Մաս 3

343 32 14
                                    

Գուկը լոգարանում է, իսկ Դուբուն քարացած նստել է մահճակալին՝ իր խառնված մտքերի հետ․ «Այս ի՞նչ եղավ մի քանի րոպե առաջ․․․Ես, Գուկը․․․Գրողը տանի, ինչո՞ւ ինձ դա այդքա՜ն դուր եկավ»։ Դահյոնը մազերը խճճելով դուրս եկավ, բայց լոգարանի մոտ հանդիպելով առանց վերնաշապիկ Գուկին դադարեցրեց քայլերը։ Գուկը նկատելով Դահյոնի անհանգստությունը ժպիտը դեմքին մոտ եկավ ու սկսեց Դահյոնի շուրջը պտտվել։

֊ Մկնի՛կ, ֊ Դահյոնը համառել էր չնայել նրա աչքերին, ֊ սուրճը, ֊ կանգնեց նրա ետևում ու մի փոքր կռանալով հավասարվեց Դահյոնին, ֊ դառը սուրճը որտե՞ղ է։

«Դահյոն, դա պարզապես չստացված համբույր էր ու մի փոքր էլ հեգնանք Կուկի կողմից։ Պատրաստվում ես հանձնվե՞լ․․․Երբե՛ք», ֊ մտածեց Դահյոնը ու բարկացած պտտվեց։

֊ Լսի՛ր, կարծում եմ քո գնալու ժամանակն է։ Դու լավ ես, ալերգիան անցել է, արդեն հասցրել ես նյարդայնացնել ինձ, այլևս անելիք չունես։

֊ Նյարդայնացել ես հա՞, իսկ ինձ հաճելի էր։

֊ Մոռացի՛ր դա, միևնույն է մենք երկուսս էլ իրար տանել չենք կարողանում։
Գուկը սկսեց քմծիծաղել․

֊ 2։2

֊ Ի՞նչ, ինչե՞ր ես քեզնից հնարում։

֊ Դու թուլացար, նույնիսկ աչքերիս մեջ չես կարողանում նայել։

֊ Ե՞ս, խնդրում եմ, Գուկ, անջատի՛ր քո երազանքներ ստեղծող սարքը, այն կարծես թե անսարք է։

Գուկը քմծիծաղելով մոտ եկավ ու բռնեց Դահյոնի իրանից։

֊ Ապացուցի՛ր, ֊ Գուկը ավելի մոտեցավ, ֊ ապացուցի՛ր, որ այդ համբույրը պահի ազդացեության տակ եղավ ու դա քեզ համար նշանակություն չունի։

֊ Ինչպե՞ս, ֊ Դահյոնի ձայնը դողում է։

֊ Համբուրի՛ր ինձ ու ապացուցիր, որ դա քեզ համար հերթակններից մեկն էր։

«Սա պարզապես խաղ է, նա խաղում է, դա մեր ոճի մեջ է։ Սա հերթական միջոցն է միմյանց բարկացնելու համար։ Ինչո՞ւ է ինձ թվում, որ ես կարող եմ ևս 100 պատճառ մտածել նրան համբուրելու ցանկությունն արդարացնելու համար», ֊ մտածեց Դահյոնը, բայց այնուամենայնիվ դանդաղ մոտ եկավ ու համբուրեց Գուկի ժպտացող շուրթերը։ Իսկ ի՞նչ էր մնում անել Գուկին, նա վայելում է իր վաստակած համբույրը։ Իսկ Դահյո՞նը, նա ինքն էլ չի հասկանում, որ իր այդ քայլով Գուկին թույլտվություն տվեց մոտենալ իրեն։ Մի՞թե նա միայն ապացույցի համար այդպիսի քայլի կգնար, այն դեպքում, երբ նրանք արդեն մի քանի րոպե է միմյանցից չեն բաժանվում։

֊ Անակնկալ, ֊ դուռը բացելով ներս մտավ մի կին, բայց կարծես թե նրան ևս անակնկալ է սպասվում։

You=I {JJK} ✓Where stories live. Discover now