Մաս 3

983 24 7
                                    

Լիլիթը մի կերպ դուրս գալով իրա կանգառում ուղևորվեց իր աշխատավայր, այն մեծ ու սպիտակ շենքի հինգերորդ հարկում էր: Դեռ չէր մոռացել իր ահավոր հարցազրույցը: Բացեց դուռը, մոտեցավ վերելակին ու հանկարծ նրա հեռախոսը զանգեց: Տիգրանն էր, ընկերը:

-Ալո, -ասաց Լիլիթը վերելակ մտնելով :

-Ալո, որտե՞ղ ես, քեզ ե՞րբ տեսնեմ այսօր:

-Այսօր ես տրամադրություն չունեմ:

-Իսկ ես շատ եմ ուզում քեզ,.դե, արի...

-Հիմա ես գա՞մ, թե դու էիր գալիս:

-Եթե արդեն կարողացա քեզ համոզել, ուրեմն ես կգամ:

-Լավ, 6-ին խմբագրության մոտ:

-Լավ, կարոտել եմ...

Լիլիթը անջատեց հեռախոսը, վերելակի դռները բացվեցին ու նա մտավ իր գրասենյակ:

Տեղավորվեց իր սեղանի մոտ, որը ընդհանուր սենյակի անկյունում էր: Նա հանեց վերարկուն ու արդեն պատրաստվում էր սկսել երեկ կիսատ թողնված նյութը շարունակել, երբ նրան մոտեցավ նրա խմբագիրը:

-Դե, ինչպե՞ս անցավ:

-...նորմալ...,-ասաց Լիլիթը: Նա հո տիկին Գայանեին չէր կարող ասել, որ իսկական սառը գորտի հետ էր գնացել հարցազրույցի:

-Լավ է, որովհետև դու միայն հարցազրույց չպետք է անես: Դու պետք է նրա մասին ռեպորտաժ պատրաստես' մեր կայքի համար: Պայմանավորվիր նրա հետ, դու ստիպված կլինես ավելի շատ ժամանակ նրա հետ անցկացնել օրվա ընթացքում:

Լիլիթը ուղղակի կոտրված էր, նա փորձ արեց առարկել, երբ նրա խմբագիրը ասաց հետևյալը.

-Այդ հարցազրույցից է կախված քո' մեր խմբագրությունում աշխատելու հնարավորությունը:

-Լավ,-ասաց նա:

-Քեզ տեսնեմ,-ասաց Գայանեն և ուղևորվեց կողքի սենյակ:

Լիլիթը հինգ վայրկյան առաջ կորցրեց իր աշխատելու հույսը, բայց միևնույն է զանգեց Արամին:

--Բարև Ձեզ: Ես եմ, Լիլիթը: Ուղղակի ուզում էի ասել, որ խմբագիրս որոշել է, որ Ձեր մասին ռեպորտաժ պիտի պատրաստվի, ես կհասկանամ, եթե Դուք հրաժարվեք, չէ որ այդպես ես Ձեր ժամանակը ավելի շատ կխլեմ: Ի՞նչ կասեք:

Մոտ 10 վայրկյան լռելուց հետո Արամն ասաց.

-Լավ,-ու Լիլիթի պատասխանին մի որոշ ժամանակ սպասելուց հետո անջատեց:

...
Նրանք հանդիպեցին մյուս առավոտյան : Լիլիթի հետ օպերատոր էլ կար, Կարենը, բայց նա այնքան էլ դուր չեկավ նրան:. Կպչուն բնավորություն ուներ : Նրանք նույն ժամին գրասենյակ գնացին:

-Ասում են' էս բիբարը լավ էլ հաջողակն ա,-ծիծաղելով ասաց նա:

Հնարավոր է, որ ուրիշի մասին արված այսպիսի նկատողությունը Լիլիթին դուր չգար, բայց Արամը նրան ահավոր դուր չէր գալիս: Նա ծիծաղեց ու նրանք նստեցին վերելակ:

Լիլիթի  համար շատ զարմանալի էր, որ Արամը նրանց սպասում էր հենց վերելակի մոտ:

Նա մոտեցավ Լիլիթին ու ձեռքը մեկնելով բարևեց:

-Բարև Ձեզ:

-Բարև,-ասաց Լիլիթը ու այդ պահին նրանց ձեռքսեղմումը դադարեցրեց Կարենը:

-Բարև Ձեզ,-նա սեղմեց Արամի ձեռքը ու թարս նայեց վրան: Լիլիթը դուր էր գալիս Կարենին:

-Գնա՞նք,-Լիլիթին նայելով ու ժպտալով հարցրեց Արամը:

Լիլիթը թեկուզ զարմացած էր Արամի այսքան ջերմ վերաբերմունքից, սակայն ոչինչ ցույց չտվեց դա ու նրա կողքով քայլելով նրանք երեքով մտան նրա աշխատասենյակ:

Սեքս Ու Ոչ Մի Պարտավորություն 2Место, где живут истории. Откройте их для себя