2

298 11 0
                                    

Վեց ամիս անց Անին վերադարձավ հայրենի օջախ։ Նա 17 տարեկան էր, բայց բազմաթիվ հաջողություններ էր գրանցում ուսման ոլորտում։ Այս անգամ էլ նրան աշխատանք առաջարկեցին, բայց նա մերժեց, քանի որ ուրիշ ծրագրեր ուներ։ Դպրոց գնալուն պես նրան ողջունեցին, ուրախ դիմավորեցին, շնորհավորեցին։ Բայց ինչ էր այս ամենը Անիի համար 'քծնանք։ Նա գլխով շնորհակալություն էր հայտնում բոլորին, ընդունում քաղցրավենիքներ։ Գնաց տուն, որոշեց ինչ-որ համեղ բան եփել ծնողների համար, քանի որ նրանց շնորհիվ էր այդ ամենին հասել։ 21-րդ դարը ինտերնետի դար է։ Նա ինտերնետով մի քանի բաղադրատոմսեր նայեց, որոնցից միայն մեկը հավանեց։ Բայց կային բաներ, որոնք չկային տանը։ Ուստի նա հագնվեց և իջավ խանութ գնելու։ Ուզում էր մտնել խանութ, երբ ինչ-որ մեկը բռնեց ձեռքը։ Կոպիտ հայացքով շրջվեց ու նայեց այդ համարձակի դեմքին։ Բայց մի անգամից դզվեց։ Նիկն էր, շուրջը մի քանի տղաներ։ Բայց չցանկանալով կորցնել իր սառնությունը, թարս-թարս նայեց Նիկին, հետո էլ նրանց ձեռքերին։

- Շատ եմ փնտրել քեզ։
- Միգուցե բաց թողնեիք ձեռքս։
- Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քեզ։
- Ինչի՞ համար։
- Դե որ գիտեիր ով եմ ես, բայց այնուամենայնիվ փրկեցիր կյանքս։
- Նախ առաջին ես չեմ իմացել դու ով ես, նույնիսկ դեմքով չեմ ճանաչել, և երկրորդ ' քո փոխարեն ով էլ լիներ նման ձև կվարվեի։ Ցտեսություն։

Ու Անին շրջվեց որ գնա տուն, նույնիսկ գնումներ չարած, երբ Նիկը բռնեց ձեռքը։ Ու այդ ժամանակ Անիին ստիպված կանգնեց ու նրա  դիմաց մի տղամարդ էր սև ժակետով, դեմքին կեպի քաշած, ով զենքը հանեց գրպանից և ուղղեց դեպի Նիկը։ Անին գոռաց.

- Չկրակես։
  Ու շրջվեց, փաթաթվեց Նիկին կրակոցը իր վրա վերցնելով։ Միայն տեսավ, որ Նիկն էլ իր գրպանից հանեց զենքը ու կրակեց։ Իսկ Անին կորցրեց գիտակցությունը։
Նիկի զենքի գնդակը դիպավ մարդու ուղիղ սրտին։ Նա տեղում մահացավ։ Ամբողջ հիվանդանոցը խառնել էր իրար։ Գնդակը Անիի որովայնին էր դիպել։ Բայց լուրջ բան չկար, պարզապես արյուն էր կորցրել ու պետք էր շտապ վիրահատել, իսկ արյունը Նիկըը տվեց։ Մոտ մեկ ժամից ավել տևաց վիրահատությունը քանի որ գնդակը ոչ թե մեկն էր այլ երկուսը։
Երբ Անին բացեց աչքերը չէր կարողանում շարժվել։ Նա սուր ծակոցներ ուներ որովայնի հատվածում։

- Ա՜խ։
- Ուշքի եկաք։ Սպասեք։ Մի շարժվեք, թե չէ կբացվի ձեր վերքերը։
- Լավ։
 
Ու այդ ժամանակ Նիկը մտավ սենյակ։

- Դուրս եկեք ձեզ չի կարելի ներս մտնել։ Խնդրում եմ դուրս եկեք։ Հիվանդին հանգիստ է պետք,- այդ փոքրամարմին բժշկուհին փորձում էր հետ պահել Նիկի նման ուժով մարդուն։
  Բայց նա համառում էր։
- Բժշկուհի ես լավ եմ։ Թույլ տվեք ներս գա,- Անին միջամտեց։
- Առանց իմ թույլտվության էլ ներս է գալիս էլի,- Քմծիծաղով պատասխանեց բժշկուհին ու դուրս եկավ։
- Քեզ լա՞վ ես զգում։
- Հա լավ եմ։ Իսկ դու՞։
- Դու ես վիրավորը, ի՞նձ ես հարցնում։
- Քեզ էին ուզում սպանել։
- Ինչի՞ հարվածը քեզ վրա վերցրիր։
- Դա պատահականություն էր։
- Դու տեսել էիր, որ նա ուզում ա կրակի, դրա համար էլ գոռացիր «Չկրակես» ու գրկեցիր ինձ, հարվածը քո վրա ընդունելով։ Արդեն երկրորդ անգամ ես փրկում կյանքս ու ասու՞մ ես պատահականություն էր։
- Ես քեզ չէի ճանաչում, երբ առաջին անգամ փրկեցի, բայց երբ ճանաչեցի քեզ ավելի եմ ինձ պարտավորված զգում քո կյանքի հանդեպ։
- Մի պահ մտածեցի՞ր ես ինչ կզգամ, եթե քեզ մի բան լինի։
- Իսկ դու մի պահ մտածեցի՞ր ամբողջ քաղաքը ինչ կզգա, եթե քեզ մի բան լինի։
- Ոչ ոք ինձ չէր հակաճառել, պատասխանել, ինչպես որ  դու։
- Դա լավ է, թե վատ։
- Դե ընդհանրապես վատ, բայց ոչ քո դեպքում։ Քեզ ամեն ինչ կարելի ա։
- Քանի՞ ժամ եմ նառկոզի տակ եղել։
- Վիրահատությունից երկու ժամ անց բացեցիր աչքերդ։
- Պարզ ա։
- Ժամը քանի՞սն է։
- Ութ անց կես։
- Հիմա մերոնք էլ են անհանգստացել։ Բա ու՞ր են։
- Չենք ասել, որ հիվանդանոցում ես։
- Դրա համար էլ ձեր նման մարդկանց հարգում եմ։ Շնորհակալ եմ։ Նրանք չեն նկատի, որ եկել եմ, որովհետև ճամպրուկները դեռ չեմ բերել։
- Որտեղի՞ց ես եկել։
- Քաղաքից դուրս էի։
- Ես էլ ասում եմ ինչի չեմ կարողանում քեզ գտնել։ Ամբողջ քաղաքով քեզ եմ փնտրել։
- Քեզ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ ստել ես ու ասել, որ ես քեզ շենքում եմ թաքցրել ու չես մանրամասնել։
- Որովհետև կարող էին քո մասին սխալ բաներ խոսել, իսկ դա ես թույլ չէի տա։ Հետո էլ  այդ օրը ես կարող էի կռվել, բայց ձեռքս վնասել էի, չէի կարող հանել զ...,- ու Նիկը լռեց։
- Չէիր կարող հանել զենքդ։ Բայց դե ոչինչ։ Իսկ ի՞նչ էր պատահել։
- Դանակը մտցրել էին ձեռքս։ Գնացի այդ շենքի դիմացը ու կապեցի թևս, սպասում էի մինչև գան տղեքը։ Ու այդ ժամանակ հայտնվում է մի հատ անծանոթ աղջիկ ու թևիցս քաշելով տանում շենքը, առանց որևէ բան ասելու հասցնում հինգերորդ հարկ, գլուխս դնում ուսին ու ինձ գրկում։
- Լրիվ անվախ աղջիկ է եղել։
- Իրոք։ Իսկ հիմա քեզ հանգստանալ է պետք։

Նրանք ժպտացին։

- Անունդ կասես։
- Անի։
- Քեզ համար սնունդ եմ բերել։
- Հիմա ուտե՞մ։
- Հա, սոված կլինես։
- Անկեղծ ասած ահավոր։
- Դե սպասի, ես քեզ կուտեցնեմ։
- Լավ։ Ինձ բախտ է վիճակվում սնվել Նիկի ձեռքից։
- Իսկ ինձ բախտ ա վիճակվում ձեռք տալ քո նման աղջկան։ Իմացի, որ դու սրանից հետո քաղաքում քայլելու ես ինչպես թագուհի։
- Չէ, այ դրան համաձայն չեմ։ Իմ մասին պետք է ոչ ոք չիմանա։ Ոչ ոք չպետք է իմանա, թե ով եմ ես, ու ինչ եմ արել։ Մենք կշփվենք իրար հետ, կբարևենք, բայց ոչ բոլորի մոտ։
- Բայց ընկերներս արդեն գիտեն։
- Մտերիմ ընկերնե՞րդ։
- Հա։
- Հուսով եմ նրանք իսկական են։
- Արխային։ Այս 3-ից բացի ուրիշ ոչ ոք չի իմանա։
- Վստահում եմ քեզ։

Բժիշկը ներս մտավ և խանգարեց նրանց մտերմիկ զրույցը։

- Ներեցեք, անհրաժեշտ է ձեր ինքնությունը։
- Դա այդքան էլ կարևոր չէ։ Ոչ մի լրատվական կայքում չի լինելու իմ անուն-ազգանունը։
- Բայց դա չի կարող լինել։
- Միայն իմացեք անունս Անի է ու վերջ։
- Մենք պետք է հաղորդենք ոստիկանությանը ձեր տվյալները։
- Յա։ Չեք հասկանում ինչ է ասում,- մուննաթ հայացքով Նիկը նայեց բժշկուհուն։
- Իսկ ձեր հարազատներից ո՞վ է մնալու ձեր մոտ։
- Այսինքն։
- Դուք պետք է մնաք հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ։
- Չկա նման բան, ես վաղը, ավելի ճիշտ հենց հիմա պետք է դուրս գրվեմ։
- Չի կարելի։ Ձեր վերքերը դեռ նոր էր։ Չի կարելի տեղաշարժվել։
- Բժշկուհի, ես կմնամ Անիի մոտ, գնացեք։
- Լավ, մոտավորապես 1 շաբաթից ձեզ դուրս կգրենք։
- Բայց...,- Անին չէր կարող այդքան մնալ հիվանդանոցում։
- Ցտեսություն բժշկուհի,- Անիի խոսքը կիսատ թողնելով ասաց Նիկը։

Սիրո ՄնացորդներըМесто, где живут истории. Откройте их для себя