆուտբոլ սիրում էին: Ամանորի համար բոլոր գնումները միասին էին կատարում: Նրանց տուն համարյա երբեք ոչ ոք հյուր չէր գալիս: Նրանք այդքան մոտ բարեկամներ չունեին և արդեն հաշտվել էին այդ փաստի հետ ու երջանիկ էին միմյանցով: Նույնիսկ հարևանները չէին գալիս: 

Չմտածեք, նրանք նրանց հետ լավ հարաբերությունների մեջ էին, ուղղակի միշտ հեռավորություն էին պահպանում:

Նրանք անգամ միասին էին  հիվանդանում, միասին էին հիվանդ պառկում, դպրոցից, համալսարանից, աշխատանքից ու հերթապահությունից բացակայում: Լիլիթը այդ օրերը ժպիտով էր հիշում:

Նա խոհանոցում էր, երբ լսեց աստիճանների ճըռճռոցը: Մայրն էր իջնում: Նա թեյ պատրաստեց, ալադիներ, թխվածքաբլիթը դրեց սեղանին:

Մայրը մտահոգ էր երևում: 

-Ինչ-որ բան է պատահե՞լ, մամ: 

-Կարծեց թե մորաքույդ իրեն լավ չի զգում, կանչում է իր մոտ գնամ, բայց ես հրաժարվեց: Սա իմ միակ ազատ օրն է, ուզում եմ քեզ հետ անցկացնել:

-Ի՞նչ ես ասում, մամ: Իհարկե գնա: Ես միևնույն է, ամբողջ օրը աշխատանքի եմ լինելու:

-Դու համոզվա՞ծ ես,-կասկածանքով հարցեց մայրը:

-Այո, այո:

-Լիլիթ, քեզ հետ ինչ-որ բան այն չէ, դու ինձ հետ նախկինում կիսվում էիր, իսկ հիմա՝ ոչ: Ի՞նչ է կատարվում քեզ հետ: Ինչ ընդունվել ես աշխատանքի ես կորցրել եմ իմ աղջկան: 

-Մամ, ամեն ինչ կարգին է: Իհարկե դժվարություններ կան, նոր աշխատանք, նոր կյանք, բայց ամեն բան լավ է, կհաղթահարենք:

-Իսկ Տիգրանն ինչպե՞ս է:

Այս խոսքերը լսելով Լիլիթը չկարողացավ զսպել արցունքները:

Սեքս Ու Ոչ Մի Պարտավորություն 2Место, где живут истории. Откройте их для себя