Լիլիթի մայրը աշխատում էր մինչև առավոտ, խանութը աշխատում էր 24/7:
Լիլիթը արթնացավ Տիգրանի շնչից, նա նրա դեպքին էր, իսկ Լիլիթը դա չէր սիրում:
Նա բարձրացրեց վերմակը, ամբողջովին մերկ էին:
Նրա առնանդամը...Լիլիթը ժպտաց, հեռացրեց այն իր ոտքից և գնաց խոհանոց: Նայեց ժամացույցին, 7-ն էր: Նա դեռ երեք ժամ ուներ աշխատանքի գնալու համար, իսկ Տիգրանին պետք է արթնացնել:
-Տիգրան, ուսանողներդ քեզ են սպասում,-Տիգրանը սկսեց դժգոհ շարժվել, իսկ երբ հասկացավ, թե ինչի մասին է խոսքը արագ կանգնեց:
-Ժամը քանի՞սն է,- հուզված հարցրեց նա:
-7-ը:
-Վախեցրիր, ճիշտ ժամանակին ես արթնացրել,ինձ ուտելու մի բան տուր:
-Հիմա,-Լիլիթը արդեն ձվածեղ էր պատրաստում:
Նրանք նախաճաշեցին, հագնվեցին և դուրս եկան միասին, Լիլիթը ինչ-որ մեկին պետք է համալսարանում հանդիպեր և մի գիրք վերցներ:
-Բայց արի առանձին մտնենք մասնաշենք,-հանկարծ ասաց Տիգրանը,-չեմ ուզում, որ դասախոսներս տեսնեն:
-Իսկ նրանց ինչ գործն է,-զարմացած հարցրեց Լիլիթը,-Տիգրանը նախկինում երբեք չի ամաչել նրանից:
-Ուղղակի, ավելորդ խոսակցությունների առիթ չեմ ուզում տալ, -նրանց խոսակցության պահին հանկարծ բաց թողեց նրա ձեռքը, երբ տեսավ առջևից եկող աղջկան:
-Բարև Տիգրանը,-նրան ժպտալով ասաց անծանոթուհին:
-Բարև,-դողացող ձայնով ասաց նա և տեսնելով Լիլիթի չհասկացող դեմքի արտահայտությունը՝ ավելացրեց,-սա Լիլիթն է, իմ ծանոթը:-Ծանո՞թը,-կրկնեց ժպտերես աղջիկը ու ձեռքը մեկնեց Լիլիթին,-իսկ ես նրա ընկերուհին եմ:
Լիլիթը քարացավ և ուշադիր նայեց Տիգրանին: Տղան նայեց նրան, իսկ հետո դիմեց աղջկան.
-Դու գնա լսարան, ես հիմա կգամ,-աղջիկը, մեր մեջ ասած <<բլանդինկա>> էր: Առանց որևէ բան կասկածելու վազեց լսարան:
- Ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ,-շրջվելով Լիլիթի կողմը ասաց նա, սակայն աղջիկն արդեն մուտքի դռնից դուրս էր վազում:
Տիգրանը չվազեց նրա հետևից, ափսոսաց իհարկե, որ զրկվեց Լիլիթից, բայց կորուստը մեծ չհամարեց:
Լիլիթը այսպիսի հարվածի չէր սպասում: Նա վազեց համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ, ներս մտավ և դատարկ լսարան գտնելով նստեց այնտեղ ու սկսեց հեկեկալ: Իրավագիտության ֆակուլտետում էր նստած:
Նա ուղղակի չէր հասկանում, թե ինչպես կարող էր այդպես կուրորեն հավատալ Տիգրանին:
Մոտ 30 րոպե անցել էր ինչ Լիլիթը դատարկ լսարանում նստած հեկեկում էր և հանկարծ դուռը բացվեց: Լսեկով դռան ճըռռոցը Լիլիթը թեքեց գլուխը ու սկսեց աչքերը արագ մաքրել, որպեսզի մտնողը չտեսնի նրան լաց լինելիս:
-Դուք լա՞վ եք,-հարցրեց նրան ծանոթ ձայնը:
Լիլիթը առանց գլուխը թեքվելու պատասխանեց, որ այո, նա լավ է:
Եվ հանկարծ ձայնը հարցրեց.
-Լիլի՞թ:
Լիլիթը արագ շրջվեց ու տեսավ նրան:
-Ի՞նչ է պատահել,-Արամը կանգնած էր նրա առջև, նրա աչքերից արդեն սկսել էր հոսել այն ամենը, ինչով նա առավոտյան շպարվել էր:
-Ոչինչ չի եղել, խնդրում եմ ինձ մենակ թող:
Արամը ինչ-որ մեկին ինչ-որ պարտադրելու հակում չուներ:
Նա շարժվեց դեպի դուռը, բայց վերջում մի պահ շրջվեց ու ասաց.
-Եթե ինչ-որ բանի կարիք ունենա՝ ասա,-ու արդեն պատրաստվում էր դուրս գալ, երբ նրան գլխին դիպավ ակնոցը:
Նա շրջվեց, Լիլիթը կատաղած էր: Արամը չափից դուրս զարմացած:
Լիլիթը սկսեց բարձր գոռալ.
-Ի՞նչ եք ուզում ինձնից: Մեր առաջին հանդիպման ժամանակ հինգ րոպե զրուցելուց հետո ինձ դուրս հանեցիք, երկրորդ հանդիպման ժամանակ հազիվ մի քանի հարցի պատասխանեցինք, հիմա էլ ձեր օգնությունն եք առաջարկում,-Լիլիթը Արամի վրա <<թափում>> այն, ինչը Տիգրանը պետք է ուտեր:
Նա չափից դուրս բարկացած էր և նրա բախտը բերել էր, որ Արամի փոխարեն ինչ-որ դասախոս չէր ներս մտնողը:
-Դու խելագար ես,-ասաց Արամը ու արդեն պատրաստվում էր դուրս գալ, երբ նրա վրա թռչեց Լիլիթի պայուսակի պարունակությունից ընտրված տետրը:
-Հիմա էլ ինձ դուրս անելու փոխարեն փախչո՞ւմ ես:
-Հիմա դու ուզում ես, որ գնամ, թե՝ մնամ,-հազիվ իրեն զսպելով հարցրեց Արամը:
-Իհարկե գնա,-ինքնագոհ ասաց Լիլիթը:
-Լավ,-ասաց նա ու նայելով նրան սկսեց ծիծաղալ:
-Բոլոր աղջիկներն են ծիծաղելի դառնում, երբ բարկանում են, թե միայն դուք:
-Ո՞վ մենք,-բարկացած հարցրեց Լիլիթը :
Արամը զգաց, որ արդեն շատ է խոսում.
-Լավ, ես գնացի: Հաջողություն քեզ:
Լիլիթը նորից մտածմունքների մեջ ընկավ: Ո՞վ էր ՆԱ, ում հետ Արամը արդեն որերորդ անգամը համեմատում էր նրան:
Մի քանի րոպե մտածելուց հետո նա հասկացավ, որ իզուր նր հետ այդպես վարվեց:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս Ու Ոչ Մի Պարտավորություն 2
RomanceԵվգենյան էլ չկա, բայց Արամը դեռ շարունակում է ապրել: Նա չի մոռացել նրան: Առաջին սերը փոխում է քո ողջ կյանքը' առանց վերադարձի հնարավորության: Դու երբեք չես մոռանա քո առաջին սիրուն, ինչքան ուզում ես փորձիր: