Մաս 9(վերջին)

358 33 14
                                    

Արդեն երկու տարի է անցել Ձեզ հայտնի դեպքերից։ Այսօր տխուր օր է․․․Դահյոնի մոր թութակն է սատկել։ Տանել չէի կարողանում նրան, բայց հիմա սիրտս ցավում է նրա համար։ Անտանելի բան է, երբ ինչ֊որ մեկին ընտելանում ես։ Կարծես թե կարոտում եմ նրան։ Ինչևիցե, եկեք մեկ այլ բանից խոսենք, թե չէ լաց կլինեմ։

Երևի արդեն ծանոթ եք իմ նախանձկոտ բնավորությանը։ Ես կարծում էի, որ այս պատմությունը իմ մասին պետք է լիներ, բայց․․․լավ կարող ենք մի փոքր զրուցել։ Մի փոքր ծերացել եմ, բայց միևնույն է գեղեցիկ եմ։ Ճիշտ է, դժվարությամբ եմ պոկ գալիս հատակից ու շարժվում, բայց ինձ էլ է պետք հասկանալ։ Ես ապրում եմ երեք խելագարների հետ։ Մեր ամեն հաջորդ օրը ավելի տարօրինակ ու խենթ է։ Դե հասկանում եք․․․Դուբուն, Գուկը, Մինան․․․Հեշտ չէ։ Ի դեպ Մինան․․․Իմ անքուն օրերի համար նա մի օր դժոխքում պատասխան է տալու։ Դուբույի ու Գուկի աղջիկն է։ Նա ավելի կամակոր է՝ քան իր ծնողները, նույնիսկ կարող է ավելի հեշտությամբ խառնաշփոթ ստեղծել։ Մի անգամ այնքա՜ն բարձր էր լաց լինում, որ երեքով անզոր էինք ինչ֊որ բան անել։ Իսկ վերջում․․․Մենք չորսով քնեցինք հենց հատակին։ Ի դեպ հատակին քնելը սովորություն է դարձել։ Դուբուն և Կուկը ծանր օրերից հետո իրար գրկում են ու հատակին քնում։ Ծանր օրերի մասին։ Դուբուն ու Գուկը իրենց սեփական ռեստորանը բացեցին։ Ամեն ինչ շատ դժվարությամբ ստացվեց, բայց նրանք չեն դադարում ջանասիրաբար աշխատել։ Մի խնդիր էլ կա, որի պատճառով մինչ օրս վիճում են։ Գուկը այդպես էլ չի համաձայնվում Ռատատույի մեջ սմբուկ ավելացնել։ Գրեթե ոչինչ չի փոխվել։ Դահյոնը մինչ օրս յոգուրտ է ուտում, երևի դա միակ պատճառն է ծնողների տուն գնալու համար։ Մի քանի անգամ նոր հեռախոս գնելուց հետո Գուկը վերջապես մի խելացի բան մտածեց։ Նա պատերի վրա բարձեր է ամրացրել, որովհետև ամեն առավոտ Դահյոնը զարթուցիչի ձանը լսելուց հետո հեռախոսը պատին է հարվածում։ Ա՜խ, ես՝ ծեր Կումաս, ինչպե՞ս կարող էի անտարբեր անցնել։ Ձեզ պետք է պատմեմ, ինչպես Գուկը առաջարկություն արեց Դահյոնին։

Flashback
֊ Ո՞ւր ենք գնում, Գուկ, ֊ զգուշորեն բռնեց Չոնգուկի ձեռքը ու հարցրեց։
֊ Անցյալ։
֊ Խելագարվե՞լ ես։
֊ Միշտ եմ այդպիսին եղել, ֊ ձեռքով գրկեց Դուբույի իրանից։
֊ Դեռ մի բան էլ հպարտանո՞ւմ ես, ֊ ծիծաղելով հարցրեց Դուբուն։
֊ Լսիր, լա՞վ չէ, որ նման ենք։
֊ Հե՜յ, հենց նոր դու ինձ խելագա՞ր անվանեցիր։
֊ Այո՛։
֊ Թե ինչու եկա, պետք է Կումայի հետ ֆիլմ դիտեի։
֊ Լավ, լավ գրեթե հասնում ենք և ընդհանրապես պարտադիր չէ վիճելը։
֊ Ճիշտն ասա, ինձ ինչ֊որ թո՞ւյն ես տվել։
֊ Չէ՛, երազիդ ի՞նձ ես տեսնում, ֊ ծիծաղելով ձեռքը իջեցրեց ու բռնեց Դուբույի ձեռքը։
֊ Ո՛չ, պարզապես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպես սիրեցի քեզ։ Կարծես երեկ լիներ, որ «նկարդ» ամրացրել էի պատին ու դանակներով հարվածում էի, ֊ սկսեց ծիծաղել։
֊ Այդ օրը չէ՞ր։
֊ Ի՞նչը։
֊ Մեր առաջին համբույրը։
֊ Լավ է, որ քնած էիր, ֊ ծիծաղում է, ֊ ես հիմար դեռահասի նման քեզնով էի հիանում։
֊ Քնա՞ծ, քեզ է թվում։ Այդ նույն դեռահասի նման ես էի քեզնով հիանում, մինչ մուշ֊մուշ քնած էիր։
֊ Ինձ դուր է գալիս այս անկեղծությունը, ֊ անընդհատ մեղմ ժպտում են ու ավելի ամրացնում ձեռքերի կապը։
֊ Ա՜խ, որքա՜ն անվստահ էիր։ Այնպես վախենալով ետ գնացիր, քո փոքրիկ համբույրից հետո։ Մինչև հիմա հիշում եմ վախեցած դեմքդ, երբ կռացա ու խորհրդավոր ձայնով ասացի, որ դառը սուրճ եմ ուզում։
Մի քանի րոպե ծիծաղելուց հետո Գուկը ասաց․
֊ Հասանք։
֊ Ընթրի՞ք, մտածում էի ինչ֊որ հետաքրքիր բան ես մտածել, ֊ ռեստորան մտնելով ասաց Դուբուն։
֊ Մադա՛մ, ֊ աթոռը առաջ քաշելով դիմեց Գուկը։
֊ Օ՜, հուսադրող է, ֊ թագուհուն վայել կեցվածքով նստեց։
֊ Ձեր պատվերը շուտով պատրաստ կլինի, ֊ զգուշացրեց մատուցողը ու գնաց։
֊ Կարծում էի նախ մենյուն կնայենք, ֊ մի փոքր տարօրինակ հայացքով ասաց Դուբուն։
֊ Անիմաստ ժամանակ կորցնե՞նք, դրա փոխարեն ինձ նայիր։
֊ Ինքնահավան սմբուկ։
֊ Մկնիկ, գիտե՞ս, երբ գալիս եմ ռեստորան ինձ թվում է աշխարհը գլխի վայր շուռ է գալիս։
֊ Ճիշտ է, անսովոր է, երբ մենք նստած ենք ու մեզ են մատուցում։
֊ Երևի հիմա ինչ֊որ մեկը արագ֊արագ մեր պատվերն է պատրաստում ու մտքում անիծում ինձ։
֊ Ինչո՞ւ, դու բոլոր պատվերները կատարելու ժամանակ անիծո՞ւմ ես հաճախորդներին։
֊ Ո՛չ, պարզապես նա հաստատ կնախընտրեր պիցցա պատրաստել, քան․․․
֊ Ի՞նչ։
֊ Ահա, եկավ։
֊ Ձեր պատվերը, ֊ մատուցողը սեղանին դրեց սկուտեղը ու գնաց։
֊ Ի՞նչ կա մտքիդ, ի՞նչ է ափսեի ներսում։
֊ Չգիտեմ, կարգադրել էի իրենց հայեցողությամբ մի բան պատրաստել։
֊ Տեսնենք, տեսնենք, ֊ անհաբերությաբ բացեց սկուտեղը, ֊ ի՞նչ, ձե՞ռք ես առնում։
֊ Այս ի՞նչ վատ սպասարկում է, կարծում եմ ծուլացել են ինչ֊որ բան պատրաստել․․․Կամ միգուցե նրանք կարծում են, որ մի ողջ աման սմբուկը ռոմանտիկ է։
֊ Հա՛, ռոմանտիկ է․․․Բայց քեզ համար անհարմար չէ՞․․․ Դե տարօրինակ է, որ սմբուկը սմբուկ ուտի։
֊ Ինչ հիմար եմ, մկինիկները ավելի ռոմանտիկ կլինեին։
֊ Ափսոս․․․․
֊ Մատուցո՛ղ, ֊ Գուկը ծիծաղը զսպելով կանչեց մատուցողին։
֊ Պատրա՞ստ է։
֊ Այո՛, հիմա կբերեմ։ Սմբուկները կարո՞ղ եմ տանել։
֊ Այո՛, ռոմանտիկ միջավայրը ապահովված է։
֊ Գուկ, չե՞ս կարծում, որ պետք չէ բոլորն իմանան մեր տարօրինակությունների մասին։
֊ Երբվանի՞ց է սմբուկը տարօրինակ համարվում։
֊ Չէ՛, կներես, ամեն ինչ նորմալ է, ֊ ասաց Դուբուն, ով արդեն խուճապի է մատնվում։
֊ Բարի ախորժակ, ֊ մատուցողը սկուտեղը դրեց սեղանին ու գնաց։
֊ Հուսով եմ ներսում մկներ չեն, ֊ կասկածելով հարցրեց Դուբուն։
֊ Չեմ կարող վստահեցնել։
֊ Չէ՛, ես հաստատ պետք է Կումայի հետ ֆիլմ դիտեի։
֊ Դե բացի՛ր։
Դահյոնը կամաց ու վախենալով բացեց։
֊ Նիսուա՞զ։
֊ Բարի գալուստ անցյալ, ֊ ժպտալով ասաց Գուկը։
֊ Կծո՞ւ է։
֊ Ես չեմ պատրաստել։
֊ Բայց ինձ համար են պատրաստել, այն էլ քո կարգադրությամբ։
֊ Դե փորձի՛ր։
֊ Ը՜մ, համեղ է, ֊ մի փոքր կտոր բերանը դրեց, ֊ շա՜տ համեղ է։
֊ Բարի ախորժակ, ֊ ևս մեկ սկուտեղ բերելով ասաց մատուցողը։
֊ Կուկ, սա սկսում է ինձ դուր գալ, ֊ Նիսուազը մի կողմ դրեց ու սկուտեղ իրեն մոտեցրեց։
֊ Բացի՛ր։
֊ Պեկինյան բա՞դ, ֊ զարմացած Կուկին է նայում, ֊ սրա՞ պատճառով հավելավճար ստացար։ Իսկ իմ մեկ ամսվա աշխատավարձը․․․Ցավոտ է։
֊ Բախտս բերեց, որ հորս ընկերն էր, ֊ ծիծաղում է, ֊ չեմ կարծում, որ Նիսուազը կգոհացներ նրան, այն էլ կծու։
֊ Եվս մեկը, ֊ մատուցողը մեկ այլ սկուտեղ բերեց։
Արդեն առանց սպասելու Չոնգուկի թույլտվությանը բացեց։
֊ Ռատուտույ է, ֊ մի փոքր կերավ, ֊ առանց սմբուկ։
֊ Այո՛, ուզում եմ համոզվես, որ այդպես ավելի լավ է։
֊ Միևնույն է ես իմ կարծիքին եմ։
֊ Ո՛չ, ո՛չ հիմա վիճելու ժամանակը չէ, ֊ մեղմ ժպտաց։ ֊ Մատուցող, վերջինը։
Եվս մեկ սկուտեղ ավելացավ սեղանին։
֊ Երևի ծովամթերք է․․․Դե, հիշո՞ւմ ես, որ աղբամանը նետեցիր։
֊ Չգիտեմ․․․Բացի՛ր։
Դահյոնը անհաբերությամբ բացեց, բայց․․․․
֊ Գուկ․․․Սա․․․Սա մատանի է։
Չոնգուկը վեցրեց շողշողուն մատանին ու կքանստեց։
֊ Մկնի՛կ, պատրա՞ստ ես հրաժարվել թխվացքաբլիթ պատրաստելուց։ Պատրա՞ստ ես ամեն օր բրինձ ու բանջարեղեն պատրաստել, որպեսզի ճարպագունդ չդառնամ։ Հիշո՞ւմ ես, այն «գուշակն» էր ասում, որ կնոջս զգուշացնեմ։
֊ Հիշում եմ, ֊ Դահյոնի աչքերից արցունքեր են հոսում։
֊ Ուրեմն․․․Օրիորդ Մկնի՛կ, կդառնա՞ս իմ կինը։
֊ Այո․․․Այո, ֊ նրա արցունքերը միմյանց հերթ չեն տալիս ու արագ֊արագ ցած են իջնում։
Գուկը մոտ եկավ ու ամուր գրկելով հաբուրեց նրան։ Ռեստորանի մյուս հաճախորդները ոտքի կանգնած ծափահարում էին, ոմանք նույնիսկ լաց էին լինում։
֊ Այդքան լուրջ մի՛ ընդունիր խոսքերս։ Դու կարող ես պատրաստել թխվացքաբլինթեր․․․Մինայի համար։
֊ Ո՞ւմ, ֊ արցունքները մաքրելով հարցրեց։
֊ Մեր աղջկա՝ Մինայի։
֊ Հա՜, անպայման, ֊ ծիծաղեց ու ամուր֊ամուր գրկեց Գուկին։
Flashback end

Ինքներդ տեսաք, թե ինչ տարօրինակ ստացվեց ամեն ինչ, դրա համար ավելի լավ է հարսանիքի մասին չպատմեմ։ Գիտեմ, որ շատ եմ բողոքում նրանցից, բայց միևնույն է, կարծում եմ նրանք ամենակատարյալ զույգն են։ Հաճախ են վիճում, բայց ավելի հաճախ գրկախառնվում են։ Կարծում եմ այս երկուսի մասին դեռ շա՜տ երկար կարելի է խոսել, բայց ես ծեր եմ ու առանձնապես խոսելու ցանկություն չունեմ։ Միգուցե սպասենք Մինան մի փոքր մեծանա ու հենց ինքն էլ պատմի։
- Հե՜յ, Կումա՛, այստե՛ղ արի Մինան լաց է լինում։ Այ՜շ, կաթը թափվեց։ Կումա՛։

Ինձ են կանչում, պետք է գնամ։

Վերջ։ Հուսով եմ Ձեզ դուր եկավ իմ աշխատանքը։ Շնորհակալ եմ կարդացողներին և հատկապես կարծիքներ գրողներին։ Ես, Կուման, Դուբուն, Կուկը, Մինան, բոլորս Ձեզ շա՜տ ենք սիրում ։Ճ

You=I {JJK} ✓Where stories live. Discover now