Մաս 8

256 27 6
                                    

Արդեն ընդմիջում է ու բոլորը հավաքվում են ճաշելու։
֊ Դահյոն, մինչ ճաշելը ուզում էի ասել․․․, ֊ փորձեց խոսել Գուկը։
֊ Դահյոն, մուտքի մոտ քեզ են հարցնում, ֊ ասաց աշխատակիցներից մեկը։
֊ Հետո կխոսենք, Գո՛ւկ։
Դահյոնը հանեց համազգեստը ու գնաց դեպի մուտքը։ Գուկն էլ հետևեց նրան։
֊ Բարև, ֊ ձեռքով բարևեց մուտքի մոտ կանգնած Մինհոյին։
֊ Բարև, Դուբո՛ւ։ Գո՞ւկ, բարև, ֊ նկատեց Դուբույի ետևում կանգնած Կուկին, ֊ ինչպե՞ս ես։
֊ Լավ։
֊ Գնա՞նք, ֊ առանց Գուկին ուշադրություն դարձնելու ասաց Դահյոնը։
֊ Իսկ ընկերդ դե՞մ չէ։
֊ Ես․․․Դե․․․, ֊ Գուկը սկսեց կմկմալ։
֊ Խնդիր չկա, գնանք, ֊ Դահյոնը Մինհոյի թևից բռնեց ու դուրս գնացին։
֊ Ինչ հիմարություն արեցի, ամեն ինչ այնքա՜ն լավ էր, ֊ Գուկը գլուխը կախեց ու ծանր հոգոց հանեց։ ֊ Այս ամենը հարթելը դժվար է լինելու։

***

Դահյոնը ու Մինհոն այգում են։
֊ Հիշո՞ւմ ես մի ժամանակ որքա՜ն հաճախ էինք այստեղ գալիս, ֊ ժպտալով ասաց Դահյոնը։
֊ Երբվանի՞ց ես սկսել հանգիստ խոսել այդ թեմայի շուրջ։
֊ Երեկվանից։
֊ Լսի՛ր, ինչո՞ւ ես անում սա։ Դու երկուսիդ էլ տանջում ես։

֊ Դու ոչինչ չգիտես։
֊ Հավատա՛, բարդ չէ գուշակելը։ Երեխայություն եք անում։
֊ Ես պարզապես ուզում եմ, որ նա հասկանա, թե ինչ եմ զգում ամեն անգամ Սանային նրա կողքին տեսնելիս։
֊ Ուրեմն սիրո՞ւմ ես նրան։
֊ Ե՞ս, Կո՞ւկին․․․Չգիտեմ, չէ՛։
֊ Հիմա՛ր, դու նույնիսկ չես մտածել այդ ուղղությամբ։
֊ Մտածել եմ, բայց․․․Մի՞թե սիրում եմ։ Ո՛չ, ախր ես նրան տանել չեմ կարողանում։ Նա ինքնահավան է, հիմար, կնամոլ ինչպե՞ս սիրեմ նրան։ Եթե նրան համբուրելը ու գրկելը հաճելի է, դա դեռ չի նշանակում, որ սիրահարվել եմ։
֊ Իսկ ի՞նչ է նշանակում։
֊ Չգիտեմ, երևի նա ինչ֊որ թույն է տվել ինձ, որ այդպես զգամ։

֊ Դու զառանցում ես, մի կողմ դի՛ր հպարտությունդ ու խոստովանի՛ր, որ սիրում ես նրան։
֊ Իսկ, եթե նա էլ քեզ պես անի։
֊ Ո՛չ, չի անի։
֊ Ինչո՞ւ ես այդքան վստահ։
֊ Որովհետև նա սիրում է քեզ։ Ես քեզ երբեք էլ անկեղծ չեմ սիրել, միգուցե մի քանի օր հետաքրքրել ես ինձ ու ցանկացել եմ համբուրել քեզ, բայց դա սեր չէր։

֊ Չգիտեմ տխրե՞մ, թե՞ ուրախանամ, որ այդ խոսքերդ այլևս չեն ցավեցնում ինձ։
֊ Ուրախացի՛ր, որովհետև քո կյանքում Չոնգուկ կա։
֊ Շնորհակալ եմ, ֊ մոտ եկավ ու գրկեց Մինհոյին։
֊ Ուրեմն կարո՞ղ եմ քեզ Դուբու ասել։
֊ Դե․․․Դահյոն ավելի լավ է։
֊ Ինչպես ասես, Դուբո՛ւ։
***
Դահյոնը խճճված մտքերով հասավ ռեստորան։ Մտածում էր ներողություն խնդրել, իսկ հաջորդ վայրկյանին ոտքով հարվածում էր հատակին ու երդվում, որ երբեք ներողություն չի խնդրի Գուկից։ Ի՞նչ անել։ Այդպես էլ խնդրի լուծում չգտավ։
Դահյոնը որոշեց անել այնպես ինչպես կստացվի հենց նույն րոպեին, առանց մտածել։ Նա միշտ է այդպես անում այսպիսի դեպքերում ու միշտ էլ ամեն ինչ վատ է վերջանում։ Բայց, ախր մենք Դահյոնի մասին ենք խոսում, ուրեմն ինչպե՞ս կարող է ինչ֊որ բան լավ վերջանալ։
Խոհանոցի ճանապարհին մտքում պատրաստած բոլոր բառերը ու պլանները մոռացավ, երբ տեսավ Սանային ինչ֊որ տղայի գրկում։ Առանց մեկ վայրկյան մտածել մոտ գնաց ու սկսեց բղավել։
֊ Չե՞ս ամաչում, Սանա՛։ Նախ Գուկը, հիմա էլ նա՞։ Կարո՞ղ ես կողմնորոշվել։
֊ Դահյոն, ֊ ցածր ձայնով փորձեց խոսել Սանա։ Նրա ձայնի մեջ ակնհայտ վախ ու զղջում կա։
֊ Ի՞նչ, մի՞թե չէիր նկատել, որ Գուկը ինձ համար պարզապես ավագ խոհարար չէ։
֊ Ի՞նչ է այստեղ կատարվում, Սանա՛, ֊ ոչինչ չհասկանալով հարցրեց Սանայի կողակիցը, ով խիստ կասկածում էր, որ Սանան ընդունակ է որևէ վատ բան անել։
֊ Ոչինչ, ոչինչ, դու ամեն ինչ գիտես, սիրելի՛ս, մի՛ մտածիր, ֊ կիսալացակումած ասաց Սանան։
֊ Գո՞ւկը, ֊ արդեն ամեն ինչ հասկանալով հարցրեց։
֊ Ախ, ուրեմն դո՞ւ էլ գիտեիր, որքա՜ն ստոր եք, ֊ զզվանքով նետեց Դահյոնը։
֊ Այս ինչ ձայներ են, ֊ մոտ եկավ Գուկը։
֊ Դեռ հարցնո՞ւմ ես։ Արդեն խճճվեցի։ Դո՞ւ ես Սանային դավաճանում, թե՞ նա քեզ, ֊ քմծիծաղով հարցրեց Դահյոնը։
֊ Գուկ, ես ոչինչ չեմ ասել, միայն վիճակը ավելի չբարդացնելու համար, բայց հիմա խնդրում եմ, հանգստացրո՛ւ նրան, ֊ բարկացած ասաց Սանան։

֊ Սանա, ներիր, ես հիմա ամեն ինչ կհարթեմ։
֊ Ի՞նչ է այստեղ կատարվում, գրողը տանի։
֊ Դահյո՛ն, արի՛, ես ամեն ինչ կբացատրեմ, ֊ Գուկը Դահյոնի թևից բռնեց ու թեև Դահյոնը հակառակվում էր, բայց նրան հաջողվեց ռեստորանից դուրս հանել նրան։
֊ Բա՛ց թող ձեռքս։
֊ Ուրեմն խոստացիր լսել ու չընդհատել։
֊ Որ ստե՞ս։
֊ Ինչո՞ւ պետք է ստեմ, գրողը տանի, ֊ Գուկը արդեն բավականին զայրացած է ու բղավելով է խոսում։
֊ Որովհետև, երբ վերլուծում եմ մինչև հիմա եղած դեպքերը, զգում եմ, որ ինձ հիմարի տեղ եք դրել ու մի լավ ծիծաղել եք։
֊ Իսկ կարո՞ղ ես չմտածել։ Քո մտքերը միշտ հիմար վերջաբան են ունենում։
֊ Դե, եթե ինչ֊որ տեղ Գուկ կա, ուրեմն վստահաբար հիմար վերջաբան կունենա։
֊ Ինչո՞ւ չենք կարող պարզապես խոսել, առանց միմյանց վիրավորելու։ Պարզապես լռի՛ր, լա՞վ։ Սանան պարզապես ինձ էր օգնում։ Ուզում էի, որ խանդես, իսկ դու հիմարի նման ամեն ինչ փչացրեցիր։
֊ Հիմա՛ր, իսկ մտածե՞լ ես, որ դա ընդհանրապես հաճելի զգացում չէ։
֊ Դահյո՛ն, ֊ Չոնգուկը փորձեց գրկել նրան։
֊ Հեռո՛ւ գնա։
֊ Ես․․․
֊ Ոչինչ․․․Ոչինչ մի՛ ասա, պարզապես չքվի՛ր կյանքիցս ֊ նրա աչքերից երկու մեծ արցունք ընկավ։ ֊ Այնպես կուզեի հետ տալ այն բոլոր զգացմունքերը, որ զգացել եմ կողքիդ։
Դահյոնը շրջվեց ու գնաց, Գուկին թողնել այնտեղ կանգնած։
***
Արդեն մթնել էր, երբ Դահյոնը եկավ իմ ետևից։ Նրա գունատ դեմքը ընդհանրապես դուր չեկավ ո՛չ ինձ, ո՛չ տանեցիներին։ Չնայած բոլոր ջանքերին Դահյոնը այդպես էլ չխոստովանեց, որ ինչ֊որ խնդիր ունի։ Ամեն ինչ արդարացնում էր ծանր աշխատանքային օր ունենալով։
Արդեն մենակ էինք ու գնում էինք մեր տուն։ Չնայած դրան նա միևնույն է լռում էր։ Միայն վերջում սկսեց լաց լինելով խոսել։

֊ Չգիտեմ ինչու այդպես կոպիտ նետեցի վերջին խոսքերս ու հեռացա։ Այնքա՜ն բարկացած էի, բայց բանը նրանում է, որ ինձ վրա էի բարկացած ու անիմաստ բառեր թռցրի բերանիցս։ Ես Գուկին մեղադրեցի մի բանում, որը այսօր ինքս եմ արել։ Ծիծաղելի է, չէ՞։ Նա առանձնապես մեծ բան չէր արել, թե ինչու այդպես կոպտեցի․․․․Չգիտեմ։ Պարզապես․․․Գիտես, որ չեմ սիրում խոսքիցս ետ կանգնել։ Ինձ համար բարդ է խոստովանել, որ սիրում եմ նրան։
֊ Ես էլ քեզ եմ սիրում, Մկնի՛կ, ֊ պտտվեցինք ու հանդիպեցինք ժպտացող Գուկին։ Արդեն մեր բակում ենք ու ենթադրում եմ, որ Գուկը վաղուց է այստեղ։
֊ Գո՞ւկ։
֊ Կարո՞ղ եմ համբուրել։
֊ Կումա, կարո՞ղ ես շրջվել։

Ի՞նչ, շրջվե՞մ, հենց այդպես թողնե՞մ ու շրջվե՞մ։ Խելագարվել է, այսքան ժամանակ սրան եմ սպասել, որ շրջվե՞մ։ Ախր մենք նույնիսկ միասին լողացել ենք, մի՞թե ամաչում է։
Բարկացած շրջվում եմ ու Դահյոնը դանդաղ մոտ է գնում Գուկին։ Բայց մի՞թե այդքան շուտ կհանձնվեի, ո՛չ։ Շրջվեցի ու ժպտացի(ի դեպ ես էլ եմ կարողանում ժպտալ, պարտադիր չէ, որ դա տեսանելի լինի)։ Նրանք այնքա՜ն կատարյալ են միասին, իհարկե, եթե հաշվի չառնենք հասակների տարբերությունը։ Իմ խեղճ Դուբուն այնքան է բարձրացել, որ կարողանա համբուրել նրան, դա նույնիսկ ծիծաղելի է։ Գուկի ձեռքերը նուրբ գրկել են նրա իրանը։ Ու թե որքա՜ն էին սպասել այդ խոսքերին, որ անդադար կրկնում են, երևի միայն նրանք գիտեն։ 

You=I {JJK} ✓Where stories live. Discover now