Լրացել էր մի շաբաթը ու Անին տուն էր գնում կատարյալ երջանիկ։ Նա մտերմացել էր Նիկի հետ։ Տեսել էր նրա լավ կողմերը։ Շատերն էին նրանից վախենում, բայց ոչ Անին։ Այժմ նա շատ էր սիրում Նիկին։ Ամբողջ օրը Նիկը Անիի կողքին էր։ Գնում էր ընդամենը օրը մեկ ժամով ու էլի հետ գալիս։ Ամբողջ գիշեր չէր քնում։ Անին իրեն վատ էր զգում։ Ու երբ մի օր ասաց.
- Նիկ, ես տեսնում եմ, որ դու ահավոր անհանգիստ ես։ Գնա տուն, հանգստացի։ Դու քեզ վատ մի զգա, որ ես քո պատճառով եմ այստեղ, եթե ժամանակը հետ տային ես էլի նույնը կանեի։
- Դու իրո՞ք մտածում ես, որ ես քո հանդեպ ինչ-որ պատասխանատվություն եմ զգում, դրա համար եմ այստեղ։
- Բա ուրիշ ինչի՞։
- Կարևոր չի։ Ես քեզ շատ եմ հավանում, կապվել եմ քո հետ։ Ծնողներս ուզում են քեզ հետ ծանոթանան, քեզ տեսնեն։ Ես չեմ ուզում քեզ դուրս գրեն այստեղից, որովհետև ես միգուցե կորցնեմ քեզ։
- Ի՞նչ ես խոսում։ Դու ինձ համար լավ ընկեր ես։ Ես սովորաբար ընկերներ քիչ ունեմ, բայց նրանք իրական են, և ահա նրանց շարքին ես միանում նաև դու։ Մենք կշփվենք իրար հետ, չենք դադարեցնի մեր ընկերությունը։Նիկը ժպտաց, որի մեջ գոհունակություն կար թաքնված, որը նկատեց Անին։ Նա բռնեց Նիկի ձեռքից ու ասաց.
- Շնորհակալ եմ քեզ։
- Ես եմ քեզ շնորհակալ։
- Չէ, դու չես հասկանա, թե ինչ է կատարվում իմ հոգում։
- Լավ արի մի փոքր քայլիր, տեսնենք կարող ես։Նիկն օգնեց Անիին կանգնել հատակին, երկու ձեռքով ամուր բռնեց նրա մեջքից ու նրանք սկսեցին քայլել սենյակում։ Անին չէր կարողանում քայլել այնպես, ինչպես որ ուզում էր, ու դա նկատում էր Նիկը , ով մտքում ցավ էր զգում։ Մեկ օր անց Անիին դուրս գրեցին։ Նրա ծնողները չէին նկատել, որ տուն է եկել։ Գրկաբաց ընդունեցին իրենց աղջկան։
Հաջորդ առավոտ, երբ Անին պատրաստվում էր դուրս գալ տնից և գնար դասի, ինչը նրա համար տհաճ էր սուր ցավերի պատճառով, Անիին հաղորդագրություն եկավ, ինչ-որ անծանոթ համար էր.
«Ձեր շենքի մոտ քեզ եմ սպասում.Նիկ»։
Անին ժպտաց ու մի կերպ իջավ աստիճանները։ Նրա դիմաց հայտնվեց Նիկը։- Արի նստիր մեքենան։
- Բայց... ինչի ես նեղություն քաշում, ես կգնամ։
- Նստիր։Նրանք մեքենա նստեցին։
- Ինչպե՞ս ես քեզ զգում։
- Նորմալ, իսկ դու՞։
- Քեզ լավ տեսնելով ես էլ եմ լավ։ Շա՞տ է ցավում վերքը։
- Մի քիչ,- այդ անկեղծ պատասխանը ժպիտ առաջացրեց Նիկի մոտ,- իսկ համարս քեզ որտեղի՞ց։
- Ինձ էլ կասես որտեղից։
- Ահ։ Մոռացել էի ում հետ գործ ունեմ։Ու ամեն օր Նիկը նրան տանում ու բերում էր դասի։ Նրանք չէին կտրվում մեկը մյուսից։ Նրանք չէին կարողանում առանց իրար ապրել։ Ու այսպես մի գեղեցիկ օր, երբ Անիի ծնունդն էր, Նիկը նրան դասերից հետո տարավ այգի։ Մեքենայի մեջից նա հանեց ծաղիկներ, փուչիկներ ու արջուկ ու մոտեցավ Անիին։

ВЫ ЧИТАЕТЕ
Սիրո Մնացորդները
РазноеԱռաջինը այս սյուժեով։Այս գիրքը այն բանի ապացույցն է, որ նույնիսկ հանցանք գործած մարդիկ նույնպես սիրտ ունեն ու սիրել գիտեն։ Գլխավոր հերոսն էլ էր այդպիսին։ Ուզում եմ, որ կոտրվի այդ կարծրատիպը, որ այդպիսի բոլոր մարդիկ վատն են։