Լիլիթը և Արամը գնում էին Արամի փողոցով: Սա Լիլիթի ամենասիրելի փողոցներից մեկն էր, նրա կարծիքով՝ իսկական, երևանյան: Արամը, ինչպես խոստացել էր, լուռ էր: Լիլիթին բաց չէր թողնում այն միտքը, թե ինչու է Արամը իրեն հետապնդում:
Նա նույնիսկ մի պահ մտածեց, թե դուր է գալիս նրան, սակայն նա փորձեց իրենից հեռու վանել կասկածները և վերջապես հարցնել: Նա նայեց նրա վրա, Արամը շատ ուշադիր նայում էր ճանապարհին:
-Ի՞նչ ես դու այս ամենը անում:
Արամը նայեց նրա վրա ու շարունակեց լռել:
-Ինչո՞ւ չես խոսում,-բարկացած հարցրեց Լիլիթը:
Արամը մի քանի վայրկյան լռեց ու ասաց.
-Դու ինձ խնդրել էիր լռել, չէ՞:
Լիլիթը ավելի բարկացավ: Նա հասկանում էր, որ Արամը լռում է, որովհետև ինքն է այդպես ուզում: Հարցը նրան դուր չեկավ:
-Ես քեզ մինչև այս էլ շատ բան եմ ասել, բայց դու չես լսում: Ինչո՞ւ որոշեցիր այս խնդրանքս չմերժել:
-Հիմա, դու ուզում ես, որ քեզ ենթարկվեմ, թե չէ,-խորամանկ ժպիտով ասաց Արամը:
-Ես ուզում եմ, որ ինձ ասես, թե ինչ ես ուզում ինձնից:
-Ես քեզ եմ ուզում,-անակնկալ բարձր ձայնով ասաց Արամը:
Լիլիթը այնքան զարմացած էր նրա ձայնի բարձրության և ասածի բովանդակության վրա, որ լռեց ու էլ ոչինչ չասաց: Մոտ 1 րոպե լռելուց հետո Արամը շարունակեց.
-Դու ինձ դու ես գալիս:
Լիլիթը նայեց նրա վրա ու ասա.
-Ինչպիսի՞ պատասխանի ես սպասում քո այս հայտարարությունից հետո:
-Սպասում եմ, որ պատասխանես, ես քեզ դուր գասլի՞ս եմ, թե՝ ոչ: Ես այդ հարցի պատասխանը շատ եմ ուզում իմանալ, որովհետև մեր առաջին հանդիպումից սկսած ես առիթ եմ փնտրում քեզ հետ հանդիպելու, քեզ հետ խոսելու կամ ուղղակի տեսնելու համար: Հաճախ դու գալիս ես իմ երազներում: Հաճախ ես պատկերացնում եմ, որ որ մենք միասին ենք մեքենայում, չնայած դու այսօր առաջին անգամ նստեցիր մեքենաս: Երբեմն ես նայում եմ ֆեյսբուքի քո նկարներին այդ ապուշի հետ ու արյունս սկսում է եռալ:
-Ես և Տիգրանը բաժանվել ենք,- կարծես աարդարանալու համար ասաց նա:
Արամը թեթև ժպտաց ու նայեց նրան.
-Գիտեմ:
-Որտեղից գիտեի՞ր:
-Քեզ լացելուց տեսնելուց հետո հասկացա:
Լիլիթի համար սա անակնկալ էր.
- Դու ինձ բավականին երկար ժամանակ հետևել ես, այո՞:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս Ու Ոչ Մի Պարտավորություն 2
RomanceԵվգենյան էլ չկա, բայց Արամը դեռ շարունակում է ապրել: Նա չի մոռացել նրան: Առաջին սերը փոխում է քո ողջ կյանքը' առանց վերադարձի հնարավորության: Դու երբեք չես մոռանա քո առաջին սիրուն, ինչքան ուզում ես փորձիր: