Առաջինը այս սյուժեով։Այս գիրքը այն բանի ապացույցն է, որ նույնիսկ հանցանք գործած մարդիկ նույնպես սիրտ ունեն ու սիրել գիտեն։ Գլխավոր հերոսն էլ էր այդպիսին։ Ուզում եմ, որ կոտրվի այդ կարծրատիպը, որ այդպիսի բոլոր մարդիկ վատն են։
Այս պատմությունը քեզ եմ նվիրում։ ★★★★★★ ★★★★★★ ★★★★★★
հանկարծ չմտածես, որ քո մահից հետո ինչ-որ մեկը հանգիստ է լինելու ու շարունակելու է ապրել։ Դու անկրկնելի էիր, բարի, հանգիստ, բայց միևնույն ժամանակ դաժան։ Կյանքում չեմ հավատա փողոցում ինչ-որ անծանոթի ' քո մասին խոսակցությանը, ուզում է լինի լավը, թե վատը։ Մարդիկ չար ու նախանձ են։ Նրանք այնքան վախկոտ են, որ քո ողջ եղած ժամանակ ոչինչ չէին ասում քո մասին, որովհետև վախենում էին քեզնից, չնայած ինքս չգիտեմ, թե ինչու, իսկ, երբ չկաս սկսում են քո մասին վատ բաներ ասել։ Քո համար պատրաստ եմ վիճել յուրաքանչյուրի հետ։ Ու հավատա ես չեմ թողնի, որ ինչ-որ մեկը քեզ չճանաչի ու քո մասին վատը խոսա։ Ես կռիվ կտամ բոլորի հետ, կպաշտպանեմ քեզ, ինչպես, որ դու էիր մարդկանց պաշտպանում, պատրաստ կլինեմ սպանեմ նրան, ով քո մասին վատը կասի Ես քո մասին իմ կարծիքն ունեմ, դեռ չի ծնվել մեկը, ով կարողանա փոխել այն։ Երբեք չես անհետանա իմ փոքր սրտից, երբեք քեզ չեմ հանի այնտեղից։ Դու ապրում ես իմ, ընկերներիդ, եղբորդ, քրոջդ, ծնողներիդ սրտում։ Այս պատմությունը քեզ եմ նվիրում, որ գոնե դեռահաս պատանիները սխալ կարծիք չկազմեն քո նման մարդկանց մասին, որ չմտածեն, թե դուք անսիրտ եք։ Դու այնքան մեծ սիրտ ունեիր, որ այնտեղ էիք պահում բոլորի խնդիրները, դու այնքան բարի էիր, որ օգնում էիր բոլորին, պարզապես սիրում էիր արդարությունը, դու մարդկանց հետ խոսում էիր իր իսկ լեզվով։ Դե ինչ անենք, որ մարդիկ անխելք ու տհաս էին։ Կներես, որ չեմ կարող բոլորի բերանը փակ պահել ու որոշներն էլ կարող են վատը խոսել քո մասին ու ես չլսեմ, բայց ամեն երկրորդ մարդու հետ պատրաստ եմ վիճել, բայց քո անունը ու պատիվը բարձր կպահեմ։ Ոչ ոք անպատիժ չի մնալու։ Բոլորը պատժվելու են քո սպանության համար։ Ես քեզ շատ եմ սիրում։ Քանի մենք կանք, դու էլ կաս։ Բոլոր մեղավորները պատժվելու են քեզ սպանելու համար։ Քո սպանությունը դա իմ սպանությունն էր, քո մահը ' իմ մահը։ Մահվանդ օրը օրացույցիս մեջ կլինի սևով մգեցրած օր, որ կյանքում չի մոռացվի, ինչ էլ լինի' 09.02.2020
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Ուզում եմ, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչպիսի մարդ է կորցրել։ Դու ավելին էիր իմ կյանքում, քան քեզ էր թվում, իսկ ես ավելին էի քո կյանքում, քան ինձ էր թվում, հույս ունեմ, որ կկարողանամ շարունակել կյանքս, բայց միշտ հոգուս խորքում քեզ հիշելով Քեզ շատ եմ սիրում Թագավորսս։