Մաս 2

392 30 16
                                    

֊ Հիանալի աշխատանք էր, տղա՛ս։ Հաճախորդը շատ գոհ էր, այսօր հավելավճար կստանաս, ֊ ժպիտով հայտարարեց տնօրենը։

֊ Շնորհակալ եմ, ֊ ժպտալով խոնհարվեց։

֊ Մի հաճախորդ ցանկանում է փորձել այն Նիսուազը, որ հետ բերեցիք, ֊ ներս մտնելով ասաց մատուցողներից մեկը։

«Այո՛, իսկ ես մտածում էի ձախողել եմ պլանս», ֊ մտածեց Դուբուն։

֊ Հիանալի է, իմ օգնականը դա մեծ սիրով է պատրաստել, ֊ Գուկը ենթատեքստ ունեցող ժպիտով նայեց Դահյոնին։

֊ Դահյո՛ն, դու կարողանո՞ւմ ես Նիսուազ պատրաստել, ֊ զարմացած հարցրեց տնօրենը։

֊ Դե․․․Հա՛։

Հիմա՛ր աղջիկ, դու ընկար քո ձեռքով պատրաստած ծուղակը։ Այդ Գուկը իր ձեռքն է վերցրել խաղաքարտները։

֊ Ո՞ւմ եք սպասում, մատուցե՛ք։

֊ Ո՛չ, ֊ բղավեց Դահյոնը, իսկ տնօրները հանկարծակիի եկավ։

֊ Ինչ֊որ բան այն չէ՞։

֊ Կ․․․Կարո՞ղ եմ ես մատուցել։

֊ Դե․․․Եթե ուզում ես։

Դահյոնը վերցրեց սկուտեղը ու դանդաղ առաջ գնաց։ Ձեռքերը դողում են, իսկ ուղեղում խառնաշփոթ է։ «Ես աշխատանքս կկորցնեմ, եթե որևէ մեկը ուտի այս կծու Նիսուազը։ Ա՜խ, Աստված իմ, ի՞նչ անեմ․․․Իսկ եթե․․․», ֊ մտածեց Դահյոնը ու սկսեց դերասանություն անել։

֊ Գլուխս․․․Գլուխս պտտվում է, ֊ Դահյոնը Նիսուազը գետնին գցեց ու փորձեց ինքն էլ ընկնել, բայց Գուկը բռնեց նրան։

֊ Հաշիվը 1։1, վատ չէր, ֊ շշնջաց Դահյոնի ականջին ու օգնեց, որ կանգնի։

֊ Նիսուազը, ֊ տնօրենը ափսոսանքով նայեց հատակին, ֊ հիմա՛ր աղջիկ, այս ի՞նչ արեցիր։

֊ Ներեցեք, ֊ Դահյոնի դեմքին նայելով կկարծես, որ իրոք զղճում է։

֊ Այս ամիս աշխատավարձ կկրճատվի։

֊ Բայց․․․

֊ Լռի՛ր, ֊ հիասթափված ասաց ու դուրս եկավ։

***

Դահյոնը տան դուռը բացում է ու ես ուրախ դիմավորում եմ նրան։ Ուրախ հաչում եմ ու փորձում ասել․ «Հը՞ն, դու արդեն ավագ խոհարա՞ր ես»։ Դահյոնը հանգուցյալի դեմքով գնաց հյուրասենյակ՝ առանց ինձ ուշադրություն դարձնելու։ Ես պտտվում եմ նրա ոտքերի մոտ ու փորձում որևէ բան պարզել։ Այլևս չզսպելով արցունքները, նա գրկում է ինձ ու սկսում լաց լինել։

֊ Կումա՛, ֊ փոքր երեխայի նման բղավելով լաց է լինում, ֊ այդ փքված հավի փոխարեն ես հիմա նոր գլխացավանք ունեմ՝ Գուկը։ Այդ ինքնահավան սմբուկը կարծես հատուկ ստեղծված լինի ինձ նյարդայնացնելու համար։ Գիտե՞ս խնդիրը ինչումն է, այդ տխմարը իդեալական է։ Նա պարզապես ոչ մի թերություն չունի, ֊ ամբողջ տանը լսվում է Դահյոնի բարձր լացի ձայնը։ ֊ Պատկերացնո՞ւմ ես, նա ստանում է հավելավճար, իսկ ես զրկվում եմ մեկ ամսվա աշխատավարձից, ֊ սկսում եմ լիզել նրա դեմքը, դա նրան միշտ էլ հանգստացրել է։

You=I {JJK} ✓Where stories live. Discover now