Մաս 6

259 28 4
                                    

Մոտ 10 րոպե է Դահյոնն ու Գուկը լուռ քայլում են։ Չնայած Դահյոնը արդեն սկսում է զղջալ իր խնդրանքի համար, որովհետև Գուկը խոսակցություն սկսելու փորձեր չի անում։

֊ Ես չէի ուզում, ֊ հույսը կորցրած, սկսեց խոսել Դահյոնը։

֊ Իրո՞ք, իսկ ես ուզում էի։

֊ Պարզապես․․․Պարզապես այդ տխմարը՝ Մինհոն, ֊ Դահյոնը ունքերը կիտեց։

֊ Ո՞վ էր, անկեղծ ասած նա մի փոքր տարօրինակ պահվածք ուներ։ Դու, նա․․․Կպատմե՞ս։

֊ Մենք միասին ենք մեծացել, նա մեր հարևանն է։ Դժբախտաբար նաև նույն դպրոցում ու համալսարանում ենք սովորել։ Չգիտեմ, ավելի ճիշտ ամաչում եմ խոստովանել, որ ժամանակին սիրել եմ նրան։ Դա բախտիս կողմից ինձ ուղարկված ամենատհաճ բանն էր։ Եկավ ժամանակ, երբ մենք սկսեցինք հանդիպել։ Չնայած վստահ եմ, որ երբեք էլ չի սիրել ինձ։ Ինչևիցե, պետք է անկեղծ լինեմ։ Նրա կողքին ես երջանիկ էի։

֊ Եվ ի՞նչ եղավ հետո, դու դեռ սիրո՞ւմ ես նրան։

֊ Իմ հիանալի ու անթերի աշխհարից այն կողմ շշուկներ էին պտտվում, որ ինձ պես ևս մի քանի հոգի կան նրա կողքին։ Հիշում եմ, մեր սիրելի այգում էինք, ես ժպտալով նրան պատմեցի այդ ամենի մասին։ Այնքա՜ն վստահ էի, որ այդ ամենը սխալ է, նույնիսկ սովորականի պես գլուխս հենել էի նրա ուսին ու երրորդ դեմքով պատմում էի, ոչ այքան հաճելի խոսակցությունների մասին, որոնք մեզ էին ուղված։ Նա նրբորեն գլուխս բարձրացրեց ու առանց մեղքի զգացման, ասաց․ «Իրականում, Դուբո՛ւ․․․Քեզ հետ պարզապես հաճելի է ու վերջ»։ Դրան հետևեց նաև բազմաթիվ բացատրություններ, որոնք անկեղծ ասած լավ չեմ հիշում, որովհետև հիմարի նման լաց էի լինում։ Հենց այդ ժամանակ էլ սկսեցի խոհանոցով հետաքրքրվել։ Ամեն հնարավոր տարբերակ օգտագրոծում էի, համալսարան չգնալու ու նրան չհանդիպելու համար, որովհետև ամեն անգամ նրան տեսնելիս հիմար լինելու զգացողություն էի ունենում։ Երկար ժամանակ սթրեսի մեջ էի, բայց դրա ականատեսը միայն Կուման էր։ Ծնողներս այդպես էլ չիմացան մեր հրաշալի պատմության մասին։ Հասկանո՞ւմ ես, եկավ մի ժամանակ, երբ իմ բոլոր վախերը սկսեցին գլուխ բարձրանալ։ Գիտեմ, որ հիմարի տպավորություն եմ թողնում, բայց այդ օրվանից հետո ես իրոք փոխվել եմ։ Երևի հենց այդ օրն է մեղավոր, որ մինչ օրս Կումայից բացի այլ ընկերներ չունեմ, ֊ Դահյոնը խորը շունչ քաշեց ու թեթևության զգացումով արտաշնչեց, ֊ դե․․․Երևի վերջ։

֊ Դեռ սիրո՞ւմ ես նրան։

֊ Կարծում եմ, ո՛չ։ Համենայն դեպս նրան սպանելու ցանկությունը մի փոքր մեղմել է։ Նույնիսկ հիմա մտածում եմ, որ արդեն ժամանակն է նրան անցյալ ուղարկել։

You=I {JJK} ✓Where stories live. Discover now