Մաս 4

283 25 3
                                    

Ե՛վ Դահյոնը, և՛ Գուկը արդեն հագել են իրենց համազգեստները։ 

֊ Որտե՞ղ են բոլորը, ֊ կողքերը նայելով հարցրեց Գուկը։

֊ Մենք շուտ ենք եկել, ֊ սրճեփը միացնելով ասաց Դուբուն։

֊ Բայց դու նախատում էիր ինձ, որ ուշանում ենք։

֊ Պարզապես չէի ուզում մորս հետ խոսեիր։

֊ Խանդո՞ւմ ես։

֊ Հա՛, աշխատիր հեռո՛ւ մնալ իմ սիրելիներից, ֊ Դահյոնը սուրճը նրբորեն լցնում է բաժակների մեջ, որովհետև տանել չի կարողանում, երբ իր աշխատասեղանը կեղտոտ է լինում։ Դա նկատելով Կուկը նուրբ ժպտում է։

֊ Ը՜մ, դա բարդ է։ Ես չեմ կարող ինքս ինձնից հեռու մնալ։

Դահյոնը սուրճի բաժակը ձեռքին՝ մոտ եկավ ու բարկացած հայացքով նայեց Գուկին։

֊ Հե՜յ, պարոն ավագ խոհարա՛ր։

֊ Ի՞նչ, ֊ Կուկը լայն ժպտում է։

֊ Ոչինչ, ֊ սուրճի բաժակը շրջեց Գուկի համազգեստի վրա։

֊ Ի՞նչ արեցիր, գժվե՞լ ես, ֊ սուրճը բավականին տաք էր, դրա համար Գուկը սկսեց այրվել։ Նա արագ֊արագ արձակում է համազգեստի կոճակները։

֊ Հենց սկզբից էլ այդ համազգեստը քեզ չէր սազում։ Այլևես մի՛ հագիր։
Գուկը հանեց համազգեստը ու սկսեց փչել այրված մասի վրա։

֊ Օգնի՛ր, գոնե այդպես մի փոքր մեղքդ կմեղմես։

֊ Ո՛չ, նորից ինձ չես խաբի քո սուտ խղճահարությամբ։

֊ Այս անգամ չեմ ստում, իրոք օգնություն է պետք։

֊ Ասա՝ խնդրում եմ, օրիորդ ավագ խոհարա՛ր։

֊ Գրողը տանի։

֊ Լավ, ուրեմն ես գնամ։

֊ Ո՛չ, ֊ Գուկը աչքերը փակեց ու արտաշնչեց, ֊ լավ, օրիորդ ավագ խոհարա՛ր, խնդրում եմ օգնիր ինձ։

֊ Օ՜, ինչո՞ւ շուտ չէիր ասում, ես անհապաղ կօգնեի, ֊ Դահյոնը վերցրեց դեղատուփը ու մոտեցավ Գուկին։

֊ Կարծես խեղկատակ լինես, ֊ Գուկը ավելի մոտ եկավ, ֊ կարո՞ղ ես փչել վերքի վրա, ինձ հարմար չէ։

֊ Ի՞նչ։

֊ Դե վերջ տուր, միևնույն է իմ գեղեցիկ մարմինը առաջին անգամ չես տեսնում։

֊ Անուղղելի հիմար ես, ֊ Դուբուն մոտ եկավ ու ամաչելով շոշափեց վերքը ու մի պահ իրեն մեղավոր զգաց։ ֊ Ներիր հա՞, սա երևի շատ է ցավում, ֊ սկսեց դանդաղ փչել վերքի վրա։

Գուկը մեղմ ժպտալով նայում է աչքերը փակ Դահյոնին և փորձեց վիճակը սփոփող խոսքեր ասել, սակայն դուռը բացվեց ու մի քանի աշխատողներ ներս մտան։

You=I {JJK} ✓Where stories live. Discover now