Մաս 1

935 42 34
                                    

Ուշադրությու՛ն, պատմությունը պատմում է գլխավոր հերոսուհու՝ Դահյոնի շունը՝ Կուման։

Երկու խելագար և մեկ բամբասկոտ շուն....Տեսնենք ինչ կստացվի։

- Հե՜յ, Կումա՛, այստեղ արի, Մինան լաց է լինում։ Այ՜շ, կաթը թափվեց։ Կումա՛։

Ինձ են կանչում, պետք է գնամ։ Տարիներ առաջ ես երիտասարդ ու գեղեցիկ էի, իսկ այսօր դայակ եմ դարձել։ Ի դեպ, բարև, սիրելի՛ ընթերցող, ես տարիքն առած շուն եմ՝ Կուման։ Կարծում եմ, դուք այս պատմությանը սկզբից պետք է ծանոթանաք։

2 տարի առաջ

Ես հաչում եմ լոգարանի դռան դիմաց ու Դահյոնին զգուշացնում, որ ուշանում է։

Ես աչքերս նոր էի բացել, երբ հայտնվեցի փոքրիկ Դահյոնի գրկում։ Դահյոնը խենթ է, ու այդ խենթությունը երբեմն չափն անցնում է։ Մոտ մեկ տարի առաջ Դահյոնն ավարտեց համալսարանը և մենք տեղափոխվեցինք մեր փոքրիկ բնակարան՝ հաշվի չառնելով Դահյոնի ծնողների բողոքներն ու դժգոհությունները։ Դահյոնը մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց ատում է իր մասնագիտությունը։ Իր համառ բնավորության շնորհիվ աշխատում է իր սիրելի մասնագիտությամբ։ Նա խոհարար է...Ավելի ճիշտ ավագ խոհարարի օգնական։

Դահյոնը դուրս եկավ ու կքանստելով սկսեց շոյել գլուխս։

֊ Կումա՛ , իմ սիրելի՛ Կումա։ Ես այնքան ուրախ եմ։ Գիտե՞ս՝ ինչու, ֊ ես գլուխս մի փոքր շարժեցի, ֊ այն փքված հավն(նա ավագ խոհարարին միշտ էլ տանել չի կարողացել) աշխատանքից դուրս է եկել։ Պատկերացնո՞ւմ ես, ես հնարավորություն ունեմ ավագ խոհարար դառնալու։

Դահյոնը կանգնում է ու լուրջ պաշտոնյաի դեմքով ու ձայնով սկսում խոսել.

֊ Այսօրվանից ճաշացանկը փոխվում է։ Այսուհետ հաճախորդներին կմատուցենք Դուբույի (Դահյոնի մականունն է) հատուկ բաղադրատոմսով ուտեստները, ֊ նա պառկում է կողքիս՝ հատակին ու ձայնը փոխում իր սովորական ձայնին, ֊ այո՛, և հետո ես բոլորին նախատելու եմ ու անտեղի զայրանալու։ Դա հաստատ զվարճալի կլինի, ֊ ես նրա գիրկն եմ նետվում ու մենք սկսում ենք ծիծաղել։

***

Դուբուն այնպես է քայլում աշխատակիցների կողքով կարծես արդեն ավագ խոհարար է։

Հագուստդ կեղտոտ է, ֊ լուրջ դեմքով դիմում է մատուցողներից մեկին։ Բոլորը հարցական հայացքներով նրան են նայում, ոմանք էլ քթի տակ ծիծաղում են լավ ճանաչելով Դուբույի խենթությունները։

Անկյունում մի անծանոթ է կանգնած, ով ևս ծիծաղում է։ Դա չվրիպեց Դուբույի աչքից, ու նա մոտեցավ անծանոթին։

You=I {JJK} ✓Where stories live. Discover now