Մաս 7

245 25 3
                                    

Թեև ես նախընտրում եմ իմ տաքուկ անկյունում քնել, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ Դուբուն ճիշտ վարվեց՝ ինձ ծնողների տանը թողնելով։ Մինչ ես կռիվ եմ տալիս Դահյոնի մոր թութակի հետ Դուբույի տանը կատարյալ լռություն է։
Կարծում եմ Դուբուն երազում Գուկին է տեսնում, որովհետև թեև քնած է, բայց ժպտում է։ Իսկ Գուկը ողջ գիշեր չկարողացավ քնել։ Մտքերը տանջում են նրան։ «Մի՞թե սիրահարվել եմ», ֊ մտածում է ու համբուրում Դուբույի գլուխը։ Ժպտում է ու շոյում Դուբույի դեմքը։ Այնքա՜ն ամուր է գրկել, ագահի նման շնչում է Դահյոնի բույրը։ Գուկի սիրտը արագ֊արագ բաբախում է, ձեռքերը դողում են, այլևս տարածություն չկար նրանց միջև, բայց նա ուզում է էլ ավելի մոտ գնալ նրան ու ականջին շշնջալ, որ սիրում է։ Բայց խառնակիչի նման այլ մտքեր էլ կան նրա գլխում։ «Իսկ, եթե նրա սրտում դեռ Մինհո կա։ Միգուցե, նա լուրջ հարաբերությններ չի ուզում ու ես ուղղակի միջոց եմ Մինհոյին մոռանալու համար։ Դա պարզել է պետք։», ֊ մտածեց ու զգուշորեն Դահյոնին անկողին տեղափոխեց։
֊ Ներիր, ֊ կքանստել է անկողնու մոտ ու ցածր ձայնով խոսում է, ֊ չգիտեմ սա ինչպես ստացվեց, բայց արդեն համոզվում եմ, որ սիրում եմ քեզ։ Շատ չբարկանաս, հա՞, ֊ համբուրեց Դահյոնի ճակատը ու ոտքի կանգնեց։
֊ Դեռ մեկ ժամ կա աշխատանքի սկսելուն, լավ է։
Արդեն ուզում էր դուրս գալ, բայց աչքը ընկավ Դահյոնի հեռախոսի վրա։
֊ Նա հաստատ չի արթնա, զարթուցիչ է պետք։ Հեռախոսով ինչ֊որ բան արեց հետո դրեց մահճակալի կողքին։
֊ Սա սեր չէ, խելագարություն է, ֊ ծիծաղելով դուրս եկավ։

***

Արդեն հինգերորդ անգամն է զարթուցիչը զնգում ու վերջապես Դահյոնը որոշեց վեր կենել, գոնե այն անջատելու համար։ Անջատեց զարթուցչիը ու ուզում էր գետին գցել, բայց վախից վեր թռավ։
֊ Ա՜, Աստված իմ, ֊ բարձր բղավեց ու հեռախոսը ձեռքից ընկավ։ Հեռախոսի էկրանին լայն ժպտացող Գուկի լուսանկարն է։

֊ Գուկ, որտե՞ղ ես։ Ես կսպանեմ քեզ, ֊ նորից հեռախոսը վերցրեց, ֊ ո՞ւր ես կորել։ Դու հիմա պետք է ծիծաղեիր ու ծաղրեիր ինձ։ Հե՜յ, ինչո՞ւ ես լռում։
Դուբուն սկսեց տնով շրջել, բայց Գուկից ոչ մի հետք չի մնացել։
֊ Մի՞թե երեկ ոչինչ էլ չի եղել, Գուկը ինձ հետ չի՞ գիշերել։ Ո՛չ, ո՛չ, դա երազ չէր, նա հաստատ այստեղ էր, ֊ նստեց հատակին՝ հենց այնտեղ, որտեղ քնել էին։ ֊ Այստե՛ղ․․․Այստե՞ղ, իսկ ինչպե՞ս եմ անկողնում հայտնվել։ Ա՜, ի՞նչ է կատարվում։
Դահյոնը վերցրեց հեռախոսը ու սկսեց արագ֊արագ քայլել։
֊ Զանգե՞մ, միգուցե ինչ֊որ բան է պատահել։ Լավ, կզանգեմ, երբ վերցնի կասեմ, որ պատահաբար եմ զանգել։ Հիանալի է, հենց այդպես էլ կանեմ։ Վե՛րջ, դե զանգի՛ր։
Երկար սպասելուց հետո վերջապես լսվեց Գուկի ձայնը։
֊ Ալո, ֊ ժպտում է, առանց հասկանալու։
֊ Դահյո՛ն, խանգարում ես։ Ավելի ուշ զանգ տուր, ֊ ասաց Գուկը ու միանգամից անջատեց հեռախոսը։
֊ Ի՞նչ, ֊ ժպիտը անհետացավ ու կարծես ամեն ինչ կոտրվեց, այդ թվում նաև Դահյոնի հիանալի պատկերացումները, ֊ իսկ ես կարծում էի, որ նորից կկատակես։ Դահյո՞ն, իսկ ո՞ւր մնաց մկնիկը, ֊ Դահյոնի աչքերում արցունքներ կան։ ֊ Իսկ ինձ թվում էր․․․Իսկական հիմար եմ։

***
Դահյոնը տխուր մտավ խոհանոց ու առանց որևէ մեկին բարևելու անցավ աշխատանքի։ «Որտե՞ղ է Գուկը», ֊ հայացքով փնտրեց Գուկին, բայց չգտավ։
֊ Պարոնին չե՞ք տեսել, ֊ հարցրեց խոհարարներից մեկին։
֊ Ոնց որ թե հանգստյան սենյակում է։
֊ Լավ։
«Երևի աշխատանքն է շատ, դրա համար է շուտ եկել։ Նա հաստատ չէր կոպտի ինձ։ Ուզում եմ տեսնել նրան ու ասել․․․․», ֊ Դահյոնի միտքը կիսատ մնաց, երբ բացեց պահեստի դուռը։
Գուկն ու Սանան ներսում նախաճաշում են ու բարձր ծիծաղում։
Դահյոնը դանդաղ ներս մտավ իբրև թե չի նկատել նրանց։ Ուզում էր, որ Գուկը նկատեր իրեն ու խոսակացությունը սկսեր։ Տեսնելով, որ Գուկից հույս չկա ասաց․
֊ Պարո՛ն, պատվերներ դեռ չկա՞ն։
֊ Չգիտեմ, եթե կան զբաղվի՛ր դրանցով, մինչ ես գործերս կվերջացնեմ, ֊ առանց Դահյոնին նայելու ասաց Գուկը։
֊ Իհարկե, Ձեր գործերին հետևեք, դրանք ավելի կարևոր են, ֊ հեգնանքով ասաց ու դուրս եկավ։
֊ Սիրում եմ, երբ բարկանում է, ֊ ժպտալով ասաց Սանային ու շարունակեց նախաճաշել։

***

֊ Իսկական ինքնահավան սմբուկ, քեզ վառելն էլ է քիչ, ֊ Դահյոնը ողջ զայրութը թափում է բանջարեղենի վրա։
֊ Մկնի՛կ, ինչպե՞ս ես։
֊ Հիանալի, ֊ բարկացած պատասխանեց Դուբուն։
֊ Լա՞ց ես եղել, ֊ հարցրեց Գուկը, ում ներսից կրծում է մեղքի զգացումը։
֊ Պարզապես սոխ եմ կտրում, ֊ ասաց ու ափսեից մեկ սոխ վերցնելով սկսեց դանակով հարվածել։
֊ Ամեն ինչ լա՞վ է։
֊ Համե՞ղ էր նախաճաշը։
֊ Կծուն մի փոքր շատ էր, բայց միևնույն է համեղ էր։
֊ Հա՜, պարզ է։
֊ Երեկվանից հետո Մինհոն զանգ տվե՞լ է, ֊ Գուկը փորձեց վերջնականապես համոզվել, որպեսզի դադարի տանջել Դուբույին։
֊ Մինհո՞ն, ֊ Դահյոնը զարմացած հայացքը շրջեց Գուկի կողմը, ֊ հա՛, մոռացել էի։ Զանգ էր տվել, այսօր ժամադրել է ինձ։ Միգուցե ընդմիջման ժամին հանդիպենք։
«Ինչո՞ւ է Մինհոից հարցնում, խանդո՞ւմ է։ Եթե այդպես է ուրեմն թող հասկանա ինձ», ֊ մտածեց Դահյոնը ու առանց մեղքի զգացման շարունակեց ստել։
֊ Իրո՞ք, ուրեմն դեռ սիրո՞ւմ ես նրան։
֊ Երևի, այսօր առավոտյան մի տեսակ կարոտեցի նրան։
֊ Ուրեմն․․․Լավ մոռացի՛ր։ Շարունակի՛ր աշխատել, ֊ ասաց ու դուրս եկավ։
֊ Գո՛ւկ, ֊ նրան մոտեցավ Սանան, ֊ պլանները դեռ ուժի մե՞ջ են։
֊ Կարծում եմ այլևս իմաստ չկա, նա այսօր ժամադրության է։
֊ Գո՛ւկ, ախր նույն բանը դու ես անում։ Չես հասկանո՞ւմ, որ նա դիտամամբ է անում, որ բարկանաս։ Վստահ եմ, ոչ մի ժամադրություն էլ չկա։
֊ Միգուցե ճիշտ ես, ֊ ասաց ու նորից մտավ խոհանոց։

Մինչ այդ Դահյոնը հասցրեց զանգ տալ Մինհոյին։

֊ Բարև։

֊ Դուբո՛ւ, ինչո՞ւ ես հիշել ինձ։

֊ Կարո՞ղ ենք հանդիպել, մոտավորպես ժամը երեքին։

 ֊ Ի՞նչ։

֊ Խնդրում եմ, պարզապես ուզում եմ խոսենք։

֊ Անկեղծ ասած ես ել եմ ուզում խոսել։

֊ Ահա, դե ուրեմն հանդիպում ենք։ Կգաս ինձ մոտ, միասին դուրս կգանք։

֊ Չգիտեմ ինչ կա մտքիդ, բայց կգամ։

֊ Առայժմ։

You=I {JJK} ✓Where stories live. Discover now