6

164 10 0
                                    

Անին գնաց Նիկիի գերեզման։ Չէր կարողանում հավատալ, որ ինքը իրագործեց վրեժը։

- Երևի ինձ կմեղադրեիր, նույնիսկ կբարկանայիր վրաս, եթե դու ողջ լինեիր։ Ինձ սովորեցրեցիր կյանքում ոչ մի բանից չվախենալ ու չընկճվել,ու ոչ մի փորձության առաջ ծնկի չգալ, որովհետև դու իմ կողքն էիր անգամ երբ ամբողջ քաղաքն էր ինձ դեմ։ Դու այն մարդն էիր, ում հարգում էին, ումից վախենում էին,ում անունը սարսափի նման թնդում էր քաղաքում և ահա ես եղա բացառություն և չվախեցա քեզնից, ավելին' սիրահարվեցի։ Չէի սպասում, որ դու էլ ինձ կսիրահարվես։ Երբեք չեմ մտածել, որ քո նման մարդիկ չեն սիրահարվում։ Չէ, ընդհակառակը։ Նրանք սիրահարվում են մեկ անգամ։ Ոչ ոք չգիտի,թե ինչպես եք դուք սիրում,այդ սերը բառերով բացատրելը այնքան դժվար կլինի։
Ես արդեն հոգնել էի, երբ ինձ մոտ խոսում էին քո մահվան մասին։ Ուզում էի պարզապես գոռալ, խփել,ջարդել ամեն ինչ։ Ինչի՞ են բոլորը մտածում, որ դուք սիրտ չունեք,ինչի են մտածում,որ դու չունեիր թույլ կողմեր։Նիկ, դու ինչ հանցագործություն էլ արած լինես, ես քեզ կներեի, որովհետև դու այնքան լավ մարդ ես։ Ոչ ոք չէր կարող դա պատկերացնել։ Չեմ ուզում հավատալ, որ արդեն 1 տարի է անցել քո մահվանից։ Նիկ, ես քո մահվան վրեժը լուծել եմ։ Նիկ, ես քեզ սիրում եմ։ Ինչքան ժամանակ ուզում է անցնի, դու իմ սրտում կմնաս։ Դու կլինես միակ տղամարդը, ում ես իմ սիրտ թողեցի։ Մեր տարիքային տարբերությունը նույնիսկ ինձ չխանգարեց։ Քո գերեզմանը միակ վայրն է, որտեղ ազատ լաց եմ լինում։ Շնորհակալ եմ քեզ, որ եղել ես իմ կյանքում, ափսոս չհասցրեցինք քեզնից մի մասնիկ թողնել։ Ես դա կանեի հանուն քեզ։ Ես չեմ փոշմանել, որ ճանաչել եմ քեզ։ Գիտեմ, հիմա բարկացած ես վրաս, բայց նաև գիտեմ, ու շոյում ես վարսերս ու գրկում։ Ես դա զգում եմ։ Նիկ, դու ինձ միշտ ասում էիր, որ կյանքում ամենակարևոր բանը դա խոսքը պահելն է։ Օրհնիր ինձ։ Ես ամուսնանում եմ, բայց ես կասկածում եմ, որ դու երբևէ դուրս կգաս իմ սրտից։

Անին խոսում էր գերեզմաններում։ Քար լռության մեջ նրա լացի ձայնն էր գալիս։ Երբ Անին եկավ տուն, տանը ոչ ոք չկար։ Նա լուռ հավաքոց բոլոր իր իրերը, նամակ գրեց իր ծնողներին, ներողություն խնդրեց նրանցից, քանի որ նա հրաժարվել էր նրանց տեսակցություններից, ապա գնաց Նիկի տուն։ Նստեց մահճակալին ու սկսեց նայել արյյան հետքերին։

Անին խոսում էր գերեզմաններում։ Քար լռության մեջ նրա լացի ձայնն էր գալիս։ Երբ Անին եկավ տուն, տանը ոչ ոք չկար։ Նա լուռ հավաքոց բոլոր իր իրերը, նամակ գրեց իր ծնողներին, ներողություն խնդրեց նրանցից, քանի որ նա հրաժարվել էր նրանց տեսակցություններից, ա...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Սիրո ՄնացորդներըМесто, где живут истории. Откройте их для себя