Մաս 5

275 25 2
                                    

Դահյոնը տուն մտավ ու այնպես ուժեղ դուռը փակեց, որ նույնիսկ ես վախեցա։ Նա բարակացած ներս եկավ։ Իր տեղը չի գտնում ու անընդհատ այս ու այն կողմ է գնում։
֊ Գրողը քեզ տանի, ֊ ոտքով հարվածեց բազմոցին, ֊ վստահ եմ, որ դիտավորյալ է անում։
Ես սկսեցի Դուբույի շուրջը պտտվել, որ պարզեմ թե ինչու է այս վիճակում։ Ճիշտ է նա չափից դուրս զգացմունքային է ու շուտ է հունից դուրս գալիս, բայց սա արդեն վախեցնում է ինձ։ Տեսնես հիմա ինչ է արել, ախր վստահ եմ, որ իր հիմարությունների պատճառով է այս վիճակում։ Վատն էլ այն է, որ նա երբեք այդ փաստը չի ընդունի։ Գիտեմ, որ նրա հետ հեշտ չէ, բայց նրա ծնողները ինձ են վստահել Դուբույին։
֊ Կումա՛, տրամադրություն չունեմ, ֊ Դուբուն գնաց խոհանոց ու սկսեց ջուր խմել, ֊ երևի սխալ արեցի, այնքա՜ն աշխատանք կար, իսկ ես եսասերի նման դուրս եկա։ Չնայած, սա դեռ բավարար չէ նրան։ Բոլորն էլ ինչ֊որ մեկին սպանելու ցանկություն ունենում են չէ՞, Կումա՛։ Ասա՛, որ այդպես է, որ կարողանամ արդարացնել իմ ցանկությունները։ Ախր Կումա, նա պարզապես հիամարի մեկն է։ Մի ամբողջ օր անտեսեց ինձ, վերջում էլ դեռ բղավում էր։ Այնպես կսպանեի նրան, ես այլևս չեմ վերադառնա այնտեղ, ֊ Դուբուն նստեց կողքիս, ֊ բայց վատն այն է, որ ես ուզում եմ վերադառնալ։ Ես կվերադառնամ, պարզապես Կուկը օ՜ ոչ՛, ո՛չ ներիր, պարոն ավագ խոհարարը ստիպված կլինի շատ խնդրել։ Իսկ այդ Սանային․․․Ի՞նչ կարող եմ անել, միևնույն է նրանք միասին գեղեցիկ չեն։ Եվ հետո Գուկը նրան «Մկնիկ» չի անվանում, չի համբուրել, նույնիսկ այդքան գեղեցիկ չի ժպտում, որքան ինձ։ Ա՜յշ, թող բոլորը գրողի ծոցը գնան։
Դահյոնը ինձ գրկեց, նրա աչքերը կամաց֊կամաց փակվեցին ու շուտով արդեն խորը քնում է։ 30 րոպե էր անցել, երբ Դահյոնի հեռախոսին սկսեց անդադար զանգեր գալ։
֊ Ա՜յշ, ֊ դժվարությամբ վեր կացավ ու վերցրեց հեռախոսը, ֊ ալո։
֊ Որտե՞ղ ես, Դահյո՛ն, ֊ Դուբույի մայրն է, ֊ մոռացե՞լ ես, որ մեր տուն պետք է գաք։ Ես նույնիսկ Գուկին եմ հասցրել զանգ տալ, իսկ դու չգիտեմ էլ որտեղ ես։
֊ Մա՛մ, հանգիստ։
֊ Միայն չասես, որ քնած էիր։
֊ Օ՜ ո՛չ, հատուկ ձայնս պատրասել էի, որ քեզ մոտ այդպիսի տպավորություն ստեղծվեր։
֊ Դե, վերջ տո՛ւր, քեզ ենք սպասում։ Արագ շարժվի՛ր, ատում եմ ալարկոտությունդ։
֊ Ահա, ֊ ասաց ու նորից պառկեց։

Իրոք որ խելագար է։ Ես սկսեցի նրա դեմքը լիզել, որ արթնանա։
֊ Դե Կումա՛, վերջ տո՛ւր, Ուզո՞ւմ ես այդ անիմաստ խնջույքին գնալ։ Ֆո՜ւ, զզվելի է, ֊ սկսեցի հաչալ, ֊ դե լավ, լավ, ֊ կոտրատվելով կանգնեց, բայց միևնույն է դեռ քնած է։

Աչքերը փակ քայլում է, դեպի լոգարան ու հանկարծ գլուխը հարվածեց դռանը։
֊ Այս ինչ զզվելի օր է, ֊ գլուխ շոյելով մտավ լոգարան։

***
Արդեն վերելակի մեջ ենք։ Տանել չեմ կարողանում վզկապները ու շնորհակալ եմ Դահյոնին, որ չի ստիպում ինձ կրել դրանք։ Ես էլ իմ հերթին զգուշավոր եմ ու փորձում եմ չվախեցնել մարդկանց։ Չնայած՝ երբեմն նրանք այնպես են բղավում, բայց ես պարզապես նայում էի նրանց։ Տարօրինակ եք մարդիկ։
Մենք դուրս եկանք մուտքից ու սկսեցինք քայլել, քանի որ Դահյոնի ծնողների տունը հեռու չէ։
֊ Հե՜յ, ինձ սպասեք, ֊ վազելով մոտ եկավ Գուկը։
֊ Հը՞ն, ի՞նչ գործ ունես այստեղ։
֊ Եթե չեմ սխալվում, մեզ՝ երկուսիս, էին հրավիրել, ֊ շնչառությունը կարգավորելով, ասաց Գուկը։
֊ Միևնույն է, ես ցանկություն չունեմ քեզ հետ գնալ։
֊ Մայրդ էր զանգել, նրանք սպասում են ինձ։
֊ Կարո՞ղ ես պատահաբար մեքենայի տակ ընկնել։
֊ Իսկ դու կարո՞ղ ես ներել ինձ։ Տես ես՝ Գուկս ներողություն եմ խնդրում, ների՛ր։
֊ Գնա գրողի ծոցը։
֊ Լավ, արի՛ միասին գնանք։ Թքած, ծողներիդ մի բան կասենք, ֊ Գուկը բռնեց Դահյոնի ձեռքը ու սկսեց քայլել։
Դահյոնը կանգնեց ու ձեռքը ետ քաշեց։
֊ Հիմա՛ր, դու կնամոլ հիմար ես։
֊ Դե կողմնորշվի՛ր, կարծեմ ես ինքնահավան սմբուկ էի։
֊ Տխմար, ֊ Դահյոնը սկսեց արագ քայել, ես էլ հետևեցի նրան։
֊ Լավ, լավ իրոք զղջում եմ, ների՛ր։ Եվ հետո Ռատատույը իրոք համեղ էր, ֊ Դահյոնը շրջվեց։
֊ Իրո՞ք։
֊ Հա՛։
֊ Այսուհետ կարո՞ղ եմ սմբուկ ավելացնել բաղադրատոմսի մեջ։
֊ Ո՛չ, ֊ Դահյոնը նորից սկսեց արագ քայել, ֊ լավ, լավ։ Արա ինչ ուզում ես։
Դահյոնը ժպտալով պտտվեց։
֊ Ուրեմն կարո՞ղ ենք նաև Սանային աշխատանքից ազատել։
Գուկը սկսեց ծիծաղել։
֊ Դե, իհարակե ո՛չ։ Նա պարզապես օգնում էր։
֊ Ի՞նչ։
֊ Ոչինչ, ոչինչ, ֊ Գուկը ժպտալով մոտ եկավ ու գրկեց Դահյոնին, ֊ ներում ես չէ՞։
֊ Գո՛ւկ, ֊ զարմացած ասաց Դուբուն, ֊ դե․․․Հա՛։
Գուկը նրան բաց թողեց ու սկսեց քայլել։
Դահյոնը զարմացած ինձ է նայում։ «Գրողը տանի, նրա վրայից համեղ Կիմչիի հոտ էր գալիս։ Հիմարը միայնակ է կերել», ֊ մտածեց Դուբուն ու սկսեց քայել։

***

Մենք մտանք տուն ու հայտնվեցինք բոլորի ուշադրութայն կենտրոնում։ Բոլորին հետաքրքիր է, թե ով է Դահյոնի ընկերը։ Իսկ ե՞ս, մի՞թե ես պակաս գեղեցիկ եմ։ Երբ իրենց պետք լինեմ, կբղավեն․ «Կումա՛ սիրելիս, այստեղ արի»։ Անարդար է։
Ինչևիցե, քանի դեռ բոլորը զբաղված են, ես գնացի սեղանի մոտ ու սկսեցի ուտել։
֊ Մայրդ ճիշտ էր, դուք այնքա՜ն գեղեցիկ եք միասին, ֊ ասաց Դուբույի հայրը ու սկսեց շոյել Գուկի ու Դուբույի գլուխները, ֊ դե լավ, այստեղ մի՛ կանգնեք։ Ներս եկեք։
֊ Որտե՞ղ են ծնողներդ, տղա՛ս։
֊ Նրանք Բուսանում են, բայց մի քանի ամսից Սեուլ կգան։ Նրանք այստեղ՝ Սեուլում են ապրում։
֊ Ես հիմա կգամ, ֊ Դահյոնը գնաց խոհանոց։
Բացեց սառնարանը ու յոգուրտ վերցրեց, որից դեռ մի քանի հատ էլ կա։ Նրա մայրը դրանցից միշտ պահում է սառնարանում՝ Դահյոնի համար։
֊ Նորից յոգո՞ւրտ ես ուտում։ Դու երբեք չես փոխվում, ֊ ներս մտավ Դահյոնի տարիքի մի երիտասարդ։
֊ Իսկ դու նորից քիթդ մցնում ես ուրիշի գործերի մեջ, Մինհո՛։
֊ Փաստորեն ընկեր ունես։ Իսկ ինձ թվում էր, ամբողջ կյանքդ միայնակ յոգուրտ ես ուտելու։
֊ Իսկ ես մինչ օրս հույս ունեի, որ դու պատահաբար զոհ ես գնացել վճռագործների ստոր դավադրությանը։
֊ Քո հիմար հումորն էլ չի փոխվել, Դուբո՛ւ։
֊ Ինձ այդպես չանվանե՛ս։
֊ Ինչո՞ւ, ընկերդ խանդո՞ւմ է։ Չնայած ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք ձևացնում եք։ Ի՞նչ կասես, միգուցե վիճե՞լ եք։ Չէ՛, ամեն դեպքում ինձ չեք համոզում։
֊ Ինչո՞ւ ես դու այդքան անտանելի։
֊ Խուսափո՞ւմ ես հարցիցս, ես սկսում եմ ավելի շատ համոզվել, որ դուք ստում եք։
֊ Ինչ ուզում ես մտածիր։
֊ Իսկ ե՞րբ եք սկսել հանդիպել։
֊ Ուղիղ երկու տարի առաջ, այն օրը երբ բաժանվեցինք։
Դահյոնը գնաց հյուրասենյակ, նրան հետևեց նաև Մինհոն։
֊ Աղջի՛կս, ինչ֊որ բա՞ն է եղել։ Քեզ նման չես, ֊ հարցրեց Դահյոնի մայրը։
֊ Շնորհակալ եմ յոգուրտի համար, մա՛մ, ֊ ասաց ու կանգնեց Կուկի կողքին։
֊ Գուկ չէ՞, ֊ հարցրեց Մինհոն։
֊ Հա՛։
֊ Իսկ ինչպե՞ս սիրահարվեցիր Դուբույին։
֊ Դահյոն, ֊ ուղղեց Դուբուն։
֊ Դե․․․Մենք միասին ենք աշխատում։ Նրան սիրահարվելը բարդ չէր։
֊ Իրո՞ք, ես այդպես չեմ կարծում։
֊ Իսկ ե՞րբ եք ծանոթացել, պարզապես հետաքրքիր է։
֊ Այս շաբա․․․, ֊ Գուկը չկարողացավ խոսքը ավարտել, որովհետև Դահյոնը միանգամից համբուրեց նրան։ Համբույրը բավականին երկար տևեց։ Սկզբում Գուկը զարմացավ, բայց հետո ժպտաց ու Դուբույի իրանից բռնելով շարունակեց համբույրը։ «Հե՜յ, սի՛րտ, բավական է աղմկես», ֊ ինքն իրեն ասաց Դուբուն ու նրա աչքերից սկսեցին դանդաղ արցունքեր հոսել։
Գուկը բացելով աչքերը զարմացավ ու անհարմար վիճակում հայտնվեց։
֊ Մա՛մ, կարո՞ղ է Կուման այսօր այստեղ մնալ։
֊ Իհարկե, բայց․․․․
֊ Շնորհակալ եմ, ասաց ու դուրս եկավ տանից։
֊ Ներեցեք, ես․․․․
֊ Կարող ես գնալ, տղա՛ս։
֊ Այս հիմարիկը իրոք սիրահարվել է, ֊ քթիը տակ խոսելով, ժպտում է Մինհոն։
***
֊ Հե՜յ, սպասի՛ր, ֊ Դահյոնի ետևից վազելով բղավավեց Գուկը։
֊ Խնդրում եմ, ոչինչ մի՛ հարցրու։
֊ Լավ, բայց․․․․
֊ Խնդրում եմ։

You=I {JJK} ✓Where stories live. Discover now