5

160 9 0
                                    

Մոտ երկու օր Անին անցկացրեց Աստծո շնորհիվ։ Մինչև ժամը վեցը նա Նիկի տանն էր, հետո գալիս էր տուն, պառկում քնում, որ մայրը հարցեր չտա, հայրը չգա դստերն այս վիճակով տեսնի։
Թաղման օրը Անին Նիկի ականջին ասաց.
« Ես եմ լուծելու քո մահվան վրեժը, երդվում եմ», իսկ հետո, երբ ուզում էին թաղեին,  ասաց.
« Ես քեզ սիրում եմ»։

Եկավ տուն, չէինք կարող բացատրել նրա վիճակը։ Մայրն այսօր շուտ էր տուն եկել։ Աղջկան այս վիճակով տեսնելուց վախեցավ ու լաց լինելով ասաց.

- Ի՞նչ է քո այս վիճակի պատճառը։ Ինչի՞ ես այս օրին։

Բայց Անին լուռ էր։

- Արդեն հազար հատ ստեր եմ հորդ հորինել։ Որտե՞ղ ես գիշերել այն օրը, ինչի՞ ես կաս վիճակում, ու՞ր էիր, որ դասի չես գնացել այս երեք օրը։ Խոսիր, արդեն հոգնում եմ։ Ասա։ Վախենում եմ արդեն։ Ինչի՞ ես քեզ այսպես պահում։
- Ես սիրահարվել եմ։ Կյանքում առաջին անգամ սիրահարվեցի։ Սկզբում ամեն ինչ լավ էր, իսկ հետո։
- Հետո ինչ։ Նա քեզ խաբել էր, նա քեզ չէր սիրում։ Ու՞մ էիր սիրահարվել։
- Նրան։ Նա ինձ խաբեց, նա ինձ մենակ թողեց։ Նա ինձ լքեց։
- Ոչինչ, նա կհասկանա իր սխալը։ Նա արժանի չէ քո լացին։
- Չէ, դու սխալ ես մամ։ Նախ նա արժանի է, հետո էլ նա չի վերադառնա։ Նա.. էլ չի գա։
- Ո՞վ է նա։
- Նիկը։
- Ի՞նչ։ Դու սիրահարվել ես Նիկին։
- Ես սիրում եմ Նիկին։
- Բայց նրան սպա…,- ու մայրը լռեց, հասկանալով, որ ավելի է ցավեցնում աղջկան։
- Ուզում ես հոգեբան կանչեմ։
- Չէ, հոգեբույժ կանչիր։ Ես խելագարվում եմ։
- Ես քեզ կօգնեմ, որ անցնես այս ամենի միջով ինձ վստահիր։
- Ես սիրում եմ նրան։ Շատ եմ սիրում։
- Բայց դա ինչպես պատահեց։ Ախր նա քեզնից 13 տարով մեծ էր։ Հետո էլ նա հարգված տղա էր։
- Ինչի՞, նա չէր կարո՞ղ սիրահարվել։ Ամենասխալ կարծրատիպը։ Նա էլ էր սիրահարվել։ Նա սիրահարվել էր իր կյանքը երկու անգամ փրկած աղջկան։ Մամ իմ երակներում նրա արյունն է հոսում։ Իմ երակներում խառնվել են մեր արյունները։ Մամ, տես այս սպին։ Ստացել եմ նրա կյանքը փրկելուց, ու ես չեմ էլ զղջում, որ ճանաչել եմ նրան։ Ես հպարտ եմ։
- Պառկիր հանգստացիր։ Մաքրիր աչքերդ։ Հետո կպատմես ամեն ինչ։

Անցնում էին օրերը, բայց Անին չէր կարողանում մոռանալ Նիկին։ Սենյակում նրա  դարակի վրա Նիկի իրերն էին, օծանելիքը, ժամացույցը, նկարները։
Ամեն օր նա դասի էր գնում-գալիս, բայց ոչինչ չէր հասկանում։
Անիի գլխում միայն վրեժն էր։ Գոռը նրան արգելել էր խոսել այս թեմայից ու հրամայել էր մտածել իր ապագա ընտանիքի, իրա մուսնու մասին, որովհետև Նիկն էլ նրանց էր հրամայել  իրենից հետո Անիին ամուսնացնեն, ընտանիքի տեր դարձնեն ու չթողնեն խառնվի նման հարցերին։
Իսկ Անիի ուշքն ու միտքը վրեժն էր։ Մի օր Գոռը նրան դասից բերելուց ասաց.

Սիրո ՄնացորդներըМесто, где живут истории. Откройте их для себя