4

207 11 2
                                    

Հիվանդանոցում անցնելու տեղ չկար, բոլոր տղաները սև հագնված, տխուր դեմքերով էին կանգնած։ Անին ուզեց դուռը բացի ու դուրս թռչի մեքենայից, բայց Գոռը կանգնեցրեց։

- Դիր այս կեպին, քեզ չպետք է տեսնեն։
  Անին հնազանդվեց ու գնացին։ Միջանցքում Նիկի մոտ ընկերներն էի ու ծնողները, եղբոր ընտանիքի հետ։ Անիի գնալուն պես բժիշկը դուրս եկավ վիրահատարանից և ասաց.

- Ցավում եմ, բայց նրա կյանքը փրկել չստացվեց։ Նա ճանապարհին էր մահացել։
  Հողը փախավ Անիի ոտքերի տակից։ Նա ընկավ նստարանին։
- Խնդրում եմ եկեք ճանաչեք դիակը և ասացեք նրա ինքնությունը։
- Չէ, հնարավոր չի, նա ողջ է, դուք խաբում եք, նա չէր կարող մահանալ, երևի շփոթում եք, հարյուր տոկոս, դուք սխալ եք,- գոռում էր Անին։
- Թույլ տվեք աղջիկը գնա ներս,- ասաց Նիկի  հայրը։

Անին մտավ  այնտեղ ու սավանը հեռացրեց դեմքից, դիակը Նիկինն էր։ Նա ընկավ դիակի վրա և ուշաթափվեց։ Նրան Գոռը տարավ, ուշքի բերեցին ու նա վազեց դեպի Նիկի մոտ։ Սկզբում բժիշկը չթողեց, բայց գրպանին խոշոր քանակով գումար դնելուց հետո նա հետ քաշվեց։ Այս սենյակում մենակ էին Նիկն ու Անին։ Երկուսն էլ լուռ, երկուսն էլ «մահացած»։

- Դու գիտեիր, որ քեզ կսպանեն ու դրա համար էլ ուզում էիր բաժանվենք։ Բայց ես չուզեցի, ուզեցի, որ մենք թեկուզ միասին մեռնենք։ Հապա ինչու՞ եմ ես դեռ ողջ, Նիկ, դու ինձ թողեցիր այդքան հուշ, մենք արդեն մի մարդ ենք, չես հասկանում, մի մարդ,- աչքը ընկավ նրա մատանիին։ Նա հանեց այն ու վզնոցը։ Մատանին անց կացրեց վզնոցին ու գցեց իր վիզը։

- Ես կանեմ այնպես ինչպես, որ դու էիր ուզում։ Ես քեզ խոսք էի տվել, որ ինչ էլ լինի ես ինձ կպահեմ ու չեմ կորցնի։

Անին դուրս եկավ սենյակից ու նրա աչքի առաջ ամենուր գլուխները կախած տղաներ էին։ Բժիշկը մոտեցավ նրան։

- Ինքնությունը կասեք։
- Նիկ, 30 տարեկան։
- Իսկ ազգանունը։

Անին լուռ քայլեց ։

Անին կարծես քայլող դիակ լիներ, ում մի քիչ առաջ էին սպանել, հանել նրա ուղեղը և նա քայլում էր այն փնտրելով։ Նա չէր կարողանում հավատալ։ Իսկ ամենադժվարն այն էր, որ Նիկի հետ եղել էին նաև այլ տղաներ, իսկ վիրավորներից մեկը նրա բարեկամն էր։
Երեկոյան ժամը 12-ն էր, բայց Անին չէր ուզում տուն գնալ։ Անընդհատ զանգում էր նրա մայրը, բայց նրա համար ամեն ինչ մեկ էր։ Նա Գոռի մեքենայում էր ու Գոռը արդեն քանի ժամ չէր կարողանում ուշքի բերել նրան։ Անին անշարժ նստել էր ու նայում էր մի կետի, անգամ չէր շարժվում հեռախոսի զանգից ու հաղորդագրությունների ձայներից։

- Անի Հեռախոսդ է։ Անի երևի ծնողներդ անհանգստանում են։ Անի։
  Անին էլ հանեց հեռախոսը և ուղղեց դեպի Գոռը։

Սիրո ՄնացորդներըМесто, где живут истории. Откройте их для себя